[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱԿ-ը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Անտոնիո Գուտերեշը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերի համար:

«Շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին միջնորդական ջանքերի համար, - ասել է նա:

Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը կապի մեջ է ՌԴ ներկայացուցիչների հետ՝ հասկանալու,  թե ինչպես կարող է աջակցել համաձայնությանը: