[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանն արդեն երրորդ անգամ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը. Փաշինյանը՝ Պոմպեոյին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը եւ դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: