[ARM]     [RUS]     [ENG]

ՌԴ ԱԳՆ. Քննարկվել են Ղարաբաղում բնականոն կենսագործունեության նպատակով մարդասիրական օգնության տրամադրման հարցեր

 

 

 

Ռուսաստանի նախագահի հանձնարարականի համաձայն` Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը փոխվարչապետերի, ինչպես նաեւ մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նոյեմբերի 21-ին աշխատանքային այցեր է կատարել Երեւան եւ Բաքու: Այս մասին նոյեմբերի 27-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ ուղեւորությունից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունները տեղադրվել են ՌԴ ԱԳՆ կայքում:

«Կցանկանայի նշել միայն, որ շեշտադրված քննարկվել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բնականոն կենսագործունեության համար պայմանների ստեղծման նպատակով մարդասիրական օգնության տրամադրման հարցեր: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող համալիր միջոցառումները` ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ միջազգային շահագրգիռ գործընկերների եւ կառույցների հետ միասին, կնպաստեն խաղաղությանն ու անվտանգությանը Հարավային Կովկասում»,- նշել է Զախարովան: