[ARM]     [RUS]     [ENG]

1920 ԹՎԱԿԱՆԻ ՇՈՒՇԻԻ ԿՈՏՈՐԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԵՐԸ

 

1920 թվա­կա­նի մար­տի 23-26-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ար­ցա­խի Շու­շի քա­ղա­քում տե­ղի ու­նե­ցավ հա­յե­րի կո­տո­րա­ծը։ Սա­կայն, մինչև բուն գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, հե­տաքր­քիր դեպ­քեր և ի­րա­դար­ձու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան Ար­ցա­խում։ Նախ­քան կո­տո­րած­ներն ա­մեն ինչ ար­վում էր, որ­պես­զի Շու­շին մե­կու­սաց­ման մեջ հայ­տն­վի և փակ­վեն քա­ղա­քը սնու­ցող ճա­նա­պարհ­նե­րը։ Նախ հա­յե­րի հա­մար փակ­վեց Շու­շի-Աղ­դամ ճա­նա­պար­հը, և քա­ղա­քի հայ բնակ­չու­թյու­նը հայ­տն­վեց տն­տե­սա­կան շր­ջա­փակ­ման մեջ։ Այդ ա­մե­նին հա­ջոր­դեց Ար­ցա­խա­հա­յու­թյան բռ­նի զի­նա­թա­փու­մը։ Պետք է ըն­դգ­ծել, որ զի­նա­թափ­ման տակ­տի­կան թուր­քերն օգ­տա­գոր­ծել էին նաև Շու­շիի դեպ­քե­րից ա­ռաջ՝ 1915 թվա­կա­նի կո­տո­րած­նե­րի ժա­մա­նակ։

Թուր­քե­րը լավ գի­տակ­ցում էին, որ հա­յե­րը լավ մար­տիկ­ներ են, այդ իսկ պատ­ճա­ռով նրանք նախ զի­նա­թա­փե­ցին հա­յե­րին, այ­նու­հետև կա­րո­ղա­ցան ի­րա­կա­նաց­նել ի­րենց սար­սա­փե­լի ո­ճի­րը։ Նույն ձե­ռա­գի­րը գոր­ծեց նաև Շու­շիի կո­տո­րա­ծի դեպ­քում։ Մի շարք վար­կած­նե­րի հա­մա­ձայն, Շու­շիի կո­տո­րած­նե­րի կազ­մա­կեր­պիչ Սուլ­թա­նո­վին հա­յե­րի զի­նա­թափ­ման մա­սին հու­շել են թուր­քե­րը, քա­նի որ նրանք մեկ ան­գամ ար­դեն իսկ այդ մե­թո­դով հա­սել էին ի­րենց հա­մար ցան­կա­լի հա­ջո­ղու­թյան։ 3 օր­վա ըն­թաց­քում Ար­ցա­խի հա­յու­թյու­նը հանձ­նեց զեն­քը։ Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան տար­բե­րա­կը վե­րաց­նե­լուց ա­ռաջ, Բաք­վից Ար­ցախ էր ու­ղարկ­վել մի քա­նի տաս­նյակ վա­գոն զենք և զի­նամ­թերք։
Ար­դեն իսկ մար­տի 22-ին Սուլ­թա­նո­վի հրա­մա­նով Ար­ցա­խում գտն­վող թուրք-թա­թա­րա­կան զոր­քե­րը սկ­սե­ցին խու­զար­կու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել նաև Շու­շիում։ Խու­զար­կու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վում էին բա­ցա­ռա­պես հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րում։ Խու­զար­կու­թյան ան­վան տակ նրանք բռ­նի զի­նա­թա­փե­ցին նաև Շու­շիի բնակ­չու­թյա­նը, իսկ ար­դեն հա­ջորդ օ­րը՝ մար­տի 23-ին, Սուլ­թա­նո­վի և մի շարք թուրք սպա­նե­րի ղե­կա­վա­րու­թյամբ զոր­քե­րը մտան Շու­շի, և սկս­վեց հա­յե­րի կո­տո­րա­ծը։ Այդ օ­րե­րի մա­սին բա­ցա­ռիկ ու հե­տաքր­քիր հու­շեր է ներ­կա­յաց­նում հայ ա­կա­նա­վոր լեզ­վա­բան Հրա­չյա Ա­ճա­ռյա­նը։ Ա­ճա­ռյանն իր ՙԿյան­քիս հու­շե­րից՚ գր­քում մաս­նա­վո­րա­պես նշում է.
ՙ…Ազ­գա­մի­ջյան կռիվ­նե­րի ժա­մա­նակ ադր­բե­ջան­ցի ազ­գայ­նա­մոլ­նե­րը գի­շե­րա­յին հան­կար­ծա­կան հար­ձա­կում գոր­ծե­ցին հա­յոց վրա և կրակ տվին։ Այդ գի­շե­րը ու­ժեղ քա­մի էր։ Քա­մին տա­րա­ծեց հր­դե­հը, չոր թախ­թա­փու­շե­րը հեշ­տու­թյամբ վառ­վե­ցին, և ամ­բողջ քա­ղա­քը հրո ճա­րակ դար­ձավ։ Այս­պես դա­տարկ­վեց Շու­շին ու մե­ռավ։ Ղա­րա­բաղ­ցիք, ինչ­պես հայտ­նի է, լավ կռ­վող­ներ են ե­ղել միշտ, և այդ օրն էլ կա­րող էին դի­մադ­րել, բայց, ինչ­պես ա­սա­ցի, հար­ձա­կու­մը բո­լո­րո­վին հան­կար­ծա­կան ե­ղավ, և հա­յերն էլ ոչ մի պատ­րաս­տու­թյուն չու­նեին՚։
(Հատ­վա­ծը վերց­ված է Հրա­չյա Ա­ճա­ռյա­նի ՙԿյան­քիս հու­շե­րից՚ գր­քից։ Երևան, 1967 թվա­կան, էջ 255)։

Շու­շիի դժո­խա­յին օ­րե­րի մա­սին խո­սել է նաև խոր­հր­դա­յին պե­տա­կան գոր­ծիչ Սեր­գո Օր­ջո­նի­կի­ձեն.
ՙՀա­զա­րա­վոր այր­ված գյու­ղեր, քա­րու­քանդ ե­ղած քա­ղաք­ներ, ե­րե­խա­նե­րի և կա­նանց հափշ­տա­կում։ Ան­ցյալ տա­րի, նախ­քան խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի հաս­տատ­վե­լը, հայ­կա­կան Շու­շի քա­ղա­քը խայ­տա­ռակ ձևով ոչն­չաց­նե­լը, բռ­նա­բա­րու­թյուն, կո­տո­րած, ե­րե­խա­նե­րին ու կա­նանց հո­րերն ու ան­դունդ­նե­րը գցե­լը,- այս է Ան­դր­կով­կա­սում նա­ցիո­նա­լիզ­մի տի­րա­պե­տու­թյան ան­փա­ռու­նակ շր­ջա­նը։ Կանց­նի ժա­մա­նակ, կր­քե­րը կմեղ­մա­նան, և մեր սե­րունդ­նե­րը ա­նեծ­քով կհի­շեն նրանց, ով­քեր ե­ղել են այս նող­կա­լիու­թյան հան­ցա­վոր­նե­րը՚։
(Հատ­վա­ծը վերց­ված է Գ.Կ.Օր­ջո­նի­կի­ձեի ՙԸն­տիր հոդ­ված­ներ և ճա­ռեր՚ գր­քից։ Երևան, 1950 թվա­կան, էջ 75)։
Շու­շիում տե­ղի ու­նե­ցած վայ­րա­գու­թյուն­ներն ա­նար­ձա­գանք չմ­նա­ցին և մի շարք թեր­թեր ու պար­բե­րա­կան­ներ գրե­ցին հա­յե­րի կո­տո­րած­նե­րի մա­սին։ Մաս­նա­վո­րա­պես մա­մու­լի անդ­րա­դար­ձի մա­սին մենք հան­դի­պում ենք Վլա­դի­միր Սևյա­նի ՙՇու­շի՚ գր­քում.
ՙԲաք­վի ՙԿո­մու­նիստ՚ թեր­թը 1920-ի հու­նի­սի 2-ի հա­մա­րում գրում է. ՙՂա­րա­բա­ղում ա­րյու­նա­լի կռիվ­ներ են տե­ղի ու­նե­ցել։ Շու­շիում հա­զա­րա­վոր հա­յեր են կո­տոր­վել,… ին­տե­լի­գեն­ցիան զգա­լի զո­հեր է տվել,… Կո­մու­նիստ­նե­րը կորց­րել են Ծա­տու­րյա­նին, Ֆիր­ջա­նյա­նին, Ջա­նու­մյա­նին՚։

(Հատ­վա­ծը վերց­ված է Վլա­դի­միր Սևյա­նի ՙՇու­շի՚ գր­քից։ Երևան, 1991 թվա­կան, էջ 82)։
Մեկ այլ մեջ­բե­րում ար­վում է վրա­ցա­կան թեր­թե­րից մե­կի ար­ձա­գան­քի մա­սին.
ՙՇուշ­վա կոր­ծան­ման առ­թիվ վրա­ցա­կան մի թերթ գրել էր. ՙԿով­կա­սում մի ա­դա­մանդ կար, թուր­քե­րը փշ­րե­ցին այդ ա­դա­ման­դը հա­զա­րի՚։ (Նույն տե­ղում՝ էջ 80)։
Շու­շիի մոտ 47 հա­զար հայ բնակ­չու­թյան 20 հա­զա­րը կո­տոր­վեց։ Տեղ-տեղ նշ­վում է նաև 30 հա­զար թի­վը։ Կո­տո­րած­նե­րից փրկ­ված մոտ 25 հա­զար մարդ կա­րո­ղա­ցավ ա­պաս­տան գտ­նել Վա­րան­դա­յում, Դի­զա­կում։ Մի մա­սը տե­ղա­փոխ­վեց նաև Զան­գե­զու­րի գյու­ղերն ու բնա­կա­վայ­րե­րը։ Կո­տո­րած­նե­րից զատ, թա­լան­վում էին նաև տնե­րը, այր­վում էին ամ­բող­ջա­կան թա­ղա­մա­սեր։ Ըստ ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ կո­տո­րած­նե­րից ու թա­լա­նից հե­տո քա­ղա­քի հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րում թողն­վեց ըն­դա­մե­նը 2 տաս­նյակ տուն, որն էլ օգ­տա­գործ­վե­լու էր թա­թա­րա­կան բա­նա­կի հա­մար։ Շու­շիում տե­ղի ու­նե­ցած ցե­ղաս­պա­նու­թյու­նը ցա­վա­լիո­րեն եր­բեմն մո­ռա­ցու­թյան է մատն­վում։
Այդ օ­րե­րի խո­սուն վկա­ներն են այն բա­ցա­ռիկ լու­սան­կար­նե­րը, ո­րոն­ցում երևում է հայ­կա­կան գե­ղե­ցիկ ու հզոր քա­ղա­քի ող­բեր­գա­կան վի­ճա­կը։ Թերևս, պատ­մու­թյու­նը ցույց է տվել, որ թուրք մարդն իր վե­րա­բեր­մուն­քը, պե­տա­կան նպա­տակ­ներն ու տակ­տի­կան չի փո­խել։ Սա­կայն պատ­մու­թյան կրկն­վող ըն­թաց­քի մեջ գրե­թե նույ­նու­թյամբ կրկն­վում է նաև հայ մար­դու վար­քա­գի­ծը։ Ար­դյուն­քում սե­րունդ­նե­րը սպան­վում են, զոհ­վում, մա­հա­նում մար­տի դաշ­տում, իսկ մենք դա­սեր չքա­ղե­լով՝ հող ենք նա­խա­պատ­րաս­տում մեր դեմ կա­տար­վե­լիք ա­պա­գա կո­տո­րած­նե­րի հա­մար։

Զ. Շու­շե­ցի
168.am