Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը

 Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարմինը բանաձին հավանություն է տվել միաձայն:

Հրապարակված տեքստում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնությունը ոչ թե ՄԱԿ-ի կողմից հաստատված հավաստի հավասարակշռված  բանակցությունների, այլ ուժի անօրինական գործադրման հետևանք է, ինչը ստիպում է զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են, և այնտեղ հազարամյակներ ի վեր բնակվել են հայեր:

Մասնավորապես, նշվում է, որ մարմինը կոչ է անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը՝ որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ուղին է, ինչն էլ կայուն խաղաղություն է ապահովելու Արցախի ու Հայաստանի համար: