Logo
Print this page

Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղարաբաղի համար մարդասիրական կենտրոն ստեղծելու մասին

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին:

Փաստաթղթի տեքստը մեջբերում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հարցերի լուծմանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը նպաստելու նպատակով ես որոշում եմ կայացնում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն (այսուհետ` Միջգերատեսչական կենտրոն) ստեղծելու մասին»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.