[ARM]     [RUS]     [ENG]

Թուրքիան ԼՂ հարցում միակողմանի աջակցում է Ադրբեջանին և դա չի թաքցրել․ Վլադիմիր Պուտին

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Պուտինն այս մասին ասել է Россия 24 հեռուստաընկերության եթերում։

«Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայի դերին, այդ մասին լավ հայտնի է, այդ մասին ոչ մեկ անգամ ուղիղ խոսել են Ադրբեջանում, թուրքական կողմն էլ երբեք դա չի թաքցրել։ Նրանք միակողմանի աջակցել են Ադրբեջանին։ Ինչ կարող եմ ես ասել, դա Խորհրդային Միության փլուզման աշխարհաքաղաքական հետևանքն է։ Մենք ամեն անգամ դրա մասին խոսում ենք որպես մեկ ընդհանուր ամբողջություն, բայց այստեղ բացարձակապես կոնկրետ իրադարձություններ են, որոնց մենք ականատես ենք լինում, որոնց վկան ենք մենք հիմա»,- ասել է ՌԴ նախագահը։