[ARM]     [RUS]     [ENG]

Ե­ՌԱ­ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀՈՒ­ԹՅԱՆ ՁԵ­ՎԱ­ՉԱ­ՓՈՎ՝ ԴԵ­ՊԻ ՀԱ­ՄԱ­ՊԱՐ­ՓԱԿ ԿԱՐ­ԳԱ­ՎՈ­ՐՈՒՄ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցին ար­դեն քիչ ժա­մա­նակ է մնում։ Հետ­պա­տե­րազ­մյան ի­րո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ի­րենց հետ բե­րել են բազ­մա­թիվ հար­ցա­կան­ներ, պետք է քն­նարկ­ման դր­վեն ե­ռա­նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նակ­նե­րում կա­յա­նա­լիք բա­նակ­ցու­թյուն­նե­րին։

Փաս­տա­ցի ան­կախ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի հս­տա­կեց­ման հար­ցի շուրջ ան­ցած շա­բաթ­վա ըն­թաց­քում տե­սա­կետ­ներ ներ­կա­յաց­րին ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ռու­սաս­տան­ցի հա­մա­նա­խա­գահ Ի­գոր Պո­պո­վը և ա­մե­րի­կա­ցի նախ­կին հա­մա­նա­խա­գահ Քե­րի Քա­վա­նոն։ Ռու­սաս­տա­նի հա­մա­նա­խա­գա­հի խոս­քը, փաս­տո­րեն, ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­ղի­նա­կու­թյամբ մա­մու­լում հուն­վա­րի 4-ին հրա­պա­րակ­ված հոդ­վա­ծի ար­ձա­գանքն էր։ Ըստ վար­չա­պե­տի՝ պա­հը, երբ ԼՂ հար­ցում որևէ ի­րա­դար­ձու­թյուն պետք է տե­ղի ու­նե­նար, հա­սու­նա­ցել էր։ Նրա դի­տարկ­մամբ՝ 2013-ին ծն­վում և 2015-ին վերջ­նա­կա­նո­րեն ձևա­կերպ­վում են այժմ ար­դեն հան­րա­հայտ ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րը, ո­րոնք նա­խա­տե­սում են 7 տա­րածք­նե­րի վե­րա­դարձն Ադր­բե­ջա­նին՝ 5+2 բա­նաձևով, փախս­տա­կան­նե­րի վե­րա­դարձ, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յում։ Ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի փա­թե­թը որևէ կերպ չէր անդ­րա­դառ­նում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցին, շր­ջան­ցում էր այդ հար­ցը, գրել է վար­չա­պե­տը։
Ա­նըն­դու­նե­լի հա­մա­րե­լով Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի մեկ­նա­բա­նու­թյու­նը՝ Պո­պո­վը հա­վաս­տիաց­րեց, որ ռու­սա­կան կող­մը չի ա­ռա­ջար­կել հենց այն­պես հանձ­նել 7 շր­ջան­նե­րը՝ մո­ռա­նա­լով կար­գա­վի­ճա­կի հար­ցը։ ՙԱյդ պլա­նի հիմ­քում,-նշել է նա,- ո­րը մե­ծա­մա­սամբ հա­մընկ­նում է Կա­զա­նյան փաս­տաթղ­թի հետ, ըն­կած են ԼՂ հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման բա­զա­յին սկզ­բունք­նե­րը, ո­րոնց թվում՝ Ադր­բե­ջա­նին 5 շր­ջան­նե­րի վե­րա­դարձն է՝ ա­ռա­ջին փու­լով, իսկ երկ­րորդ փու­լով՝ 2, ընդ ո­րում, հա­տուկ շեշ­տեմ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի ո­րոշ­ման հետ փոխ­կա­պակց­ված։ Ա­ռա­ջին փու­լում Երևա­նի հե­տաք­րք­րու­թյուն­ներն ար­տա­ցո­լող այլ տար­րե­րից է ԵԱՀԿ նիս­տե­րին ԼՂ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյան ա­պա­հո­վու­մը, ա­պաշր­ջա­փա­կու­մը, սահ­ման­նե­րի բա­ցու­մը, կող­մե­րի՝ ուժ չկի­րա­ռե­լու պար­տա­վո­րու­թյուն­նե­րի ըն­դու­նու­մը։ Այդ պատ­ճա­ռով պն­դել, որ Ռու­սաս­տանն ա­ռա­ջար­կել է վե­րա­դարձ­նել 7 շր­ջան­նե­րը հենց այն­պես, մո­ռա­նա­լով կար­գա­վի­ճա­կի մա­սին ու հան­դարտ­վել, ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում՚։ Ինչ վե­րա­բե­րում է ԼՂ վերջ­նա­կան կար­գա­վի­ճա­կի խնդ­րի լուծ­ման տար­բե­րակ­նե­րին, ա­պա վեր­ջին տա­րի­նե­րին բա­նակ­ցա­յին սե­ղա­նին դր­ված ա­ռա­ջարկ­նե­րը նա­խա­տե­սում էին այն լու­ծել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հո­վա­նու ներ­քո՝ հա­մա­ժո­ղովր­դա­կան քվեար­կու­թյան ար­դյուն­քում։ Կարևորն, ըստ Պո­պո­վի, այն է, որ բա­նակ­ցու­թյուն­ներն ըն­թա­ցել են պար­բե­րա­կան հիմ­քով՝ ընդ­հուպ մինչև 2018 թվա­կա­նը, երբ Երևանն ա­ռաջ է քա­շել նոր մո­տե­ցում­ներ

ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ա­մե­րի­կա­ցի նախ­կին հա­մա­նա­խա­գահ Քե­րի Քա­վա­նոն թվի­թե­րյան գրառ­մամբ անդ­րա­դար­ձավ Մոսկ­վա­յում հուն­վա­րի 11-ին կա­յա­ցած Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ե­ռա­կողմ հան­դիպ­մա­նը։ Նրա դի­տարկ­մամբ՝ այդ հան­դիպ­ման դրա­կան կողմն այն է, որ Պու­տի­նը պար­տա­վոր­վել է աշ­խա­տել ԼՂ հար­ցով։ Ան­հան­գս­տաց­նող կողմն այն է, որ Ա­լիևն ի­րեն այն­պես է պա­հում, կար­ծես հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­ված է, իսկ դա այդ­պես չէ. ա­ռանց­քա­յին հար­ցե­րը դեռևս մնում են չլուծ­ված։ Հա­մա­պար­փակ կար­գա­վո­րումն անհ­րա­ժեշտ է կա­յուն խա­ղա­ղու­թյան և բար­գա­վաճ­ման հիմք ստեղ­ծե­լու հա­մար, գրել է Քա­վա­նոն։
Նշ­ված ար­ձա­գանք­նե­րից հետևում է, որ նախ՝ հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի հար­գու­մը, ինչ­պես նաև ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան և սե­փա­կան հայ­րե­նի­քում ապ­րե­լու ե­րաշ­խիք­նե­րի ա­պա­հո­վումն ա­ռաջ­նա­հերթ խն­դիր է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի օ­րա­կար­գում։ Նման ըն­կա­լու­մը պայ­մա­նա­վոր­ված է Ադր­բե­ջա­նի կող­մից տար­վող հա­յա­տյա­ցու­թյան, Ար­ցախն էթ­նիկ զտ­ման են­թար­կե­լու քա­ղա­քա­կա­նու­թյամբ։ Հա­յաս­տա­նի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան Ար­ման Թա­թո­յանն օ­րերս հայ­տա­րա­րեց, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը և իշ­խա­նու­թյան մյուս մար­մին­նե­րը ողջ հայ ժո­ղովր­դի ու Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան մա­սին խո­սում են էթ­նիկ զտում­նե­րի և ցե­ղաս­պա­նու­թյան բա­ցա­հայտ սպառ­նա­լիք­նե­րով։ Հա­յաս­տա­նի օմ­բուդս­մե­նի աշ­խա­տա­կազ­մի մշ­տա­դի­տար­կու­մը հաս­տա­տում է, որ խոս­քը հա­յե­րի նկատ­մամբ պե­տա­կան բարձր մա­կար­դա­կով խոր­քա­յին ա­տե­լու­թյան ու թշ­նա­ման­քի քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին է, ո­րը կրում է ինս­տի­տու­ցիո­նալ բնույթ ու հիմ­քում ու­նի էթ­նիկ, իսկ ա­ռան­ձին դեպ­քե­րում՝ նաև կրո­նա­կան պատ­կա­նե­լու­թյուն։
ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գահ, Շվե­դիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Անն Լին­դեն վեր­ջերս ի­րա­զե­կեց, որ Մշ­տա­կան խոր­հր­դին ներ­կա­յաց­ված ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի շար­քում նաև ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րումն է։ Մի­ջազ­գա­յին խա­ղա­ղու­թյան ու անվ­տան­գու­թյա­նը սպառ­նա­ցող վտանգ­նե­րը, ինչ­պես նաև այդ հա­կա­մար­տու­թյուն­նե­րի հետևան­քով ա­ռա­ջա­ցած տա­ռա­պանք­ներն ան­թույ­լատ­րե­լի են, շեշ­տել է Լին­դեն։
Հա­մա­նա­խա­գահ­նե­րի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցին ըն­դա­ռաջ՝ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը հուն­վա­րի 18-ին կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սին, ամ­փո­փե­լով 2020թ. ռու­սաս­տա­նյան դի­վա­նա­գի­տու­թյան գոր­ծու­նեու­թյան ար­դյունք­նե­րը, անդ­րա­դար­ձել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցին: Նրա մեկ­նա­բան­մամբ՝ հար­ցը չի հի­շա­տակ­վել նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նու­թյու­նում և դա ար­վել է գի­տակց­ված։ Լավ­րո­վը խո­սել է ԼՂ կար­գա­վի­ճա­կի շուրջ հա­կա­սու­թյուն­նե­րի առ­կա­յու­թյան մա­սին՝ ըն­դգ­ծե­լով, որ ա­ռաջ­նորդ­նե­րի կող­մից ո­րո­շում է կա­յաց­վել հար­ցը շր­ջան­ցել ու թող­նել ա­պա­գա­յին։ Դրա­նով պետք է զբաղ­վեն ՄԽ հա­մա­նա­խա­գահ­նե­րը, այժմ նրանք թար­մաց­րել են կող­մե­րի հետ շփում­նե­րը և պատ­րաստ­վում են կր­կին այ­ցե­լել տա­րա­ծաշր­ջան։