Logo
Print this page

ՍՈՒԼԹԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թուր­քիա­յի Anadolu պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հի ապ­րիլք­սան­չոր­սի ու­ղեր­ձում ՙցե­ղաս­պա­նու­թյուն՚ տեր­մինն օգ­տա­գոր­ծե­լու առ­թիվ հրա­պա­րա­կել է եր­կու թուրք փոր­ձա­գե­տի գնա­հա­տա­կա­նը՝ հա­ղոր­դում է inosmi.ru-ն։ Որ­քան էլ տհաճ լի­նի, այս պա­հին, թվում է, ա­վե­լի կա­րե­ւոր է հենց թուր­քա­կան կող­մի ար­ձա­գան­քին ու­շադ­րու­թյուն դարձ­նել։

Եւ այս­պես. ՙՅիլ­դըզ՚ հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր Ջե­մալ Զե­հի­րը գտ­նում է, որ ՙո­րե­ւէ (երկ­րի)նա­խա­գա­հի խոսք չի կա­րող ցե­ղաս­պան դարձ­նել մի ազ­գի։ Նման ո­րո­շում հնա­րա­վոր է ըն­դու­նել միայն պատ­մա­կան ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րի եւ գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում։ Այս ամ­բողջ ըն­թաց­քում անց­կաց­ված գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը ցույց են տա­լիս, որ հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան մե­ղադ­րանք­ներն ան­հիմն են եւ կեղծ։ Մեր օ­րե­րում ինչ­պես ա­մե­րի­կյան, այն­պես էլ ա­րեւմ­տյան հան­րու­թյուն­նե­րի մոտ սեւ քա­րոզ­չու­թյան ար­դյուն­քում ձե­ւա­վոր­վել է հա­մոզ­մունք, ո­րը նրանք չեն կա­րող ա­պա­ցու­ցել պատ­մա­կան փաս­տաթղ­թե­րով։ Թուր­քիան պայ­քա­րում է Սի­րիա­յում ա­հա­բեկ­չա­կան մի­ջանց­քի ստեղծ­ման դեմ։ Այժմ մենք գի­տենք, որ մեր թշ­նա­մին ԱՄՆ-ն է, ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մում ԱՄՆ-ը սա­տա­րել է Հա­յաս­տա­նին։ Մենք նաեւ գի­տենք, որ հայ­կա­կան օ­կու­պա­ցիա­յի (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի) 30 տա­րի­նե­րին, չնա­յած Մինս­կի խմ­բի ան­դա­մու­թյա­նը, ԱՄՆ-ը խնդ­րի լուծ­ման հա­մար ո­չինչ չի ա­րել։ Այ­սօր Թուր­քիան ո­րոշ քայ­լեր եւ հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի՝ պա­տաս­խա­նե­լու այդ ո­րոշ­մա­նը (ԱՄՆ նա­խա­գա­հի կող­մից ՙցե­ղաս­պա­նու­թյուն՚ տեր­մի­նի օգ­տա­գործ­մա­նը)։ Մենք ԱՄՆ-ի հետ դաշ­նա­կից­ներ ենք ՆԱ­ՏՕ-ում, բայց չի կա­րե­լի թշ­նա­մու հետ դաշ­նա­կից լի­նել։ F-35-ի ծրագ­րից Թուր­քիա­յին հե­ռաց­նե­լուց հե­տո, տա­ռա­ցիո­րեն ե­րեք օր ա­ռաջ, հաս­կա­նա­լի էր, որ այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն կար­վի։ Դա չի կա­րե­լի սար­սա­փե­լի ա­ղետ հա­մա­րել, պատ­մա­կան փաս­տերն ա­ռե­րես են։ ԱՄՆ-ը մս­խեց իր վեր­ջին հաղ­թա­թուղ­թը, որ ու­ներ Թուր­քիա­յի դեմ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ ԱՄՆ-ը այ­լեւս ո­չինչ չու­նի օգ­տա­գոր­ծե­լու՚։
Իսկ ՙՍա­քա­րիա՚ հա­մալ­սա­րա­նի հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն պրո­ֆե­սոր Հա­կուկ Սել­վին ա­սում է. ՙԱյդ ո­րոշ­մամբ Բայ­դե­նը ցան­կա­նում է տրա­մադ­րել Թուր­քիա­յին, մո­տեց­նել իր քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Մյուս կող­մից այդ հռե­տո­րա­բա­նու­թյունն օգ­տա­գոր­ծե­լուն նպաս­տել է ան­հան­գս­տու­թյու­նը, որ Թուր­քիան վեր­ջին տա­սը տա­րի­նե­րի մի­ջազ­գա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ հե­տե­ւում է սե­փա­կան գծին՝ ա­ռա­ջին հեր­թին Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ Բալ­կան­նե­րում։ Ինչ­պես մեր­ձա­վո­րա­րե­ւե­լյան, այն­պես էլ Կով­կա­սում քա­ղա­քա­կա­նու­թյան պլա­նում ԱՄՆ-ը չի կա­րող Թուր­քիա­յին լիո­վին հաշ­վից դուրս թող­նել։ Ես դա հա­մա­րում եմ թե­թե­ւա­կի ա­հա­բե­կում, որ­պես զգու­շա­ցում, սա­կայն Թուր­քիան ինչ­պես ներ­քին, այն­պես էլ ար­տա­քին հար­ցե­րում ցու­ցա­բե­րել է հս­տակ կեց­վածք, եւ ոչ ոք չի կա­րող քա­ղա­քա­կա­նու­թյուն կա­ռու­ցել ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վրա, որ չեն ե­ղել, ոչ ոք չի կա­րող Թուր­քիա­յին այս կամ այն կեց­վածք պար­տադ­րել՚։
Աս­վա­ծը կա­րե­լի է հա­մա­րել Թուր­քիա­յի պաշ­տո­նա­կան ար­ձա­գանք, ին­չից հե­տե­ւում է, որ Ան­կա­րան Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նա­խա­գա­հի կող­մից ՙցե­ղաս­պա­նու­թյուն՚ եզ­րույ­թի օգ­տա­գոր­ծու­մը միան­շա­նա­կո­րեն կա­պում է վեր­ջին տաս­նա­մյա­կում Թուր­քիա­յի ար­տա­քին քա­ղա­քա­կան նկր­տում­նե­րի եւ դրանք հնա­րա­վո­րինս սահ­մա­նա­փա­կե­լու կամ ծայ­րա­հեղ դեպ­քում կա­ռա­վա­րե­լի պա­հե­լու՝ Վա­շինգ­տո­նի մտադ­րու­թյան հետ։ Սուլ­թա­նի ուր­վա­կա­նը, կա­րող ենք ար­ձա­նագ­րել, խիստ ան­հան­գս­տաց­նում է հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քին, բայց, թվում է, ար­դյու­նա­վետ հա­կազ­դե­ցու­թյան հա­մար պա­կա­սում է մի հաշ­վարկ։ Այն, որ եվ­րաատ­լան­տյան բե­ւե­ռի կող­մից ՙան­կյուն քշ­ված՚ Թուր­քիան կա­րող է վերջ­նա­կան ո­րո­շում ըն­դու­նել եւ միա­նալ, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած՝ եվ­րա­սիա­կան ա­լյան­սին, ո­րի հա­վա­նա­կան սահ­ման­ներն ար­դեն իսկ ուր­վագծ­վում են՝ Ռու­սաս­տան-Կենտ­րո­նա­կան Ա­սիա-Չի­նաս­տան։
Թուրք-ադր­բե­ջա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րը չեն թաքց­նում, որ Էր­դո­ղա­նը հու­նի­սին կա­յա­նա­լիք ՆԱ­ՏՕ-ի վե­հա­ժո­ղո­վում հար­ցը դնե­լու է ա­ռար­կա­յա­կան. կամ դա­շին­քը ճա­նա­չում է Թուր­քիա­յի ՙկեն­սա­կան շա­հե­րը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, Հա­րա­վա­յին Կով­կա­սում, Մի­ջերկ­րա­կա­նի ա­րե­ւել­քում եւ Բալ­կա­նյան-սեւ­ծո­վյան տա­րա­ծաշր­ջա­նում, հրա­ժար­վում ՙՔրդս­տան՚ նա­խագ­ծից, կամ Ան­կա­րան խզում է եվ­րաատ­լան­տյան կա­պե­րը՚։ Ո­րոշ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում ուղ­ղա­կի սպառ­նա­լիք է հն­չում, որ Թուր­քիան կա­րող է ա­մե­րի­կա­ցի­նե­րին ար­տաք­սել Ին­ջիր­լի­քից։
Ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չումն, այս­պի­սով, Հա­յաս­տա­նի հա­մար ոչ այն­քան հնա­րա­վո­րու­թյուն է դառ­նում, որ­քան՝ լուրջ մար­տահ­րա­վեր։ Նախ, ու­նե­նա­լու ենք հան­րա­յին ըն­կա­լու­մը քա­ղա­քա­կան պրագ­մա­տիզ­մով հա­վա­սա­րակշ­ռե­լու, իսկ եր­բեմն էլ՝ նույ­նիսկ սահ­մա­նա­փա­կե­լու խն­դիր։ Ներ­կա­յիս բարդ ի­րա­վի­ճա­կում թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին ա­վե­լի լավ նվեր, քան Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տում եվ­րաատ­լան­տյան կողմ­նո­րոշ­ման գե­նե­րա­ցու­մը կլի­ներ, դժ­վար է պատ­կե­րաց­նել։ Երկ­րորդ, ծա­գում է խոր­քա­յին-հիմ­նա­րար վեր­լու­ծու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյուն՝ ԱՄՆ նա­խա­գա­հը չի՞ հաշ­վար­կել Թուր­քիա­յի հնա­րա­վոր խզու­մը ՆԱ­ՏՕ-ի հետ։ Բա­ցառ­վում է։ Իսկ ե­թե դա թուր­քա­կան ագ­րե­սիան Եվ­րո­պա­յից ա­րե­ւելք շե­ղե­լու եւ ռու­սա­կան ազ­դե­ցու­թյան գո­տում դան­դաղ գոր­ծո­ղու­թյան ա­կա­նի տե­ղադ­րու՞մ է։ Եր­րորդ, այս փու­լում ԼՂ կար­գա­վոր­մանն ի՞նչ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա Վա­շինգ­տոն-Ան­կա­րա դի­մա­կա­յու­թյու­նը, ե­թե Թուր­քիան քայլ ա­նի Ռու­սաս­տա­նի ուղ­ղու­թյամբ։
Սրանք ա­ռաջ­նա­յին հար­ցերն են։ Ա­վե­լի խոր­քա­յին է Հա­յաս­տա­նի, առ­հա­սա­րակ, քա­ղա­քակր­թա­կան ընտ­րու­թյան խն­դի­րը։ Ե­թե մենք անվ­տան­գա­յին ռու­սա­կան հա­մա­կար­գի մասն ենք, իսկ դա պար­զա­պես կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է, ա­պա ո՞րն է ա­րե­ւե­լա-քրիս­տո­նեա­կան քա­ղա­քակր­թու­թյան տի­րույ­թի գործ­նա­կան կա­րե­ւո­րու­թյու­նը։ Ի վեր­ջո, սուլ­թա­նի ուր­վա­կա­նը սպառ­նա­լիք է նաեւ Ռու­սաս­տա­նի՞ հա­մար։
Հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյու­նը մեծ չէ։

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.