[ARM]     [RUS]     [ENG]

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձեւ

 

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30 անդամներ կներկայացնեն բանաձեւ, որը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման կոչ է անում՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հիմք, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Բանաձեւում նաեւ դատապարտվում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակվող հարձակումները, Ադրբեջանին ռազմական օգնության կրճատման, ԵԱՀԿ-ի միջնորդությամբ շարունակվող խաղաղ բանակցություններին Արցախի ուղիղ մասնակցության կոչ է պարունակվում, ինչպես նաեւ ավելի լայն իմաստով կոչ ԱՄՆ-ի եւ Արցախի Հանրապետության միջեւ ուղեւորությունների ու հաղորդակցության սահմանափակումների թուլացման մասին։

Բանաձեւը ներկայացվելու է ուրբաթ՝ հոկտեմբերի 23-ին, որը համընկնում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումներին։