[ARM]     [RUS]     [ENG]

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է ահաբեկչական հարձակումների եւ առեւանգումների վտանգի մասին

 

 

 

Թուրքիայում ԱՄՆ ներկայացուցչությունը հավաստի հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում ԱՄՆ քաղաքացիների եւ արտասահմանցիների պոտենցիալ առեւանգումների, ինչպես նաեւ ահաբեկչական հարձակումների մասին, այդ թվում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության, ինչպես նաեւ Թուրքիայում այլ վայրերի դեմ: Այս մասին ասվում է Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության կայքում:

«ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգոնութոյւն ցուցաբերել վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ, ներառյալ՝ մեծ գրասենյակային շենքերը կամ առեւտրի կենտրոնները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ժամանակավորապես կդադարեցվի վիզաների տրամադրումը: Անձանց, որոնց հանդիպումներ էին նշանակվել, կտեղեկացնեն էլեկտրոնային փոստի միջոցով ցուցումներով այն մասին, թե ինչպես հետաձգել հանդիպումները:

Խորհուրդ է տրվում զգոնություն ցուցաբերել, խուսափել մարդաշատ վայրերից, զգոն լինել վայրերում, որտեղ ամերիկացիներ են հավաքվում, հետեւել տեղական մեդիայի թարմացումներին: