[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ՓՈՒԼԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի վեր­ջին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ սան­ձա­զերծ­ված պա­տե­րազմն ա­մե­նա­ծանր մար­տահ­րա­վերն էր 1994-ի մա­յի­սին ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում հաս­տատ­ված հրա­դա­դա­րից հե­տո։ Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյունն այս պա­տե­րազ­մում, ո­րի ար­դյուն­քում փո­խա­կերպ­վեց տա­րա­ծաշր­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան հաշ­վեկ­շի­ռը, հա­րու­ցեց ոչ միայն հայ հան­րու­թյան, այլև մի շարք պե­տու­թյուն­նե­րի մտա­հո­գու­թյու­նը։

Վեր­ջին տա­րի­նե­րին թուր­քա­կան կողմն ակն­հայ­տո­րեն դրսևո­րում էր հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում ներ­կա­յաց­ված լի­նե­լու հա­վակ­նու­թյուն­ներ։ Ռուս-թուր­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, հնա­րա­վոր է, ուղ­ղա­կի թե ա­նուղ­ղա­կի կապ­ված է նաև Մեր­ձա­վոր Արևել­քում տա­րա­ծաշր­ջա­նա­յին այս եր­կու դե­րա­կա­տար­նե­րի միջև ազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րի վե­րա­բաշխ­ման հետ։ Ինչևի­ցե, պա­տե­րազ­մի վեր­ջում մեզ պար­տադր­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը՝ որ­պես հա­կա­մար­տող կողմ, ներ­կա­յաց­ված չէր։ Մոսկ­վան հայ­տա­րա­րեց, որ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը, բա­ցի այդ, Ռու­սաս­տա­նը շա­րու­նա­կե­լու է ջան­քե­րի գոր­ծադ­րու­մը հու­մա­նի­տար հար­ցե­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ, ինչ­պես նաև վե­րահս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­նե­լու շփ­ման գծում, որ­պես­զի չխախտ­վեն կող­մե­րի միջև ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը։ ՙԼավ­րո­վի պլանն՚ այս­քա­նով ա­վարտ­վո՞ւմ է, թե՞ սա միայն այդ պլա­նի նախ­նա­կան փուլն է։ 2021-ին Ար­ցա­խի շուրջ ու­ժա­յին կենտ­րոն­նե­րի միջև սպաս­վե­լիք սուր պայ­քարն ի՞նչ հետևանք­ներ կա­րող է ու­նե­նալ հա­կա­մար­տու­թյան գո­տում, դար­ձյալ դժ­վար է գու­շա­կել։ Պարզ է այն, որ մեր ժո­ղո­վուր­դը մտ­նում է ռազ­մա­կան դի­մա­կա­յու­թյան հա­ջորդ փու­լը, որ­տեղ սպաս­վում են նոր մար­տահ­րա­վեր­ներ ու փոր­ձու­թյուն­ներ։
Հուն­վա­րին տր­վում է ռուս-թուր­քա­կան մշ­տա­դի­տարկ­ման կենտ­րո­նի աշ­խա­տանք­նե­րի մեկ­նար­կը։ Թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը, հրա­պա­րա­կե­լով սույն տե­ղե­կատ­վու­թյու­նը, գրե­ցին, որ թուրք զին­վո­րա­կան­նե­րը մեկ­նել են Ադր­բե­ջան, որ­տե­ղից էլ կմեկ­նեն ի­րենց տե­ղա­կայ­ման վայր։ Ա­վե­լի վաղ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հայտ­նել էր, որ Ան­կա­րան ու Մոսկ­վան տեխ­նի­կա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում Ղա­րա­բա­ղում հրա­դա­դա­րի ռե­ժի­մի դի­տոր­դա­կան հա­մա­տեղ կենտ­րո­նի ստեղծ­ման մա­սին հա­մա­ձայ­նա­գիր են կն­քել։ Մեկ այլ աղ­բյու­րի հա­մա­ձայն՝ ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Կո­նա­շեն­կովն ա­սել էր, որ կենտ­րո­նը տե­ղա­կայ­վե­լու է Ադր­բե­ջա­նի տա­րած­քում, եր­կու կող­մերն ու­նե­նա­լու են հա­վա­սար թվա­քա­նա­կով անձ­նա­կազմ։ Առ­կա տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րից ա­ռայժմ դժ­վար է հս­տակ պատ­կե­րա­ցում կազ­մել այն մա­սին, թե որն է մշ­տա­դի­տարկ­ման կենտ­րո­նի տե­ղա­կայ­ման վայ­րը և ինչ բո­վան­դա­կու­թյուն են ու­նե­ցել Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև անց­կաց­ված տեխ­նի­կա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը։

Օ­րերս հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյու­նը և ող­ջու­նեց Լյուք­սեմ­բուր­գի պատ­գա­մա­վոր­նե­րի պա­լա­տի ըն­դու­նած բա­նաձևը։ Ստե­փա­նա­կեր­տի ար­ձա­գան­քում նշ­ված էր, որ խոր­հր­դա­րա­նը, հա­վա­տա­րիմ մնա­լով ս.թ. հոկ­տեմ­բե­րի 16-ին ըն­դուն­ված բա­նաձևի ո­գուն, ըստ էու­թյան, դա­տա­պար­տում է Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյամբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­կան ագ­րե­սիան, դրա ար­դյուն­քում Ար­ցա­խի տա­րած­քի մեծ մա­սի ռազ­մա­կան օ­կու­պա­ցիան և Ար­ցա­խի ու նրա բնակ­չու­թյան դեմ շա­րու­նակ­վող պա­տե­րազ­մա­կան հռե­տո­րա­բա­նու­թյան, սպառ­նա­լիք­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Ար­ցա­խի ԱԳՆ-ն հա­մոզ­մունք է հայտ­նել, որ նմա­նա­տիպ բա­նաձևե­րի ըն­դու­նու­մը կդառ­նա մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կարևոր կո­լեկ­տիվ ներդ­րու­մը՝ ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան հա­մա­պար­փակ և ար­դա­րա­ցի կար­գա­վոր­ման գոր­ծում՝ հիմն­ված Ար­ցա­խի ժո­ղովր­դի կող­մից իր ինք­նո­րոշ­ման ան­կապ­տե­լի ի­րա­վուն­քի ի­րաց­ման փաս­տի ճա­նաչ­ման վրա։
Մի­ջազ­գա­յին մա­մու­լի՝ ար­ցա­խյան զար­գա­ցում­նե­րին վե­րա­բե­րող հրա­պա­րա­կում­նե­րից հարկ է ա­ռանձ­նաց­նել ֆրան­սիա­կան ՙLe Monde՚ պար­բե­րա­կա­նի անդ­րա­դար­ձը, ո­րում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը դի­տարկ­վում է որ­պես վաղ­վա պա­տե­րազմ­նե­րի ազ­դա­րար։ Ըստ պար­բե­րա­կա­նի՝ լեռ­նա­յին այս շր­ջա­նում կր­կին տե­ղի է ու­նե­ցել բա­խում, ո­րի ին­տեն­սի­վու­թյունն ու ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րին մտո­րե­լու ա­ռիթ են տա­լիս։ Թեր­թը վկա­յա­կո­չել է Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­լոր­տը ներ­կա­յաց­նող Գուս­տավ Գրե­սե­լի ար­ձա­գան­քը՝ Եվ­րո­պան պետք է ու­շա­դիր ու­սում­նա­սի­րի այս հա­կա­մար­տու­թյան ռազ­մա­կան դա­սե­րը և այն չդի­տար­կի որ­պես աղ­քատ եր­կր­նե­րի փոքր պա­տե­րազմ։
Արևմուտ­քից ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման ակ­նարկ են ա­նում։ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նակ Դմիտ­րի Պես­կո­վը ՙՌո­սիա 1՚ հե­ռուս­տաա­լի­քի ե­թե­րում հա­վաս­տիաց­նում է, որ Ռու­սաս­տանն ու Թուր­քիան կա­րող են և պետք է ա­նեն այն­պես, որ տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազմ չլի­նի։ Նրա խոս­քով՝ Մոսկ­վան և Ան­կա­րան երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի լայն շր­ջա­նակ ու­նեն, և եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րը թույլ են տա­լիս նույ­նիսկ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի, շա­հե­րի բախ­ման դեպ­քում ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ ներ­դաշ­նակ լու­ծում գտ­նել։ ՌԴ Դաշ­նու­թյան խոր­հր­դի նա­խա­գահ Վա­լեն­տի­նա Մատ­վիեն­կոն, շո­շա­փե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի թե­ման, շեշ­տեց, որ խն­դի­րը հա­վե­լյալ բա­նակ­ցու­թյուն­ներ է պա­հան­ջում, այդ գոր­ծըն­թա­ցում պետք է ներգ­րավ­ված լի­նեն ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րը։
Մի­ջազ­գա­յին այս ա­ժիո­տա­ժում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն ու­նի իր ան­փո­փոխ ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը՝ մեր ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վում, ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ի­րաց­ման փաս­տի ճա­նա­չում, Ադր­բե­ջա­նի կող­մից գրավ­ված ար­ցա­խյան տա­րածք­նե­րի դեօ­կու­պա­ցիա, կրո­նա­կան և մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պա­նում։