[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՐԳԻՆԱԼԱՑՈՒՄ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՒՅԼ ՏԱԼ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

 Հայ­կա­կան ու մի­ջազ­գա­յին մա­մու­լի ու­շադ­րու­թյունն ան­ցած օ­րե­րին սևեռ­ված էր Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի՝ Երևան կա­տա­րած եր­կօ­րյա այ­ցին։

ՌԴ ԱԳՆ խոս­նակ Մա­րիա Զա­խա­րո­վան այ­ցից ա­ռաջ հայտ­նել էր, որ ա­ռաջ­նա­յին թե­ման լի­նե­լու է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցով Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի միջև 2020թ. նո­յեմ­բե­րին և 2021թ. հուն­վա­րին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կյան­քի կո­չու­մը։ Սա նշա­նա­կում է, որ Մոսկ­վան այս փու­լում ա­ռաջ­նա­յին նշա­նա­կու­թյուն է տա­լիս հու­մա­նի­տար հար­ցե­րին։ Լավ­րո­վի հան­դի­պու­մը հայ գոր­ծըն­կե­րոջ՝ ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Ա­րա Այ­վա­զյա­նի հետ կարևոր էր այն ի­մաս­տով, որ ռու­սաս­տա­նյան կող­մին ներ­կա­յաց­վեց հս­տակ դիր­քո­րո­շում։ Այն է՝ ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը հե­ռու է կար­գա­վոր­ված լի­նե­լուց։ Բա­ցա­ռա­պես խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մի­ջո­ցով է հնա­րա­վոր հաս­նել հա­մա­պար­փակ քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման, ո­րի հիմ­քում պետք է ա­ռա­ջին հեր­թին ըն­կած լի­նի Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի ո­րո­շումն այն սահ­ման­նե­րում, որ­տեղ ինք­նո­րոշ­վել է Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը, նշել է Այ­վա­զյա­նը։ Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի շեշ­տադ­րում­նե­րը գլ­խա­վո­րա­պես հու­մա­նի­տար խն­դիր­նե­րին էին վե­րա­բե­րում. ե­թե ճա­նա­պարհ­նե­րը բաց­վեն, ժո­ղո­վուրդ­ներն սկ­սեն զգալ խա­ղա­ղու­թյան օ­գուտ­նե­րը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա մեղ­մել լար­ված ի­րա­վի­ճա­կը, դրա­նից հե­տո կա­րե­լի է անդ­րա­դառ­նալ քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րին։ Իսկ ե­թե հի­մա անդ­րա­դարձ ար­վի այդ խն­դիր­նե­րին, դա ուղ­ղա­կի կխո­չըն­դո­տի ճա­նա­պարհ­նե­րի ա­պաշր­ջա­փակ­մա­նը, հա­մոզ­մունք է հայտ­նել Լավ­րո­վը։ Քա­ղա­քա­կան խն­դիր­ներ ա­սե­լով նա, ըստ էու­թյան, նկա­տի է ու­նե­ցել Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի, Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րի վե­րա­դար­ձի հար­ցե­րը։ Ստաց­վում է, որ Մոսկ­վան ա­ռայժմ ձեռն­պահ է մնում քա­ղա­քա­կան խն­դիր­ներ քն­նար­կե­լու հար­ցում։ Մինչ­դեռ, Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կը մեզ հա­մար ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է, հետևա­բար, այն պետք է պահ­վի օ­րա­կար­գում և ոչ թե հե­տին պլան մղ­վի։

Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն իր օ­րա­կարգն ու­նի։ Ա­պաշր­ջա­փակ­ման շղար­շի տակ նա ա­ռաջ է քա­շում մի պա­հանջ, ո­րը Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան հետ ոչ մի առն­չու­թյուն չու­նի։ Խոս­քը Զան­գե­զու­րի մի­ջանց­քի մա­սին է։ Ե­թե Հա­յաս­տա­նը չհա­մա­ձայ­նի, ա­պա ու­ժով կպար­տադ­րենք, սպառ­նա­ցել է Ա­լիևը։ Այդ առն­չու­թյամբ ևս տե­սա­կետ ար­տա­հայ­տեց ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը՝ հա­մա­տեղ մա­մու­լի ա­սու­լի­սին պա­տաս­խա­նե­լով ՙPanorama.am՚-ի կող­մից հն­չեց­ված ոչ պա­տա­հա­կան հար­ցին։ Նրա խոս­քով՝ ե­ռա­կողմ փոխ­գոր­ծակ­ցու­թյան մե­խա­նիզ­մը նա­խա­տե­սում է պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ, ո­րոնք չեն են­թադ­րում ո­չինչ, բա­ցի դի­վա­նա­գի­տա­կան հա­մա­ձայ­նու­թյու­նից ու ո­րո­շում­նե­րից։ Ցան­կա­ցած հար­ցեր, ո­րոնք կա­րող են դր­վել ե­րեք ղե­կա­վար­նե­րի այս պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին հա­կա­ռակ, ի­հար­կե, չեն կա­րող ըն­դուն­վել որ­պես այ­լընտ­րանք նրան, ին­չը հա­մա­ձայ­նեց­վել է։ Երկ­կողմ քն­նար­կում­նե­րի օ­րա­կար­գում նե­րառ­ված էր նաև Ադր­բե­ջա­նում պահ­վող հայ ռազ­մա­գե­րի­նե­րի և քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց վե­րա­դար­ձի խն­դի­րը։ Հայ­կա­կան կող­մը բարձ­րա­ձայ­նում է մոտ եր­կու հա­րյուր գե­րու մա­սին, իսկ ադր­բե­ջա­նա­կան կող­մը, ան­տե­սե­լով մի­ջազ­գա­յին ճն­շում­նե­րը, հայ­տա­րա­րում է հայ գե­րի­նե­րին դա­տե­լու մա­սին։ Նա­խա­րար­նե­րի հան­դիպ­մա­նը Այ­վա­զյա­նը դա մատ­նան­շել է որ­պես կարևո­րա­գույն խն­դիր՝ ա­սե­լով, որ այն պետք է հնա­րա­վո­րինս ա­րագ լուծ­վի։ Մի­ջազ­գա­յին մար­դա­սի­րա­կան ի­րա­վուն­քի շա­րու­նա­կա­կան զանգ­վա­ծա­յին խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ կան բազ­մա­թիվ տվյալ­ներ, հա­վե­լել է ՀՀ արտ­գործ­նա­խա­րա­րը։
Այս թե­մա­յով ո­րո­շա­կի հե­տաք­րք­րու­թյուն է ներ­կա­յաց­նում ՙԿո­մեր­սանտ՚-ի հրա­պա­րա­կու­մը։ Բաք­վի կող­մից պահ­վող ան­ձինք առևտրի ա­ռար­կա են դար­ձել, գրել է պար­բե­րա­կա­նը՝ հղում ա­նե­լով դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րին։ Գե­րի­նե­րի ա­զատ ար­ձակ­ման դի­մաց ադր­բե­ջա­նա­կան կող­մը դնում է տա­րած­քա­յին պա­հանջ­ներ, մաս­նա­վո­րա­պես փոր­ձում է իր հս­կո­ղու­թյան տակ վերց­նել Շու­շի-Կար­միր շու­կա ճա­նա­պար­հը, որն այժմ գտն­վում է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի և հայ զին­վո­րա­կան­նե­րի կող­մից։ Ար­ցա­խում լավ գի­տեն այս ճա­նա­պար­հի նշա­նա­կու­թյու­նը, այն ա­վե­լին է, քան Ադր­բե­ջա­նին Շու­շիի հետ կա­պե­լը։ Տի­րել Կար­միր շու­կա­յի ճա­նա­պար­հին, նշա­նա­կում է տի­րել ողջ Ար­ցա­խին։ Այս հան­գա­մանքն Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյա­նը հար­կադ­րում է ուղ­ղա­կի բա­ցա­ռել զի­ջու­մը։
Ու­շադ­րու­թյան ար­ժա­նի ևս մեկ հայ­տա­րա­րու­թյուն՝ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի կող­մից։ Երևա­նում ստո­րագր­վել է հույժ կարևոր մի փաս­տա­թուղթ՝ կեն­սա­բա­նա­կան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման մա­սին միջ­կա­ռա­վա­րա­կան հու­շա­գիր։ Ի­րո­ղու­թյուն, ո­րը զերծ չէ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան են­թա­տեքս­տից։ Հու­շա­գի­րը թույլ կտա ՌԴ ա­ռող­ջա­պա­հու­թյան և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյուն­նե­րի մաս­նա­գետ­նե­րին այ­ցե­լել ՀՀ-ում աշ­խա­տող՝ Պեն­տա­գո­նի բիո­լա­բո­րա­տո­րիա­ներ։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նպա­տակ է հե­տապն­դում նաև Ադր­բե­ջա­նին հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում ձևա­վոր­ված ին­տեգ­րա­ցիոն միու­թյուն­նե­րին մո­տեց­նե­լու՝ Մոսկ­վա­յի ջան­քե­րը։ Այս մա­սով ա­ռայժմ նո­րու­թյուն չկա։ Հետևենք ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի՝ Ադր­բե­ջան կա­տա­րե­լիք այ­ցին։