[ARM]     [RUS]     [ENG]

Ամերիկյան պետությունների կազմակերպության ղեկավար Լուիս Ալմակրոն զորակցության նամակ է հղել Արցախի նախագահին

 

Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) ընդհանուր քարտուղար Լուիս Ալմակրոն օրերս նամակ է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ անվերապահ զորակցություն է հայտնել Արցախի ժողովրդին` Ադրբեջանի հետ պատերազմի կապակցությամբ, հաղորդում է ՀՅԴ պաշտոնական կայքը:

Ավելին, նա նշել է Ասդրբեջանի նախահարձակ լինելու հանգամանքը, Թուրքիայի հստակ մասնակցությունը բաքվի կողքին եւ Արցախի ինքնորոշման իրավունքը:

Պետք է արձանագրել նաեւ պատերազմի առաջին օրերին նրա ուժեղ ու հիմնավորված նամակը ուղղված Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանին:

Ուրուգվայցի Ալմակրոյի ղեկավարած միջազգային այս կազմակերպությունը հիմնվել է 1948-ին: Այդ կառույցի անդամ են ամերիկյան մայրցամաքի (հարավային, կենտրոնական, հյուսիսային) 35 պետությունները, ինչպես նաեւ 67 դիտորդ երկրներ աշխարհի տարբեր հատվածներից, այդ թվում Եվրոպայից: Կազմակերպության կենտրոնը Վաշինգտոնն է: Կազմակերպության հիմնական նպատակը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ու ամրապնդումն է:

Ալմակրոյի հետ Ուրուգվայի հայ համայնքի կապերը սերտ են: Ալմակրոն եղել է Ուրուգվայի ԱԳ նախարարը:

Դեռեւս 2011-ին Ալմակրոն մասնակցել է Հայ դատի կազմակերպած սեմինարի Ուրուգվայի Խորհրդարանում: Դրանից մե տարի անց 2012-ի մայիսին նա  ՀՅԴ հայ դատի պատասխանատուների ընկերակցությամբ մեկնել է Երեւան, ապա նույն տարվա նոյեմբերին Ուրուգվայի բազմակուսակցական պատվիրակությամբ մեկնել է Ստեփանակերտ եւ հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ: