[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԸ ԵՎ ԲԱՔՎԻ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կա­յուն կար­գա­վոր­ման և ա­ռաջ­նա­հերթ՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի ու անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շու­մը են­թադ­րում է բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի վեր­սկ­սում։ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բլին­քե­նի հե­ռա­խո­սազ­րույցն Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի հետ այս ռա­կուր­սով պետք է դի­տարկ­վի։ 

Պաշ­տոնն ստանձ­նե­լուց հե­տո պետ­քար­տու­ղա­րի ա­ռա­ջին շփումն Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի հետ, փաս­տո­րեն, ղա­րա­բա­ղյան թե­մա­յով էր։ Վա­շինգ­տո­նի ար­ձա­նագր­մամբ՝ քն­նարկ­վել են երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, մար­դու ի­րա­վունք­նե­րը և հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման միջ­նորդ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հե­տա­գա գոր­ծու­նեու­թյու­նը։ Քա­ղա­քա­կան կա­յուն կար­գա­վոր­ման գլ­խա­վոր պայ­մա­նը մար­դու ի­րա­վունք­նե­րի և հիմ­նա­րար ա­զա­տու­թյուն­նե­րի հար­գումն է, և այն բխում է տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի շա­հե­րից։ Պետ­քար­տու­ղա­րու­թյան մե­սի­ջը նաև այս մա­սին էր։
Ե­ռա­նա­խա­գա­հու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­վե­լիք հե­տա­գա քայ­լե­րի ա­նոն­սա­վո­րումն, ան­շուշտ, ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րու­թյուն ու­նի։ Բլին­քե­նի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի մեջ ադր­բե­ջա­նա­կան կող­մը պետք է տես­նի ղա­րա­բա­ղյան խա­ղաղ կար­գա­վոր­ման հա­յե­ցա­կե­տը։ Բա­ցի այդ, Վա­շինգ­տո­նը Բաք­վի ա­ռաջ պա­հանջ է դնում հար­գել մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քը և վե­րա­դարձ­նել Ադր­բե­ջա­նում պահ­վող հայ ռազ­մա­գե­րի­նե­րին ու քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց։ Պարզ է, որ Մինս­կի խմ­բի՝ հա­մա­նա­խա­գահ­նե­րի գոր­ծու­նեու­թյան վեր­սկ­սումն ար­դեն իսկ են­թադ­րում է 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո հա­կա­մար­տող կող­մե­րի միջև առ­կա բազ­մա­թիվ խն­դիր­նե­րի քն­նար­կում և հս­տա­կե­ցում։ Ա­մե­րի­կյան շեշ­տադ­րում­ներն ինք­նան­պա­տակ չեն, դրանք Իլ­համ Ա­լիևին պետք է տրա­մադ­րեն բա­նակ­ցու­թյուն­նե­րի, ո­րոնց ա­ռանց­քում, են­թադ­րա­բար, կլի­նի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի հար­ցը։ Նկա­տի ու­նե­նանք, որ Վա­շինգ­տոն-Բա­քու երկ­խո­սու­թյան օ­րա­կար­գում ի հայտ է գա­լիս շատ կարևոր հան­գա­մանք՝ պայ­մա­նա­վոր­ված ԱՄՆ նա­խա­գահ Ջո Բայ­դե­նի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նաչ­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյամբ։ Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հի­շա­տա­կի հար­գումն ա­նուղ­ղա­կիո­րեն շո­շա­փում է ղա­րա­բա­ղյան թե­ման։ Այս ֆո­նին միան­գա­մայն հաս­կա­նա­լի են պաշ­տո­նա­կան Բաք­վից հն­չած ափ­սո­սան­քի խոս­քե­րը և Ա­լիևի ար­տա­հայ­տու­թյու­նը, թե Թուր­քիա­յի դեմ ձեռ­նարկ­ված յու­րա­քան­չյուր քայլ դեմ է նաև Ադր­բե­ջա­նին։ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի նման գերհ­զոր տե­րու­թյան կող­մից, ո­րը նաև հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն է, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­չումն ամ­բող­ջո­վին հա­մադր­վում է ղա­րա­բա­ղյան խնդ­րի խա­ղաղ ու վերջ­նա­կան կար­գա­վոր­ման տրա­մա­բա­նու­թյա­նը։ Բլին­քեն -Ա­լիև հե­ռա­խո­սազ­րույ­ցի տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյու­նը Ռու­սաս­տա­նի և Ֆրան­սիա­յի նա­խա­գահ­ներ Վլա­դի­միր Պու­տի­նի ու Է­մա­նուել Մակ­րո­նի միջև տե­ղի ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույցն էր։ Նրանք պայ­մա­նա­վոր­վե­ցին ա­ռա­ջի­կա օ­րե­րին հայ­տա­րա­րել կոնկ­րետ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մա­սին, տե­ղե­կաց­րել է ՌԻԱ Նո­վոս­տին՝ հղում ա­նե­լով ֆրան­սիա­կան ՙFigaro՚-ին։ Պար­բե­րա­կա­նի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ նա­խա­գահ­նե­րը պայ­մա­նա­վոր­վել են վեր­սկ­սել աշ­խա­տան­քը Մինս­կի խմ­բի շր­ջա­նակ­նե­րում։ Ու­շագ­րավ են Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի շեշ­տադ­րում­նե­րը։ Խո­սե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին` նա ըն­դգ­ծել է ռազ­մա­գե­րի­նե­րի հար­ցում կոնկ­րետ ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վե­լու, ինչ­պես նաև մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պան­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Ա­ռա­ջի­կա­յում, ան­շուշտ, հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք ի­րա­զեկ­վե­լու ֆրանս-ռու­սա­կան հա­մա­տեղ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին, իսկ այժմ բա­վա­րար­վենք Ար­ցա­խի ա­պա­գա­յին վե­րա­բե­րող հար­ցե­րում Ֆրան­սիա­յի կող­մից ցու­ցա­բեր­վող սկզ­բուն­քա­յին դիր­քո­րոշ­ման ար­ձա­նագր­մամբ։ Այս երկ­րի խոր­հր­դա­րա­նի վե­րին պա­լա­տի՝ Սե­նա­տի, ըն­դու­նած ոո­րո­շումն, ի­րոք, պատ­մա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի։ Նշենք նաև, որ օ­րերս ՀՀ-ում Միա­ցյալ նա­հանգ­նե­րի դես­պան Լին Թրեյ­սին խո­սեց չլուծ­ված խն­դիր­նե­րի մա­սին՝ դրանց թվում ա­ռա­ջին հեր­թին շեշ­տե­լով Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը։ Դես­պա­նը, թերևս, հաս­կա­նալ տվեց, որ թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի ար­դյունք­ներն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կար­գա­վի­ճա­կի որևէ փո­փո­խու­թյուն չեն ա­ռա­ջաց­րել։ Այ­սինքն՝ հա­կա­մար­տու­թյունն ու­ժա­յին լու­ծում չու­նի։
Ֆրան­սիա­յի և ԱՄՆ-ի ակ­տիվ դիր­քո­րոշ­ման առն­չու­թյամբ տե­սա­կետ է ար­տա­հայ­տել ՙՌեգ­նում՚ լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան խմ­բա­գիր, կով­կա­սա­գետ Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վը։ Նրա մեկ­նա­բան­մամբ՝ մի կող­մից ֆրան­սիա­ցի­ներն են փոր­ձում հաս­նել ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի աշ­խա­տան­քի ակ­տի­վաց­ման, մյուս կող­մից՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը, և շատ հնա­րա­վոր է, որ Վա­շինգ­տո­նի ու Փա­րի­զի միջև երկ­խո­սու­թյուն է ըն­թա­նում Մինս­կի խմ­բում ի­րենց քայ­լե­րի հա­մա­ձայ­նեց­ման շուրջ։ Տա­րա­սո­վը են­թադ­րում է, որ ղա­րա­բա­ղյան հար­ցի շուրջ ինչ-որ բան է նա­խա­պատ­րաստ­վում, և այդ են­թադ­րու­թյու­նը հիմ­նա­վո­րում է նրա­նով, որ Մոսկ­վան աշ­խա­տում է Մակ­րո­նի հետ։ Ակն­հայտ է, որ ՄԽ օ­րա­կար­գը նե­րա­ռե­լու է հու­մա­նի­տար հար­ցեր՝ գե­րի­նե­րի փո­խա­նա­կում, սահ­ման­նե­րի հարց, որն ըն­դու­նե­լի օ­րա­կարգ է բո­լոր կող­մե­րի հա­մար։ Իսկ ե­թե հար­ցե­րի շար­քում լի­նի Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցը, ա­պա կարևոր կլի­նի այս­տեղ Ռու­սաս­տա­նի ար­ձա­գան­քը, կար­ծիք է հայտ­նել ռուս քա­ղա­քա­գե­տը և հա­վե­լել, որ Մոսկ­վան աշ­խա­տում է ՄԽ-ի հետ կար­գա­վի­ճա­կի, ինչ­պես նաև խա­ղա­ղա­պահ­նե­րի կար­գա­վի­ճա­կի շուրջ։ Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո ե­ռա­նա­խա­գա­հու­թյան ինս­տի­տու­տի ակ­տի­վա­ցու­մը, բնա­կա­նա­բար, Ադր­բե­ջա­նի շա­հե­րից չի բխում։ Վեր­ջինս, ի լուր աշ­խար­հի, մի քա­նի ան­գամ հայ­տա­րա­րել էր, որ հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­ված է, միջ­նորդ­ներն ա­նե­լիք չու­նեն։ Բաք­վի ան­հան­գս­տու­թյու­նը հիմ­նա­վոր­ված է։ Գերհ­զոր տե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք նաև հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­ներ են հան­դի­սա­նում, ա­ռաջ­նա­յին նշա­նա­կու­թյուն են տա­լիս Ար­ցա­խի ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյանն ու կար­գա­վի­ճա­կին՝ ըն­դու­նե­լով, որ հու­սա­լի ե­րաշ­խիք­նե­րի առ­կա­յու­թյան դեպ­քում միայն հնա­րա­վոր կլի­նի Ար­ցա­խի ժո­ղովր­դի հե­տա­գա գո­յատևումն իր բնօր­րա­նում։