Logo
Print this page

ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար. Պուտին

 

 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված ներկայիս պայմանավորվածությունից հրաժարվելը ինքնասպանություն կլիներ Հայաստանի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն այս մասին ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Դա ինքնասպանություն կլիներ։ Իհարկե, դժվար է, բայց վարչապետ Փաշինյանն իրական պատկերը, գործերի իրական վիճակը ներկայացրել է այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին, և այնպես, ինչպես որ կա այսօր։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ։ Նա ասել է ողջ ճշմարտությունը»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի գործն է՝ պայմանավորվածությունները պահել կամ չպահելը, սակայն պարտավորությունները չկատարելը մեծ սխալ կլիներ:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.