Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱՆ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

1921թ. մարտի 16-ի պայմանագրի 100 -ամյակը 

Ար­դեն մեկ դար է մեզ բա­ժա­նում քե­մա­լա­բոլշևի­կյան՝ ստո­րա­ցու­ցիչ պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մից, ո­րը ճա­կա­տագ­րա­կան ե­ղավ հայ ժո­ղովր­դի հա­մար։ Ա­ռանց հայ­կա­կան կող­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյան ո­րո­շում­ներ ըն­դուն­վե­ցին հայ ժո­ղովր­դի և նրա պատ­մա­կան հայ­րե­նի­քի վե­րա­բե­րյալ։

Խոս­քը տա­րած­քա­յին մեծ կո­րուստ­նե­րի մա­սին է, բայց մյուս կող­մից, դա մի փաս­տա­թուղթ է, ո­րի օ­րի­նա­կա­նու­թյունն ի սկզ­բա­նե դր­վել է հար­ցա­կա­նի տակ։ Մի­ջազ­գա­յին ի­րա­վունքն ու­նի պայ­մա­նա­գիրն ստո­րագ­րող կող­մե­րին ուղղ­ված հս­տակ պա­հանջ­ներ, և այս տե­սան­կյու­նից Մոսկ­վա­յի պայ­մա­նա­գիրն ա­նօ­րի­նա­կան և ան­վա­վեր է։ 1921թ. մար­տի 16-ին Մոսկ­վա­յում ստո­րագր­վեց ՙԵղ­բայ­րու­թյան և բա­րե­կա­մու­թյան՚ պայ­մա­նա­գիր խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան և Թուր­քիա­յի Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վի կա­ռա­վա­րու­թյան միջև, ո­րը պատ­մու­թյան մեջ է մտել նաև որ­պես Լե­նին-Քե­մալ պայ­մա­նա­գիր։ Նախ­քան փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մը, կող­մե­րը բա­նակ­ցու­թյուն­ներ են վա­րել փետր­վա­րի 26-ից մինչև մար­տի 16-ը Մոսկ­վա­յում ըն­թա­ցող ռուս-թուր­քա­կան երկ­րորդ կոն­ֆե­րան­սում, ո­րի նպա­տա­կը Քե­մա­լա­կան Թուր­քիա­յի և խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի միջև հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վո­րումն էր։
Մոսկ­վա­յի պայ­մա­նագ­րով Ռու­սաս­տա­նը ճա­նա­չեց Թուր­քիա­յի ինք­նիշ­խա­նու­թյու­նը թուր­քա­կան ճա­նաչ­ված բո­լոր տա­րածք­նե­րի նկատ­մամբ։ Հաս­տատ­վեց Թուր­քիա­յի հյու­սիս-արևե­լյան սահ­մա­նը, ո­րը գոր­ծում է մինչ այ­սօր։ Փաս­տաթղ­թում Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող կե­տեր կա­յին, մաս­նա­վո­րա­պես թուր­քա­կան տա­րածք­ներ ճա­նաչ­վե­ցին Կար­սի մարզն ամ­բող­ջու­թյամբ, Սուր­մա­լու գա­վա­ռը։ Վեր­ջի­նիս Թուր­քիան տի­րա­ցավ՝ Ռու­սաս­տա­նին զի­ջե­լով Բա­թու­մին։ Թուր­քա­կան պատ­վի­րա­կու­թյու­նը, չբա­վա­րար­վե­լով ձեռք բե­րա­ծով, պա­հան­ջեց Նա­խիջևա­նի մար­զը Հա­յաս­տա­նից փո­խան­ցել Ադր­բե­ջա­նի հո­վա­նա­վո­րու­թյա­նը։ Ադր­բե­ջանն էլ պետք է պար­տա­վոր­վեր ա­պա­գա­յում այդ տա­րած­քը չզի­ջել մի եր­րորդ պե­տու­թյան։ Նկա­տի է առն­վել Հա­յաս­տա­նը։
Պայ­մա­նա­գիրն ստո­րագ­րե­լու պա­հին խոր­հր­դա­յին Ռու­սաս­տա­նը մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված պե­տու­թյուն չէր։ Մուս­տա­ֆա Քե­մա­լի կա­ռա­վա­րու­թյու­նը նույն­պես ճա­նաչ­ված չէր, նրա վար­չա­խում­բը լիա­զոր­ված չէր մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ներ­կա­յաց­նել թուր­քա­կան պե­տու­թյու­նը։ Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող մա­սը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի կո­պիտ խախ­տում էր, քա­նի որ պայ­մա­նագ­րե­րը կա­րող են վե­րա­բե­րել միայն այն ստո­րագ­րող կող­մե­րին և որևէ պար­տա­վո­րու­թյուն չեն ստեղ­ծում պայ­մա­նագ­րի մաս չկազ­մող եր­րորդ կող­մի հա­մար՝ ա­ռանց վեր­ջի­նիս հա­մա­ձայ­նու­թյան։ Ու­րեմն, ան­վա­վեր են նաև Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող բո­լոր կե­տե­րը, մաս­նա­վո­րա­պես հայ-թուր­քա­կան սահ­մա­նի ո­րո­շու­մը, Նա­խիջևա­նի հանձ­նումն Ադր­բե­ջա­նին։
5 տա­րի ա­ռաջ՝ 2016-ի վետր­վա­րին, ՌԴ Պե­տա­կան դու­մա­յում կո­մու­նիստ­նե­րի խմ­բակ­ցու­թյու­նը հան­դես ե­կավ 1921թ. մար­տի 16-ի ռուս-թուր­քա­կան պայ­մա­նա­գի­րը չե­ղար­կե­լու նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Շա­տե­րին դա ա­նակն­կա­լի բե­րեց, բայց հե­տո պարզ դար­ձավ, որ Մոսկ­վան դի­վա­նա­գի­տա­կան քայլ է ա­նում՝ փոր­ձե­լով ճն­շում գոր­ծադ­րել Ան­կա­րա­յի վրա։

Չե­ղարկու­մը չս­տաց­վեց, դրա փո­խա­րեն ռուս-թուր­քա­կան մեր­ձեց­ման 1921թ. փոր­ձը դրա­կան դի­նա­մի­կա ու­նե­ցավ 100 տա­րի անց։ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նը և 2021թ. հուն­վա­րի վեր­ջին ռուս-թուր­քա­կան մո­նի­տո­րին­գա­յին կենտ­րո­նի ստեղ­ծու­մը դրա վկա­յու­թյունն է։ Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում Թուր­քիա­յի ռազ­մա­կան ներ­կա­յու­թյունն, ինչ խոսք, փո­խում է ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը։ Պատ­ճա­ռա­հետևան­քա­յին կա­պե­րը դի­տար­կե­լիս շեշ­տադ­րում­նե­րը գրե­թե նույնն են. նա­խորդ դա­րաս­կզ­բին Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րի գլ­խա­վոր պատ­ճառն այն էր, որ Ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վար­ներն ստեղծ­ված ան­բա­րեն­պաստ ի­րա­վի­ճա­կում չկա­րո­ղա­ցան ճիշտ կողմ­նո­րոշ­վել ար­տա­քին քա­ղա­քա­կան ուղ­ղու­թյու­նում՝ հույ­սը դնե­լով Արևմուտ­քի ա­ջակ­ցու­թյան վրա։ Նրանք միամ­տո­րեն հա­վա­տում էին, որ Վուդ­րո Վիլ­սո­նի ՙԻ­րա­վա­րար վճիռն՚ ան­պայ­ման ի­րա­կա­նու­թյուն կդառ­նա։ Մեկ դար անց Հա­յաս­տա­նում այլ իշ­խա­նու­թյուն­ներ են և ի­րա­վի­ճակն էլ հա­մե­մա­տե­լի չէ նա­խորդ դա­րաս­կզ­բի ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ։ Այ­սօր­վա մեր տա­րած­քա­յին կո­րուստ­ներն ար­տա­քին ու­ժե­րի, նե­րա­ռյալ հայ ժո­ղովր­դի թշ­նա­մի­նե­րի, շա­հե­րը սպա­սար­կող մարդ­կանց ա­պազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հետևանք են։ 44-օ­րյա պա­տե­րազ­մը դա­դա­րեց­վեց Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ, ար­դյուն­քում ստո­րագր­վեց հայ ժո­ղովր­դի հա­մար նույն­քան ստո­րա­ցու­ցիչ փաս­տա­թուղթ, (ինչ­պի­սին մար­տի 16-ի պայ­մա­նա­գիրն էր), ո­րի չե­ղար­կու­մը դառ­նում է ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան խն­դիր։

Վե­րա­դառ­նանք Ռու­սաս­տան-Թուր­քիա հա­րա­բե­րու­թյուն­նե­րին և ռուս-թուր­քա­կան մո­նի­տո­րին­գա­յին կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյա­նը։ Թուր­քիան իր դիր­քերն ամ­րապն­դում է Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Այ­դու­հան­դերձ, ռու­սաս­տա­նյան ներ­կա­յու­թյու­նը թուր­քա­կա­նի հետ հա­մե­մա­տե­լի չէ։ ՌԴ-ն ռազ­մա­կա­յան ու­նի Գյում­րիում, վեր­ջին պա­տե­րազ­մից հե­տո Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում տե­ղա­կայ­վեց ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի զո­րա­խումբ։ Ներ­կա­յում ազ­դակ­ներ կան Սյու­նի­քում երկ­րորդ ռազ­մա­կա­յա­նը բա­ցե­լու մա­սին։ Ե­թե խոս­քը Հա­րա­վա­յին Կով­կա­սի մա­սին է, ա­պա նշ­վա­ծին պետք է հա­վե­լենք ռու­սաս­տա­նյան զի­նու­ժի ներ­կա­յու­թյու­նը Աբ­խա­զիա­յում և Հա­րա­վա­յին Օ­սիա­յում։ Շատ կարևոր է այն բա­նի գի­տակ­ցու­մը, որ Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի շա­հե­րը չեն կա­րող եր­կա­րա­ժամ­կետ լի­նել։
Այս տե­սան­կյու­նից ու­շադ­րու­թյան ար­ժա­նի է ՌԴ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի փոխ­նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վեդևի՝ ղա­րա­բա­ղյան խա­ղաղ կար­գա­վոր­ման մա­սին ս. թ. փետր­վա­րի 1-ի հայ­տա­րա­րու­թյու­նը։ Նա շեշ­տել է, որ կար­գա­վոր­ման հար­ցը պետք է քն­նար­կել նաև Թուր­քիա­յի հետ, քա­նի որ այդ­պի­սին է տա­րա­ծաշր­ջա­նի ի­րա­կա­նու­թյու­նը։ Նրա խոս­քով՝ Մոսկ­վա­յի և Ան­կա­րա­յի միջև առ­կա է ար­դյու­նա­վետ երկ­խո­սու­թյուն, եր­կու եր­կր­նե­րի նա­խա­գահ­նե­րը մշ­տա­պես շփ­վում են այդ թե­մա­յով, բա­ցի այդ, ԼՂ-ում ստեղծ­վել է հրա­դա­դա­րի պահ­պան­ման ռուս-թուր­քա­կան միա­ցյալ մո­նի­տո­րին­գա­յին կենտ­րոն։ ՙՍա նույն­պես կա­յու­նու­թյան տարր է, բայց ես դա չէի գնա­հա­տի որ­պես ինչ-որ եր­կա­րա­ժամ­կետ քա­ղա­քա­կա­նու­թյան տարր՚։ Տա­րա­ծաշր­ջա­նի ի­րո­ղու­թյուն­ներն են ստի­պում, որ­պես­զի ՌԴ-ն հար­ցը քն­նար­կի նաև Թուր­քիա­յի հետ. սա էր Մեդ­վեդևի ու­ղեր­ձը։
Ռու­սաս­տա­նի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի փոխ­նա­խա­գա­հը չի ա­սել, թե որ եր­կր­նե­րի հետ Թուր­քիան ու­նի եր­կա­րա­ժամ­կետ շա­հեր, բայց հաս­կա­նալ է տվել, որ Ռու­սաս­տանն այդ եր­կր­նե­րի շար­քում չէ։ Ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, փաս­տո­րեն, հա­սել են կուլ­մի­նա­ցիոն կե­տի, ո­րից այն կողմ եր­կու եր­կր­նե­րի ար­տա­քին քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րը հա­մադր­ման տեղ չու­նեն։ Ան­կումն ան­խու­սա­փե­լի է թյուր­քա­կան աշ­խար­հի միա­վոր­ման և նրա նկատ­մամբ գե­րիշ­խա­նու­թյուն հաս­տա­տե­լու՝ Ան­կա­րա­յի հա­մա­թյուր­քա­կա­նու­թյան ռազ­մա­վա­րու­թյան ֆո­նին։