[ARM]     [RUS]     [ENG]

Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի

 

 

 

Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետեւում ենք իրադարձություններին», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին հաղորդագրությունները:

Նրա խոսքով ՝ տարածաշրջանում նման իրադարձությունները լրացուցիչ բեռ են խաղաղապահների համար: «Իսկապես տագնապալի իրավիճակ է տեղի ունեցել, բայց այն շատ օպերատիվ չեզոքացվել է», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը: