[ARM]     [RUS]     [ENG]

ՙՊԱՐՏ­ՎԱԾ ԵՐ­ԿԻՐ ՉԵՆՔ ՀԱՆՁ­ՆԵ­ԼՈՒ ՄԵՐ ՍԵ­ՐՈՒՆԴ­ՆԵ­ՐԻՆ՚

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար, Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-մա­յոր Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը ապ­րի­լի 23-ին հան­դի­պում անց­կաց­րեց Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մի և ու­սա­նո­ղու­թյան հետ։ Սա հեր­թա­կանն էր ՙԱր­ցախ. ներ­կան ու ա­պա­գան՚ ընդ­հա­նուր խո­րագ­րի ներ­քո կազ­մա­կերպ­վող հան­դի­պում­նե­րի շար­քում։ Հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը, նախ­քան խոս­քը փո­խան­ցե­լը, Բա­լա­սա­նյա­նին հանձ­նեց ԱրՊՀ հիմ­նադր­ման 50-ա­մյա­կին նվիր­ված հու­շա­մե­դալ։
Ան­չափ կարևոր են ու­սա­նո­ղու­թյան շփում­նե­րը հան­րա­պե­տու­թյան ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հետ այն գի­տակ­ցու­մով, որ երկ­րի առջև ծա­ռա­ցած գլ­խա­վոր խն­դի­րը մեր ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վումն է։ Ան­շուշտ, կարևոր են նաև սե­փա­կան պատ­մու­թյան լավ ի­մա­ցու­թյունն ու ան­ցյա­լից դա­սեր քա­ղե­լու կա­րո­ղու­թյու­նը։ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րը մատ­նա­ցույց ա­րեց Ար­ցա­խյան տա­րեգ­րու­թյան խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նը, ո­րը հա­րուստ է հե­րո­սա­կան դր­վագ­նե­րով, և հատ­կա­պես հպար­տու­թյուն է ներ­շն­չում Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում հաղ­թա­նակ կռե­լու գոր­ծում ար­ցա­խա­հա­յու­թյան ներդ­րու­մը։ Դա ար­վեց հա­նուն մեծ հայ­րե­նի­քի։ Մեր նո­րա­գույն պատ­մու­թյան ա­մե­նա­վառ է­ջը Ազ­գա­յին մեծ զար­թոնքն էր, հա­մազ­գա­յին հա­մախ­մբ­ման ար­դյուն­քում մեկ­նար­կած ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քարն ան­ցյալ դա­րի 80-ա­կան­նե­րի վեր­ջե­րին։ Քա­ղա­քա­կան ճա­նա­պար­հով հար­ցի լուծ­ման պա­հան­ջի դի­մաց մենք, որ­պես պա­տաս­խան, ստա­ցանք ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա։ 1991-94 թվա­կան­նե­րին մեր ժո­ղո­վուր­դը կա­րո­ղա­ցավ հաղ­թա­նակ ա­պա­հո­վել՝ լու­ծե­լով նախևա­ռաջ իր անվ­տան­գու­թյան հար­ցը։ Բա­լա­սա­նյա­նի խոս­քով՝ 1994թ մա­յի­սի 12-ին ստորագրված զի­նա­դա­դա­րի մա­սին փաս­տա­թուղ­թը, մի­ջազ­գա­յին հան­րու­թյան դի­տարկ­մամբ, որևէ ի­րա­վա­կան ուժ չու­նե­ցավ։ Հե­տա­գա զար­գա­ցում­նե­րը ցույց տվե­ցին, որ հիմ­նախ­նդ­րին քա­ղա­քա­կան լու­ծում չի տր­վել, այ­սինքն՝ չի դր­վել նաև պա­տե­րազ­մի վեր­ջա­կե­տը։ 2016թ. ապ­րիլն ազ­դա­րա­րեց միան­գա­մայն նոր ի­րա­վի­ճա­կի մա­սին, սա­կայն, դժ­բախ­տա­բար, մենք դա­սեր չքա­ղե­ցինք նաև այն ժա­մա­նակ­վա ի­րո­ղու­թյուն­նե­րից։ Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ապ­րի­լյան պա­տե­րազ­մից հե­տո ծա­վալ­վեց գլ­խա­վո­րա­պես Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան և Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի շփ­ման գծում մի­ջա­դե­պե­րի քն­նու­թյան մե­խա­նիզ­մի ներ­դր­ման, հա­կա­մար­տող կող­մե­րի միջև վս­տա­հու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վոր­ման, ինչ­պես նաև ԵԱՀԿ գոր­ծող նա­խա­գա­հի անձ­նա­կան ներ­կա­յա­ցուց­չի գրա­սե­նյա­կի ընդ­լայն­ման ուղ­ղու­թյամբ։ Հա­մա­նա­խա­գահ­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հիմ­քում Վիեն­նա­յի և Սանկտ Պե­տեր­բուր­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն էին։

2018թ. Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցավ իշ­խա­նա­փո­խու­թյուն, ո­րից հե­տո քա­ղա­քա­կան նոր ղե­կա­վա­րու­թյու­նը զրո­յաց­րեց այն ա­մե­նը, ինչ ձեռք էր բեր­վել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում։ Ցա­վոք, Ար­ցա­խի քա­ղա­քա­կան ու նաև ռազ­մա­կան իշ­խա­նու­թյա­նը չհա­ջող­վեց հայ ժո­ղովր­դին հե­ռու պա­հել մի պա­տե­րազ­մից, ո­րը շատ-շա­տե­րի հա­մար տե­սա­նե­լի էր։ ՙՊա­տե­րազ­մի և խայ­տա­ռա­կու­թյան միջև՚ չեր­չի­լյան ար­տա­հայ­տու­թյու­նը լա­վա­գույնս բնու­թագ­րեց ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Ակ­նա­ռու էին թե՜ խայ­տա­ռա­կու­թյու­նը, թե՜ պա­տե­րազ­մը։ Ի­հար­կե, կա­րե­լի էր խու­սա­փել 2020թ. սեպ­տեմ­բե­րյան պա­տե­րազ­մից։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյունն ընտ­րեց իր ճա­նա­պար­հը, բայց Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյու­նը չպի­տի հետևեր ՀՀ վեր­նա­խա­վին։ Բա­լա­սա­նյանն այս ա­մե­նը մա­տու­ցեց որ­պես անձ­նա­կան տե­սա­կետ, ո­րը ձևա­վոր­վել է սե­փա­կան վեր­լու­ծու­թյուն­նե­րի ար­դյուն­քում։ Ե­թե բա­նակ­ցու­թյուն­նե­րը մտ­նում են փա­կու­ղի, այ­լընտ­րան­քը դառ­նում է պա­տե­րազ­մը։ Նա տե­ղե­կաց­րեց, որ 2020թ. հոկ­տեմ­բե­րին ին­քը հան­դի­պել է ՀՀ քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րի հետ, քն­նար­կել ի­րա­վի­ճա­կը, իսկ դրա­նից ա­ռաջ Ար­ցա­խից բազ­մա­թիվ ան­գամ դի­մել է այդ ղե­կա­վա­րու­թյա­նը՝ կոնկ­րետ մի ուղ­ղու­թյու­նում գոր­ծե­լու հա­մար, սա­կայն ար­ձա­գանք չի ստա­ցել։ Իր հե­տա­գա մաս­նակ­ցու­թյու­նը պա­տե­րազ­մին որևէ օ­գուտ չի բե­րել։
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից պետք է դուրս գալ։ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րի խոս­քով՝ հնա­րա­վոր է դա ա­նել ա­րագ կեր­պով, մենք պարտ­ված եր­կիր չենք հանձ­նե­լու մեր սե­րունդ­նե­րին։ Որ­պես ռազ­մա­կան գոր­ծիչ և հրա­մա­նա­տար, նա գտ­նում է, որ Ար­ցախն ա­վե­լի ծանր վի­ճա­կում էր մինչև 1993թ. հու­նի­սը։ Կորց­րա­ծը հնա­րա­վոր է հետ բե­րել, իսկ դրա հա­մար եր­կի­րը պետք է ռազ­մա­կա­նաց­վի։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից զո­րա­կոչ ար­դեն չկա և չի լի­նե­լու։ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը գոր­ծե­լու է պայ­մա­նագ­րա­յին հի­մունք­նե­րով, ո­րում պետք է ընդգրկվեն սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րի տղա­մար­դիկ։ Զու­գա­հե­ռա­բար ստեղծ­վում է զին­ված ու­ժե­րին հա­վա­սա­րեց­ված կա­ռույց, կա­րող ենք ան­վա­նել Ազ­գա­յին գվար­դիա կամ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժեր, այ­սինքն՝ խոս­քը զին­ված կազ­մա­վոր­ման մա­սին է, ո­րը հա­մալր­վե­լու է պա­հես­տա­զո­րա­յին­նե­րով։ Բա­լա­սա­նյանն անդ­րա­դար­ձավ նաև ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ա­ռա­քե­լու­թյա­նը, այն է՝ թույլ չտալ ռազ­մա­կան բա­խում­ներ հա­կա­մար­տող կող­մե­րի միջև։
Խոսքն ա­վար­տե­լով՝ ԱՀ Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րը պա­տաս­խա­նեց նաև ներ­կա­նե­րին մտա­հո­գող հար­ցե­րին։ Դրանք առ­նչ­վում էին նա­խա­պա­տե­րազ­մյան ի­րա­վի­ճա­կին, պա­տե­րազ­մին ու նրա հետևանք­նե­րին և, ան­շուշտ, բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով երկ­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մա­նը։