[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ՄԻԱՅՆ ԳՈՐԾՈՒՆ ԵՎ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Անի Մանգասարյան

 Ի՞նչ է ցույց տվել պա­տե­րազ­մի փոր­ձը, և ի՞նչ է փո­խել պա­տե­րազ­մը ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում. այս և այլ հար­ցե­րի շուրջ զրու­ցել ենք ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան Նել­լի Բաղ­դա­սա­րյա­նի հետ։


-Ինչ­պի­սի՞ն է ի­րա­կա­նում Ադր­բե­ջա­նի հետ­պա­տե­րազ­մյան քա­ղա­քա­կան օ­րա­կար­գը՝ Ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման և Ար­ցա­խի հար­ցում։


-Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է մնալ մինչ­պա­տե­րազ­մյան իր ռազ­մա­տենչ հռե­տո­րա­բա­նու­թյան մա­կար­դա­կում։ Շա­րու­նա­կում է մեծ ին­տեն­սի­վու­թյամբ հա­մալ­րել զի­նա­նո­ցը։ Ի. Ա­լիևը Շու­շիում հն­չեց­րած սպառ­նա­լիք­նե­րում չի բա­ցա­ռում ՙԵր­կա­թե բռունցք 2-ը՚։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հն­չեց­րած սպառ­նա­լիք­նե­րը ի­րա­կա­նում մեծ հե­տաքն­նու­թյան նյութ կա­րող են լի­նել մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի տե­սան­կյու­նից։ Ցա­վոք, ցայ­սօր այն ըն­թացք չի ստա­ցել։ Հաշ­վի առ­նե­լով պա­տե­րազ­մի ամ­բողջ ըն­թաց­քում Ադր­բե­ջա­նի տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րում առ­կա ա­հա­բեկ­չու­թյան դրսևո­րում­նե­րը, փաս­տում ենք, որ Ադր­բե­ջա­նում հա­կա­մար­տու­թյու­նը խո­րը էթ­նոկ­րո­նա­կան հիմ­քե­րի վրա է դր­ված։ Նման հիմ­քե­րը չեն կա­րող որևէ թղ­թով կամ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ չե­ղարկ­վել։ Այ­սօր կա­տա­րյալ միամ­տու­թյուն կլի­նի կար­ծել, որ Ադր­բե­ջա­նը հրա­ժար­վե­լու է տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ծա­վա­լած հա­յա­տյա­ցու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նից և տր­վե­լու է խա­ղա­ղա­շի­նա­կան մե­խա­նիզմ­նե­րի ի­րա­գործ­մա­նը։


- Տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան հա­մար ինչ­պի­սի՞ մար­տահ­րա­վեր են պա­րու­նա­կում Ադր­բե­ջան-Թուր­քիա հեր­թա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։


-Ադր­բե­ջան-Թուր­քիա ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը ստուգ­վել է 44-օ­րյա պա­տե­րազ­մով։ Եր­կու պե­տու­թյուն­նե­րի մար­տա­կան զի­նա­նո­ցը միաս­նա­կան է, իսկ ադր­բե­ջա­նա­կան ԶՈՒ-ն իր ռազ­մա­կան վե­րա­պատ­րաս­տում­նե­րը տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ կազ­մա­կեր­պել է Թուր­քիա­յում։ Փետր­վա­րի 1-12-ը ՙՁմեռ-2021՚ Թուր­քիա-Ադր­բե­ջան զո­րա­վար­ժու­թյուն­ներն ա­ռա­ջին ան­գամ չէ, որ Կար­սում են անց­կաց­վում։ Զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը մտա­հո­գիչ են այն ի­մաս­տով, որ նպա­տա­կը ձմե­ռա­յին պայ­ման­նե­րում մար­տա­վա­րա­կան խն­դիր­նե­րի լու­ծումն է։ Մենք օ­րի­նա­չափ մա­կար­դա­կում ար­դեն իսկ կան­խա­տե­սում­ներ ենք կա­տա­րում զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի են­թա­տեքս­տի և սպառ­նա­լիք­նե­րի հար­ցում։ Սա ՀՀ հա­մար ա­ռա­վե­լա­պես գոր­ծուն նա­խա­պատ­րաս­տու­թյուն­նե­րի ա­ռիթ պետք լի­նի։ Ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի մեր­ձա­կա­յու­թյամբ կազ­մա­կերպ­վող զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը մե­ծա­պես ուղղ­ված են ՌԴ դեմ։ Ա­մեն դեպ­քում՝ Ադր­բե­ջան-Թուր­քիա տան­դե­մի հա­մար ՌԴ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ազ­դե­ցու­թյան չա­փա­բա­ժի­նը սահ­մա­նա­փա­կե­լը օ­րա­կար­գում է։


-Ադր­բե­ջա­նը փոր­ձում է խո­չըն­դո­տել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից և այլ եր­կր­նե­րից պաշ­տո­նյա­նե­րի այ­ցե­րը դե­պի Ար­ցախ։ Սա, թերևս, նո­րու­թյուն չէ նրա քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, ե­թե այն դի­տար­կենք հայտ­նի ՙսև ցու­ցա­կի՚ հա­մա­տեքս­տում։ Ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեք։


- Սա Ադր­բե­ջա­նի ՙսև ցու­ցա­կի՚ շա­րու­նա­կու­թյունն է։ Այս ան­գամ, փաս­տո­րեն, ա­ռա­վել խս­տաց­ված տո­նայ­նու­թյամբ։ Ադր­բե­ջա­նի դիր­քո­րո­շու­մը հետևյալն է՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը ադր­բե­ջա­նա­կան տա­րածք է, հետևա­պես չու­նի որևէ ի­րա­վա­կան կար­գա­վի­ճակ և հիմք՝ ըն­դու­նե­լու որևէ օ­տա­րերկ­րյա, այդ թվում՝ ՀՀ-ից պաշ­տո­նա­տար ան­ձանց։ Ի­րա­կա­նում այս հար­ցի հս­տակ պա­տաս­խա­նը տր­վեց Ս. Լավ­րո­վի հուն­վա­րի 18-ի մամ­լո ա­սու­լի­սում, որ­տեղ նշ­վեց, որ ՙ Հա­յաս­տա­նը պետք է կապ ու­նե­նա Ղա­րա­բա­ղի հետ, սա այն հարցն է, որ քն­նարկ­ման են­թա­կա չէ։ ՀՀ պաշ­տո­նա­տար ան­ձինք, ո­րոնք ներգ­րավ­ված են Ղա­րա­բա­ղում հու­մա­նի­տար գոր­ծըն­թաց­նե­րում, ու­նեն Ղա­րա­բաղ այ­ցե­լե­լու ի­րա­վուն­քը, իսկ Լա­չի­նի մի­ջանց­քը հենց դրա հա­մար է՚։ Սա այս պա­հին տր­ված միակ սպա­ռիչ պա­տաս­խանն է։


- Ար­ցա­խի՝ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման ինչ­պի­սի՞ նե­րուժ և հնա­րա­վո­րու­թյուն­ներ եք տե­սու­նում։


-44-օ­րյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը բախ­վել է հետևյալ խնդ­րին. ՙմի­ջազ­գա­յին ի­րա­վունք՚ և ՙմի­ջազ­գա­յին հան­րու­թյուն՚ հաս­կա­ցու­թյուն­նե­րը առն­վազն հա­յու­թյան մի ստ­վար հատ­վա­ծի հա­մար կորց­րել են ի­րենց նախ­նա­կան նշա­նա­կու­թյու­նը։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյան և մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի տա­ռա­ցի ան­կա­րո­ղու­թյու­նը սպառ­նա­լից մար­տահ­րա­վեր է, ո­րը վերջ­նա­կան ձևա­կեր­պում է ստա­ցել ԱՀ-ում և ուղղ­ված է աշ­խար­հին։ Ցա­վա­լիո­րեն տե­ղի ու­նե­ցա­ծը աշ­խար­հի կող­մից ըն­կալ­վել է ծայ­րա­հեղ ան­հա­ղոր­դու­թյամբ և ար­ձա­նագր­վել է միայն հեր­թա­պահ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի տես­քով։ Մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի որևէ զսպ­ման մե­խա­նիզմ չի կի­րառ­վել Ադր­բե­ջա­նի կող­մից ար­գել­ված զի­նա­տե­սակ­նե­րի օգ­տա­գործ­ման, ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի կանխ­ման, ինչ­պես նաև խա­ղաղ բնակ­չու­թյան նկատ­մամբ կի­րառ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հար­ցում, ան­գամ ա­հա­բեկ­չու­թյան ան­հեր­քե­լի ա­պա­ցույց­նե­րի դեպ­քում։
Այս ի­րո­ղու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, հետ­պա­տե­րազ­մյան ԱՀ-ն կա­րող է գնալ միայն գոր­ծուն և ի­րա­տե­սա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ փնտ­րե­լու և ի­րաց­նե­լու ճա­նա­պար­հով։