[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Մա­յի­սի 12-13-ին տե­ղի է ու­նե­ցել մի­ջազ­գա­յին խոր­հր­դա­ժո­ղով, որ­տեղ քն­նարկ­վել է Թուրք­մենս­տա­նի նավ­թա-գա­զա­յին ո­լոր­տում մի­ջազ­գա­յին ներդ­րում­նե­րի հար­ցը։ Մաս­նա­կից­նե­րի թվում էր Ադր­բե­ջա­նի Socar պե­տա­կան նավ­թա­յին ըն­կե­րու­թյան գոր­ծա­դիր տնօ­րեն Ռով­նագ Աբ­դուլ­լաե­ւը։ Թուրք­մենս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը տա­րես­կզ­բին հու­շա­գիր են ստո­րագ­րել, ո­րով ազ­դա­րար­վել է Կաս­պից ծո­վում ադր­բե­ջա­նա­կան ՙՔյա­փազ՚ եւ թուրք­մե­նա­կան ՙՍար­դար՚ ան­վա­նու­մով գա­զա­հան­քա­վայ­րի շուրջ տաս­նա­մյակ­ներ տե­ւող վե­ճը։

Հա­մա­ձայ­նու­թյուն է ձեռք բեր­վել, որ այն այ­սու­հե­տեւ կան­վան­վի ՙԴոստ­լիկ՚(ՙԲա­րե­կա­մու­թյուն՚), իսկ գա­զի պա­շար­նե­րը կբաշխ­վեն 70/30 տո­կոս հա­րա­բե­րակ­ցու­թյամբ՝ հօ­գուտ Թուրք­մենս­տա­նի։ Վեր­լու­ծա­բան­նե­րը հիմ­նա­վոր փաս­տարկ­նե­րով եզ­րա­կաց­նում են, որ թուրք­մե­նա-ադր­բե­ջա­նա­կան հա­մե­րաշ­խու­թյու­նը կա­յա­ցել է Թուր­քիա­յի ա­մե­նա­գոր­ծուն միջ­նոր­դու­թյամբ, բա­ցառ­ված չէ՝ նույ­նիսկ պար­տադ­րան­քով։ Բանն այն է, որ Ադր­բե­ջա­նը Թուրք­մենս­տա­նին է տրա­մադ­րում ՙՀա­րա­վա­յին գա­զա­յին հոսք՚ ան­վան­ված խո­ղո­վա­կա­շա­րը, ո­րով թուրք­մե­նա­կան է­ներ­գա­կիր­նե­րը Թուր­քիա­յի տա­րած­քով կա­րող են հաս­նել Եվ­րո­պա։ ՙԴոստ­լուկ՚ հան­քա­վայ­րի հե­տա­խուզ­ված պա­շար­ներն, այ­դու­հան­դերձ, բա­վա­րար չեն, որ­պես­զի թուրք­մե­նա-ադր­բե­ջա­նա­կան գա­զը Եվ­րո­պա­յում շու­կա­յա­կան կո­նյունկ­տու­րա փո­խի։ Մա­յի­սի 12-13-ին Թուրք­մենս­տա­նի մայ­րա­քա­ղա­քում քն­նարկ­վել է լրա­ցու­ցիչ 19 մի­լիարդ դո­լար ներդ­րում­նե­րի մի­ջո­ցով թուրք­մե­նա­կան այլ հան­քա­վայ­րե­րի շա­հա­գործ­ման, այս­պես կոչ­ված՝ Տրանս­կաս­պյան գա­զա­մու­ղի կա­ռուց­ման եւ այն ՙՀա­րա­վա­յին գա­զա­յին հոսք՚ խո­ղո­վա­կա­շա­րին միաց­նե­լու, այդ­պի­սով դե­պի Եվ­րո­պա թուրք­մե­նա­կան գա­զի ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րը մե­ծաց­նե­լու հետ կապ­ված հար­ցե­րի լայն շր­ջա­նակ։ Խոսքն ար­դեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կա­րե­ւո­րու­թյան նա­խագ­ծի մա­սին է, որ գլ­խա­վոր շա­հա­ռուն ոչ այն­քան Թուրք­մենս­տա­նը կամ Ադր­բե­ջանն է, այլ՝ Թուր­քիան։ Ան­կա­րան չա­փա­զանց բարդ խաղ է սկ­սել՝ նպա­տակ ու­նե­նա­լով դե­պի Եվ­րո­պա գա­զի տա­րանց­ման ՙփա­կան­նե­րի՚ վե­րահս­կո­ղու­թյու­նը վերց­նել իր ձեռ­քը։ Այդ հար­ցում Էր­դո­ղանն ու­նի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը, բայց միայն այն­քա­նով, որ­պես­զի Եվ­րա­միու­թյու­նը թո­թա­փի է­ներ­գե­տիկ ա­պա­հո­վու­թյան ա­ռու­մով Ռու­սաս­տա­նից կախ­վա­ծու­թյու­նը։ Իր հեր­թին ԱՄՆ-ը գոր­ծար­կում է սե­փա­կան հե­ղուկ գա­զը եվ­րո­պա­կան շու­կա­յում ի­րաց­նե­լու ոչ պա­կաս հա­վակ­նոտ ծրա­գիր։ Այս ա­ռու­մով թուրք-թուրք­մե­նա-ադր­բե­ջա­նա­կան նա­խա­գի­ծը կա­րող է Կաս­պից ա­վա­զա­նում սուր հա­կա­սու­թյուն­նե­րի ա­ռիթ հան­դի­սա­նալ։ Բանն այն է, որ թեեւ Կաս­պից ծո­վի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կի շուրջ մերձ­կաս­պյան եր­կր­նե­րը ֆոր­մալ հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել, բայց նախ Ի­րա­նի խոր­հր­դա­րանն այդ հա­մա­ձայ­նա­գի­րը դե­ռեւս չի վա­վե­րաց­րել, երկ­րորդ՝ նոր են­թա­կա­ռուց­վածք­ներ կա­ռու­ցե­լու հար­ցում հա­մա­ձայ­նու­թյուն պի­տի տան բո­լոր հինգ պե­տու­թյուն­նե­րը։ Մա­յի­սի 12-13-ի խոր­հր­դա­ժո­ղո­վին հրա­վիր­ված է ե­ղել նաեւ ռու­սաս­տա­նյան ՙԼու­կօյլ՚ ըն­կե­րու­թյու­նը, ո­րի սե­փա­կա­նա­տերն էթ­նիկ ադր­բե­ջան­ցի Վա­գիթ Ա­լեք­պե­րովն է։ ՙԼու­կօյ­լը՚ փակ հա­մա­ձայ­նու­թյուն ու­նի Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան հետ՝ Կաս­պից ծո­վում նոր նավ­թա­գա­զա­յին պա­շար­ներ հե­տա­խու­զե­լու եւ շա­հա­գոր­ծե­լու հար­ցե­րում։ Դա բա­վա­րար՞ր է, որ­պես­զի Ռու­սաս­տա­նը Տրանս­կաս­պյան գա­զա­տա­րի կա­ռուց­մա­նը հա­մա­ձայ­նու­թյուն տա։ Փոր­ձա­գետ­նե­րը կար­ծիք են հայտ­նում, որ դա հնա­րա­վոր է մի դեպ­քում, ե­թե Թուրք­մենս­տա­նը ռու­սա­կան կող­մին շա­հա­վետ ար­տո­նու­թյուն­ներ խոս­տա­նա։ Բայց ին­չու՞ պի­տի մի­ջազ­գա­յին դո­նոր­նե­րը շուրջ եր­կու տաս­նյակ մի­լիարդ դո­լար ներդ­նեն Թուրք­մենս­տա­նի նավ­թա-գա­զա­յին ո­լոր­տում, ե­թե ի վեր­ջո կա­ռա­վար­ման լծակ­նե­րը պետք է անց­նեն Ռու­սաս­տա­նին։ Մյուս կող­մից էլ ին­չու՞ պի­տի Ռու­սաս­տա­նը հա­մա­ձայ­նի Տրանս­կաս­պյան գա­զա­տա­րի կա­ռուց­մա­նը, ե­թե ակն­հայտ է, որ այն շա­հա­գործ­ման դնե­լուց հե­տո է­ներ­գա­կիր­նե­րի եվ­րո­պա­կան շու­կա­յում ռու­սա­կան ՙԳազպ­րո­մի՚ կո­մեր­ցիոն դիր­քե­րը վտանգ­վե­լու են։ Թուր­քիան, այս­պի­սով, նա­խա­ձեռ­նել է մի ծրա­գիր, ո­րը կա­րող է Կաս­պից ա­վա­զա­նում վե­րա­կեն­դա­նաց­նել վա­ղե­մի հա­կա­սու­թյուն­նե­րը։ Թե­մա­յի վե­րա­բե­րյալ հրա­պա­րա­կում­նե­րից մե­կի հե­ղի­նա­կը հի­շեց­րել է, որ ժա­մա­նա­կին Հեյ­դար Ա­լիեւն է թուրք­մե­նա-ադր­բե­ջա­նա­կան սե­պա­րատ նա­խա­գիծ ա­ռա­ջար­կել, ին­չին ի պա­տաս­խան Թուրք­մենս­տա­նի նա­խա­գահ Սա­փար­մու­րադ Նի­յա­զովն ա­սել է, թե ՙդրա­նից ա­րյան հոտ է փչում՚։ Ի­րա­վի­ճակն, ի­րոք, կա­րող է պայ­թյու­նավ­տանգ դառ­նալ ցան­կա­ցած պա­հի։ Տրանս­կաս­պյան գա­զա­տա­րի գա­ղա­փա­րը գեո­քա­ղա­քա­կան լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր է Ռու­սաս­տա­նին, ո­րո­շա­կի ի­մաս­տով՝ նաեւ Ի­րա­նին։ Են­թադր­վում է, որ դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով մերձ­կաս­պյան եր­կր­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դի­պում է նա­խա­պատ­րաստ­վում։ Այն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կգու­մար­վի Աստ­րա­խա­նում։ Ե­թե, ի­հար­կե, օ­րա­կար­գա­յին հար­ցե­րի վե­րա­բե­րյալ նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյուն ձեռք բեր­վի։