[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ՞Մ ՀԵՏ Է ՎԻՃԱՐԿՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը տե­ղե­կաց­րել են Հա­յաս­տա­նի սահ­մա­նին մոտ գտն­վող Կարս քա­ղա­քի մեր­ձա­կայ­քում փետր­վա­րի 1-12-ը կա­յա­նա­լիք հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի մա­սին։ Դրանց կներգ­րավ­վեն տան­կա­յին ստո­րա­բա­ժա­նում­ներ, հա­տուկ նշա­նա­կու­թյան ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րու­թյան անձ­նա­կազմ, հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կա­տա­յին­ներ և ուղ­ղա­թիռ­ներ։

Տե­ղե­կատ­վու­թյան մեջ նշ­վում է, որ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վե­լու են սպա­ռա­զի­նու­թյուն մտած կամ դեռ չմ­տած զին­տեխ­նի­կա­յի դաշ­տա­յին փոր­ձար­կում­ներ։ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի վեր­ջին հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին ա­կա­նա­տես ե­ղանք ան­ցյալ տար­վա հու­լի­սին՝ Տա­վու­շյան դեպ­քե­րից ա­ռաջ, ո­րոնց անց­կաց­վե­ցին Նա­խիջևա­նում, Բաք­վում և Գյան­ջա­յում։ Ներ­կա­յում ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, նկա­տե­լիո­րեն, խո­րա­նում է նաև Պա­կիս­տա­նի հետ։ Հուն­վա­րի 15-ին Իս­լա­մա­բա­դում տե­ղի է ու­նե­ցել Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­ներ Մևլութ Չա­վու­շօղ­լուի և Ջեյ­հուն Բայ­րա­մո­վի հան­դի­պու­մը։ Չա­վու­շօղ­լուն թվի­թե­րյան գրա­ռում էր ա­րել՝ հայտ­նե­լով, որ Թուր­քիան շա­րու­նա­կե­լու է ա­ջակ­ցել ադր­բե­ջան­ցի եղ­բայր­նե­րին խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման գոր­ծում։ Թե ին­չու է նման հայ­տա­րա­րու­թյուն ար­վել հենց Պա­կիս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում, դժ­վար չէ կռա­հել։ Թուր­քիա­յի թիվ մեկ դի­վա­նա­գե­տը, ըն­դգ­ծե­լով թուրք-ադր­բե­ջա­նա­կան երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ա­ռայժմ ձեռն­պահ է մնում Հա­րա­վա­յին Կով­կա­սին առ­նչ­վող ծրագ­րե­րում այս երկ­րի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն ի ցույց դնե­լուց։ Մինչ­դեռ, նո­րու­թյուն չէ, որ Ադր­բե­ջան-Թուր­քիա-Պա­կիս­տան ե­ռյակ դա­շին­քի ռազ­մա­քա­ղա­քա­կան ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման գո­տին Մեր­ձա­վոր Արևել­քից ձգ­վում է մինչև Հա­րա­վա­յին Կով­կաս։

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ ի­րա­կա­նաց­ված ռազ­մա­կան ագ­րե­սիա­յից ըն­դա­մե­նը ե­րեք ա­միս անց հայ­տա­րար­վում է ևս մեկ հա­մա­տեղ զո­րա­վար­ժու­թյան մա­սին, ին­չը մտա­հո­գու­թյան հետ նաև հար­ցա­կա­նի տե­ղիք է տա­լիս։ Ար­դյո՞ք սա չի նշա­նա­կում, որ տան­դե­մը բա­վա­րար­ված չէ պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րով։ Այդ դեպ­քում Թուր­քիան ո՞ւմ հետ է վի­ճար­կում պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րը։ Թուր­քիա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի հան­դի­պում­նե­րը Պա­կիս­տա­նի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րի, Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի և Ադր­բե­ջա­նում Պա­կիս­տա­նի ար­տա­կարգ և լիա­զոր դես­պա­նի հետ հս­տակ ազ­դակ­ներ են ի­րենց մեջ պա­րու­նա­կում։ Տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­նե­րի փո­խանց­մամբ՝ կող­մե­րը քն­նար­կել են, մաս­նա­վո­րա­պես, ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի զո­րա­շար­ժե­րը Պա­կիս­տա­նի ու Թուր­քիա­յի հա­տուկ ծա­ռա­յու­թյան ջո­կատ­նե­րի և այլ զոր­քե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Նշ­վել է ռազ­մա­կան և ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մեծ նե­րու­ժի ու այն ի շահ Ան­կա­րա­յի, Բաք­վի և Իս­լա­մա­բա­դի զար­գաց­նե­լու մտադ­րու­թյան մա­սին։ Քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի նման ըն­թաց­քը տա­նում է մի մտա­հանգ­ման՝ թուր­քա­կան գոր­ծո­նով պայ­մա­նա­վոր­ված սպառ­նա­լի­քը մնում է, ա­սել է թե՝ տա­րա­ծաշր­ջա­նը ևս մեկ ան­գամ ռազ­մա­կան բախ­ման տա­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյունն ընկ­նե­լու է Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի, ա­պա նաև նրանց դաշ­նա­կից եր­կր­նե­րի վրա։ 2020թ. սեպ­տեմ­բե­րյան պա­տե­րազ­մից ա­ռաջ Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ու­ղեկց­վում էին ռազ­մա­շունչ հռե­տո­րա­բա­նու­թյամբ, բա­ցա­հայտ ա­պա­կա­յու­նաց­նող բնույթ ու­նեին։ Ա­պա­կա­յու­նա­ցում խոր­հր­դան­շող թուր­քա­կան գոր­ծոնն, ի վեր­ջո, Արևե­լյան Մի­ջերկ­րա­կա­նից ու Մեր­ձա­վոր Արևել­քից տե­ղա­փոխ­վեց ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տի, ո­րի հետևանք­նե­րը մեր աչ­քի ա­ռաջ են։ Վեր­ջերս Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Մևլութ Չա­վու­շօղ­լուն հայ­տա­րա­րեց, որ ե­թե խա­ղա­ղու­թյու­նը եր­կա­րատև լի­նի, Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը պատ­րաստ են քայ­լեր ձեռ­նար­կել Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ։ Հարց է ծա­գում՝ իսկ ո՞ր կողմն է խա­թա­րում այդ խա­ղա­ղու­թյու­նը։ Հայ­տա­րա­րու­թյան առն­չու­թյամբ ՀՀ ԱՆ մամ­լո խոս­նակն ա­սաց, որ ԵԱՀԿ հանձ­նա­ռու­թյուն­նե­րի խախ­տում­նե­րով Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի մոտ անց­կաց­վող թուրք-ադր­բե­ջա­նա­կան զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը չեն վկա­յում, որ այդ եր­կր­նե­րի ղե­կա­վա­րու­թյու­նը խա­ղաղ մտադ­րու­թյուն­ներ ու­նի Հա­յաս­տա­նի հան­դեպ։
Որ հետ­պա­տե­րազ­մյան փուլն իր հետ բե­րե­լու է նոր մար­տահ­րա­վեր­ներ, ար­դեն իսկ հաս­կա­նա­լի էր նո­յեմ­բե­րյան ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ստո­րագ­րու­մից հե­տո։ Ար­ցա­խում և հա­կա­մար­տու­թյան գո­տում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյունն, ինչ խոսք, զս­պող հան­գա­մանք է, բայց, մյուս կող­մից, առ­կա է նեոօս­մա­նիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան վրա կա­ռուց­ված ար­տա­քին քա­ղա­քա­կան հա­յե­ցա­կարգ, որն ուղ­ղա­կիո­րեն սպառ­նում է ոչ միայն Մեր­ձա­վո­րարևե­լյան, այլև Հա­րավ­կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջան­նե­րի անվ­տան­գու­թյա­նը։ Սրա դեմ պայ­քա­րը դառ­նում է հայ­կա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի ա­ռաջ­նա­յին խն­դիր­նե­րից մե­կը։ Վեր­ջերս ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Ա­րա Այ­վա­զյա­նը Հա­յաս­տա­նի խոր­հր­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցած հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ հայ­տա­րա­րեց, որ հա­կա­մար­տու­թյու­նը թևա­կո­խել է նոր փուլ, ին­չը են­թադ­րում է միաս­նա­կան մո­տե­ցում­ներ ու գա­ղա­փար­ներ։ Նրա ի­րա­զեկ­մամբ՝ Ար­ցախ կա­տա­րած վեր­ջին այ­ցի ըն­թաց­քում քն­նարկ­վել է ընդ­հա­նուր օ­րա­կարգ ձևա­վո­րե­լու և աշ­խա­տանք­նե­րը հա­մա­կար­գե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։
Վե­րա­դառ­նա­լով Կար­սի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին ու Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին՝ ա­վե­լորդ չենք հա­մա­րում հի­շեց­նել մեկ ա­միս ա­ռաջ ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Դմիտ­րի Պես­կո­վի խոս­քերն առ այն, որ Ռու­սաս­տանն ու Թուր­քիան կա­րող են և պետք է ա­նեն այն­պես, որ տա­րա­ծաշր­ջա­նում պա­տե­րազմ չլի­նի։ Ար­դյո՞ք դա հնա­րա­վոր կլի­նի Արևմուտք-Ռու­սաս­տան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­կա­սու­թյուն­նե­րի ֆո­նին նրանց շա­հե­րի բախ­ման կամ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի խո­րաց­ման դեպ­քում։