Logo
Print this page

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԾՐԱԳՐԵԼ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ

Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը ցե­ղաս­պա­նու­թյուն էին ծրագ­րել Ար­ցա­խի դեմ ագ­րե­սիա­յի ժա­մա­նակ։ Այս մա­սին աս­վում է International Christian Concern-ի ՙՑե­ղաս­պա­նու­թյան ա­նա­տո­միա. 44-օ­րյա պա­տե­րազմ Ղա­րա­բա­ղում՚ նոր զե­կույ­ցում։

Զե­կույ­ցում պն­դում են, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյու­նը, ո­րը տե­ւել է 2020-ի սեպ­տեմ­բե­րից մին­չեւ նո­յեմ­բեր, լուրջ մտա­հո­գու­թյուն­ներ է ա­ռա­ջաց­րել կրո­նա­կան ա­զա­տու­թյան վե­րա­բե­րյալ, ին­չը պետք է նա­խազ­գու­շա­ցում լի­նի ամ­բողջ աշ­խար­հում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­նե­րի եւ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի հա­մար։
Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը ոչն­չաց­րել են ե­կե­ղե­ցի­նե­րը եւ այլ կրո­նա­կան օ­բյեկտ­ներ, բռ­նու­թյուն են կի­րա­ռել ռազ­մա­գե­րի­նե­րի հան­դեպ եւ վար­ձել հայտ­նի ծայ­րա­հե­ղա­կան­նե­րի, այդ թվում՝ ՙԻս­լա­մա­կան պե­տու­թյան՚ ան­դամ­նե­րի, որ­պես­զի վե­րա­կանգ­նեն վե­րահս­կո­ղու­թյու­նը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վրա, աս­վում է զե­կույ­ցում։
ՙՍի­րիա­կան կող­մից կա­պե­րը հա­ղոր­դել են, որ ի­րենց հա­վա­քագ­րել են՝ օգ­տա­գոր­ծե­լով քրիս­տո­նյա­նե­րի դեմ ջի­հա­դի տեր­մի­նա­բա­նու­թյու­նը՚,- հա­ղոր­դում է ICC-ն։ ՙՕ­րի­նակ, AsiaNews-ը մեջ­բե­րել է Սի­րիա­յից մի աղ­բյու­րի, ո­րը բա­ցատ­րել է, որ ի­րենք պատ­րաստ­վում էին կռ­վել Ադր­բե­ջա­նի կող­քին, ՙքա­նի որ սա ջի­հա­դի մաս է կազ­մում՝ մահ­մե­դա­կան­նե­րի սուրբ պա­տե­րազ­մը քրիս­տո­նյա­նե­րի դեմ՚։ Սի­րիա­ցի վարձ­կան­նե­րը հայտ­նել են, որ ի­րենց ա­ռա­ջար­կել են դրա­մա­կան պար­գե­ւավ­ճար­ներ տար­բեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, օ­րի­նակ՝ քրիս­տո­նյա­նե­րին գլ­խա­տե­լու հա­մար՚։
Զե­կույ­ցի հա­մա­ձայն՝ մար­դա­սի­րա­կան ա­մե­նա­սուր խն­դիր­նե­րից մե­կը Ադր­բե­ջա­նի վե­րա­բեր­մունքն է հայ քրիս­տո­նյա ռազ­մա­գե­րի­նե­րի՝ ՙինչ­պես ռազ­մա­կան, այն­պես էլ քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց՚ նկատ­մամբ։
Հայ­տն­վել են տե­սա­նյու­թեր, ո­րոնք ցույց են տա­լիս, թե ինչ­պես են ա­ռե­ւան­գող­նե­րը ոչն­չաց­նում բան­տար­կյալ­նե­րի ՙինք­նու­թյան եւ ընտ­րու­թյան զգա­ցու­մը՚։ ՙՆրանց ոչ միայն ծաղ­րում եւ ծե­ծի են են­թար­կում։ Նրանց ա­ռե­ւան­գող­նե­րը օգ­տա­գոր­ծում են ի­րենց իշ­խա­նու­թյու­նը վե­րահս­կե­լու եւ այդ­պի­սով հար­կադ­րե­լու, որ­պես­զի ամ­րապ­նդ­վի պա­տե­րազ­մը ար­դա­րաց­նե­լու հա­մար օգ­տա­գործ­վող պատ­մու­թյու­նը՚,- աս­ված է զե­կույ­ցում։ Վեր­ջինս նկա­րագ­րում է տե­սա­նյու­թը, ո­րում քա­ղա­քա­ցիա­կան հա­գուս­տով ե­րեք հայ գե­րի­ներ են?
ՙՄե­կը պառ­կած է գետ­նին, են­թադ­րա­բար՝ մա­հա­ցած է։ Մե­կը նա­յում է, թե ինչ­պես են ադր­բե­ջան­ցի­նե­րը ծե­ծում մյու­սին՝ պա­հան­ջե­լով հաս­տա­տել, որ Ղա­րա­բա­ղը ադր­բե­ջա­նա­կան է՚,- հա­ղոր­դում է ICC-ն։ ՙԻ վեր­ջո, նա դա ա­նում է տե­սախ­ցի­կի հա­մար։ Նրան ստի­պում են ան­տե­սել իր ան­հա­տա­կա­նու­թյան բո­լոր գոր­ծոն­նե­րը, նե­րա­ռյալ՝ իր հա­վատ­քը՚։

Տե­սա­նյու­թե­րը, ո­րոնք լայ­նո­րեն տա­րած­վել են սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում, ցույց են տա­լիս, թե ինչ­պես են ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րը գլ­խա­տում եր­կու քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց, ո­րոնք, ինչ­պես հա­ղորդ­վում է, չեն մաս­նակ­ցել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Այս տե­սա­նյու­թե­րը, ի թիվս մյուս­նե­րի, ո­րոնք ներ­կա­յաց­նում են ցն­ցող վայ­րա­գու­թյուն­ներ, ո­րոնք խա­ղաղ բնա­կիչ­նե­րի եւ գե­րի­նե­րի նկատ­մամբ կա­տար­վում են ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րի կող­մից։
Թուր­քիան ներգ­րավ­ված է այդ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մեջ, քա­նի որ թուր­քե­րը պատ­րաս­տել են այդ զին­վոր­նե­րին, ա­սում է International Christian Concern-ը։
ՙԻ­րոք, հա­կա­մար­տու­թյան ըն­թաց­քում կա­տար­ված ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի բազ­մա­թիվ կադ­րե­րը ցույց են տա­լիս, որ զին­ծա­ռա­յող­նե­րը կրում են կրկ­նա­կի պի­տակ­ներ՝ Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի, ին­չը դժ­վա­րաց­նում է հան­ցա­գոր­ծի ի­րա­կան քա­ղա­քա­ցիու­թյու­նը պար­զե­լը՚,- բա­ցատր­վում է զե­կույ­ցում։
Թուր­քե­րի եւ ադր­բե­ջան­ցի­նե­րի ներ­խուժ­ման վայ­րե­րում ա­վեր­վել են ե­կե­ղե­ցի­նե­րը եւ հին քրիս­տո­նեա­կան խա­չե­րը։ Տե­սաա­պա­ցույց­նե­րը ցույց են տա­լիս, որ ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը դի­տա­վո­րյալ են ար­վել։ ICC-ն եր­կու եր­կր­նե­րի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին մե­ղադ­րել է ՙՂա­րա­բա­ղի քրիս­տո­նեա­կան մշա­կու­թա­յին օ­բյեկտ­նե­րը պա­տանդ պա­հե­լու մեջ՚։
ՙԽաչ­քա­րե­րը հա­ճախ թվագր­վում են դա­րե­րով, դրանք ստեղծ­ված են ան­հա­տա­պես ու ե­զա­կի եւ պատ­մում են քրիս­տո­նեու­թյան պատ­մու­թյու­նը հենց այս վայ­րում՚,- ըն­դգ­ծել է ICC-ն։ ՙԵ­կե­ղե­ցու ա­վե­րու­մը խո­չըն­դո­տում է հա­մա­տեղ եր­կր­պա­գու­թյա­նը։ Խաչ­քա­րի ոչն­չա­ցու­մը ջն­ջում է քրիս­տո­նեա­կան պատ­մու­թյու­նը՚։
Զե­կույ­ցում աս­վում է, որ փոր­ձե­լով ոչն­չաց­նել քրիս­տո­նեա­կան պատ­մու­թյան վկա­յու­թյուն­նե­րը, թուր­քե­րը եւ ադր­բե­ջան­ցի­ներն ըն­դգ­ծել են ի­րենց սե­փա­կան պատ­մու­թյու­նը։ Ադր­բե­ջա­նը եւ Թուր­քիան Օս­մա­նյան կայս­րու­թյան մաս են կազ­մել, ո­րը 1915-ին ի­րա­կա­նաց­րեց Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը։
Հաղ­թա­նա­կից հե­տո ար­տա­սա­նած ե­լույ­թում Էր­դո­ղա­նը հան­դի­սա­վոր ան­վա­նել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյա­նը մաս­նա­կից ա­ռաջ­նորդ­նե­րին։ ՙԹող այ­սօր եր­ջա­նիկ լի­նեն Նու­րի փա­շա­յի, Էն­վեր փա­շա­յի եւ Կով­կա­սի իս­լա­մա­կան բա­նա­կի քա­ջա­րի զին­վոր­նե­րի հո­գի­նե­րը՚,- ա­սել է նա։
Հա­յե­րի դեմ բռ­նու­թյու­նը քո­ղար­կե­լու հա­մար Թուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը ա­ղա­վա­ղել են ճշ­մար­տու­թյու­նը, աս­վում է ICC-ի զե­կույ­ցում։
ICC-ն եզ­րա­կաց­նում է, որ աշ­խար­հը պետք է ի գի­տու­թյուն ըն­դու­նի, որ ՙԹուր­քիա­յի եւ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վո­րու­մը ի ցույց է դնում մաս­սա­յա­կան ոչն­չաց­ման մտադ­րու­թյուն, դրա­նով իսկ Ղա­րա­բա­ղի հայ բնա­կիչ­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյուն՝ նրանց միա­ցյալ հա­վատ­քի եւ էթ­նիկ պատ­կա­նե­լու­թյան պատ­ճա­ռով՚։
ՙԵւ Ադր­բե­ջա­նը, եւ Թուր­քիան պարզ հաս­կաց­րե­ցին, որ այդ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը նա­խա­ձեռն­վել են պան­թուր­քա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան պատ­ճա­ռով, ո­րը նա­խընտ­րում է հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն իս­լա­մին՝ բա­ցա­ռու­թյուն ա­նե­լով քրիս­տո­նեու­թյան շատ սպե­ցի­ֆիկ տար­բե­րակ­նե­րի հա­մար։ Այս եր­կու եր­կր­նե­րը շա­րու­նա­կե­ցին ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը այն­պես, որ վե­հաց­նեն եւ կրկ­նեն 1915 թվա­կա­նին էթ­նիկ քրիս­տո­նյա­նե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը՚։

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.