[ARM]     [RUS]     [ENG]

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ նրանք քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Պուտինն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է:

«Հանգամանալից քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է, իսկ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններն, ընդհանուր առմամբ, հաջորդաբար կատարվում են: Ընդգծվել է ռուս խաղաղապահների հաջողված աշխատանքը, որով Բաքվի եւ Երեւանի խնդրանքով ապահովվում է հրադադարի ռեժիմն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Հաստատվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ համակարգումը շարունակելու երկկողմանի պատրաստակամություն, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-նշված է հաղորդագրության մեջ: