[ARM]     [RUS]     [ENG]

Այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ. Վերադարձի լավ տեմպեր կան. Փաշինյան

 

Այսօր առավոտյան խոսել եմ Արցախի նախագահի հետ եւ կարող եմ ասել, որ բնակչության Արցախ վերադարձի բավականին բարձր տեմպ է արձանագրվում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե այն նշաձողի սահմաններում, որը մենք ունենք, արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է հազարը: Տեմպը աճում է: Պետք է աջակցել, որ մարդիկ վերադառնան Արցախ: Նրանք, ում տները վնասված են, պետք է վերականգնվել, տնտեսությունը սկսի աշխատել: Սա ամենակարեւոր անելիքն է, որի վրա կառավարությունը պետք է կենտրոնանա: Այսօր, թերեւս, կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ եւ այն կգործի անխափան, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն»,-ասաց նա: