[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ

 

Սյու­նի­քի մար­զում ստեղծ­ված ան­նա­խա­դեպ սահ­մա­նա­յին ի­րա­վի­ճա­կը միայն ա­ռա­ջին հա­յաց­քից է լո­կալ կամ նույ­նիսկ տա­րա­ծաշր­ջա­նա­յին նշա­նա­կու­թյան հարց։ Սյու­նի­քի մար­զում այս օ­րե­րին ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հան­գու­ցա­լու­ծու­մից են կախ­ված աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ գոր­ծարք­ներ և դրանց ա­պա­գան։ Եվ ըստ էու­թյան հենց այդ հար­ցերն են այ­սօր լուծ­վում Սյու­նի­քում, իսկ թե ար­դյուն­քում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան որ բևե­ռին կհա­ջող­վի հա­ջո­ղու­թյուն ամ­րագ­րել, դեռ պարզ չէ։

Հա­յաս­տա­նի շուրջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ողջ պատ­կերն ուր­վագ­ծե­լու և հաս­կա­նա­լու հա­մար պետք է հետևել աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող գրե­թե բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րին, հատ­կա­պես՝ ռուս-ա­մե­րի­կյան, թուրք-ա­մե­րի­կյան, ի­րա­նաա­մե­րի­կյան, ի­րա­նա­չի­նա­կան, Ի­րան-Սաու­դիան Ա­րա­բիա, վրաց-ի­րա­նա­կան, պա­ղես­տի­նաիս­րա­յե­լյան, իս­րա­յե­լա-ա­մե­րի­կյան-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ո­րոն­ցից պարզ է դառ­նում, որ Հա­յաս­տանն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի է­պի­կենտ­րո­նում է, և գեր­տե­րու­թյուն­նե­րի շա­հերն անց­նում են Հա­յաս­տա­նով։
Ակն­հայտ է, որ ի տար­բե­րու­թյուն Ղա­րա­բա­ղյան ող­բեր­գա­կան պա­տե­րազ­մի, ո­րում Հա­յաս­տա­նի արևմտյան գոր­ծըն­կեր­նե­րը բա­ցա­ռիկ պա­սի­վու­թյուն և ան­կա­րո­ղու­թյուն դրսևո­րե­ցին, վեր­ջին շր­ջա­նում՝ ԵԱՀԿ ՄԽ գոր­ծըն­թա­ցը վե­րա­կանգ­նե­լու, իսկ այս օ­րե­րին՝ նաև Սյու­նի­քի շուրջ ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, Ֆրան­սիան, ինչ­պես նաև Ի­րա­նը, Վրաս­տա­նը ու­շագ­րավ ակ­տի­վու­թյուն են ցու­ցա­բե­րում։ Նա­խորդ օ­րե­րին ա­կա­նա­տե­սը դար­ձանք հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից, Ֆրան­սիա­յից, սա­կայն ու­շագ­րավ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ են հն­չում նաև Ի­րա­նից։
Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան և ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Մոջ­թա­բա Զոլ­նու­րին Ադր­բե­ջա­նի կող­մից ՀՀ տա­րածք ներ­խուժ­ման մա­սին ա­սել է, որ Ի­րա­նի դիր­քո­րո­շու­մը շատ պարզ, հս­տակ և ո­րո­շիչ է՝ ՙդա մեզ հա­մար ա­նըն­դու­նե­լի է՚: Զոլ­նու­րին ա­սել է. ՙԻ­րա­նի դիր­քո­րո­շու­մը շատ պարզ, հս­տակ և ո­րո­շիչ է. մենք չենք ըն­դու­նում տա­րա­ծաշր­ջա­նի որևէ փո­փո­խու­թյուն, տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը պետք է պահ­պան­վի, մինչ­դեռ մենք չենք ըն­դու­նում որևէ վեր­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ուժ մեր սահ­ման­նե­րի մոտ։ Ե­թե Հա­յաս­տա­նի տա­րած­քի մի մա­սը ու­զե­նան վերց­նել, և մեր սահ­ման­նե­րը փո­փո­խու­թյան են­թարկ­վեն, այ­սինքն՝ ու­նե­նանք նոր հարևան, դա մեզ հա­մար ըն­դու­նե­լի չէ։ Ան­ցյա­լի սահ­ման­նե­րը պետք է ամ­բող­ջու­թյամբ լի­նեն պաշտ­պան­ված, և պետք է պահ­պան­վի Ի­րա­նի ընդ­հա­նուր սահ­մա­նը Հա­յաս­տա­նի հետ՚։
Նա ա­սել է, որ ա­ջակ­ցում են եր­կու եր­կր­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը։
Մա­յի­սի 15-ին էլ մի­ջա­դեպ էր տե­ղի ու­նե­ցել ադր­բե­ջա­նաի­րա­նա­կան սահ­մա­նին, ո­րի հետևան­քով 2 ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ էր սպան­վել, ին­չը մի շարք մի­ջազ­գայ­նա­գետ­նե­րի կող­մից դի­տարկ­վեց՝ որ­պես Սյու­նի­քում զար­գա­ցող ի­րա­վի­ճա­կի շր­ջա­նա­կում ի­րա­նա­կան ու­ղերձ Ադր­բե­ջա­նին: Ի­րա­նը զու­գա­հե­ռա­բար հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման ճա­նա­պար­հով է շարժ­վում ԱՄՆ-ի, Եվ­րա­միու­թյան, Սաու­դիան Ա­րա­բիա­յի հետ, նոր ո­րա­կի հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցե­լով Չի­նաս­տա­նի հետ, ինչն Ի­րա­նին խոս­տա­նում է է­ներ­գա­կիր­նե­րի նոր շու­կա­ներ և դրանց ճա­նա­պար­հին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ձևա­վո­րում։ Թերևս, պա­տա­հա­կան չէ, որ վեր­ջին շր­ջա­նում ակ­տի­վա­ցել է Պար­սից ծոց-Սև ծով ծրագ­րի մա­սին խո­սակ­ցու­թյու­նը, այդ թվում՝ Վրաս­տա­նի կող­մից։ Ինչ­պես հայտ­նի դար­ձավ, Վրաս­տա­նի վար­չա­պետ Ի­րակ­լի Գա­րի­բաշ­վի­լիի երևա­նյան այ­ցի շր­ջա­նա­կում տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քի հար­ցը քն­նարկ­վել էր։ Ու­շագ­րավն այն հան­գա­մանքն է, որ թե­ման ակ­տի­վա­ցել է ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րին զու­գա­հեռ, ո­րոնց շր­ջա­նա­կում քն­նարկ­վում է Նա­խիջևան-Ադր­բե­ջան կապն ա­պա­հո­վե­լուն ուղղ­ված ճա­նա­պարհ­նե­րը, որն ադր­բե­ջա­նա­կան կողմն ան­վա­նում է նույ­նիսկ Զան­գե­զու­րի մի­ջանցք։

ՙ168 Ժամ՚-ի հետ զրույ­ցում ռուս արևե­լա­գետ Վիկ­տոր Նա­դեին-Ռաևսկին ա­սաց, որ ի­րա­կա­նում այս բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը հյուս­ված են և չա­փա­զանց փոխ­կա­պակց­ված, տրա­մա­բա­նա­կան։ Նրա խոս­քով, Ի­րա­նը ցույց է տա­լիս, որ Հա­յաս­տա­նի հար­ցով ՙկար­միր գծեր՚ ու­նի։
ՙԻ­րանն իր ար­տա­քին քա­ղա­քա­կան ՙվա­խերն՚ ու­նի, ա­վան­դա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կան խն­դիր­ներն ու վտանգ­նե­րը Թուր­քիա­յից և Ադր­բե­ջա­նից, և ա­վան­դա­կա­նո­րեն Հա­յաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չեն ու­նե­ցել քա­ղա­քա­կան լուրջ բո­վան­դա­կու­թյուն, սա­կայն մեծ վս­տա­հու­թյուն։ Ըստ էու­թյան, առևտրատն­տե­սա­կան կա­պե­րը ևս տու­ժել են Ի­րա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան և պատ­ժա­մի­ջոց­նե­րի հետևան­քով։ Կող­մե­րը եր­բեք լր­ջո­րեն չեն մտա­ծել հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ողջ նե­րու­ժը, ռե­սուր­սը գոր­ծի դնե­լու և վս­տա­հու­թյու­նը քա­ղա­քա­կա­նա­պես ա­ռար­կա­յաց­նե­լու մա­սին։ Նույ­նիսկ թվա­ցել է՝ դրանք ու­նեն մա­կե­րե­սա­յին բնույթ։ Ներ­կա­յիս կեց­ված­քի պատ­ճառն Ի­րա­նի անվ­տան­գու­թյունն է, հե­տա­գա ծրագ­րե­րը, որ իս­կա­պես Ի­րա­նին թույլ են տա­լիս մեծ պրո­յեկտ­ներ գծել կամ ի­րա­գոր­ծել ար­դեն իսկ գծ­ված­նե­րը, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նում թու­լա­ցած ազ­դե­ցու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու ցան­կու­թյու­նը։ Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մով ան­մի­ջա­պես մենք տե­սանք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դա­սա­վո­րու­թյուն, բայց հաս­կա­նում էինք, որ թա­տե­րա­բե­մում չեն ե­ղել մի շարք դե­րա­կա­տար­ներ կամ լռեց­վել են, իսկ հի­մա կան պրո­ցես­ներ, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս հա­վա­քա­կան կեր­պով անդ­րա­դառ­նալ նաև այս հար­ցին։ Բա­ցի այդ, խն­դի­րը նաև մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­մանն է, և նո­րու­թյուն չէ, որ Ի­րա­նի հա­մար սա կարևոր թե­մա է՚,- ա­սաց ռուս արևե­լա­գե­տը։
Նրա դի­տարկ­մամբ, թեև Ի­րա­նում ա­ռա­ջի­կա­յում ընտ­րու­թյուն­ներ են, և այն­տեղ իշ­խա­նա­փո­խու­թյու­նը կա­րող է ինչ-որ նոր ի­րա­վի­ճակ ստեղ­ծել, այդ թվում՝ Ի­րան-ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, սա­կայն ներ­կա­յումս այն, ինչ տե­ղի է ու­նե­նում, ըստ էու­թյան, այն է, ինչ ա­նում էր Օ­բա­մա­յի վար­չա­կազ­մը, և ներ­կա­յումս ա­մեն ինչ վե­րա­դառ­նում է նախ­կի­նին, քա­նի որ Թրամ­փը ոչ միայն ար­գե­լա­փա­կել էր ո­րոշ գոր­ծըն­թաց­ներ Ի­րան-ԱՄՆ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, այլև կանգ­նեց­րել ո­րոշ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հնա­րա­վոր զար­գա­ցում­ներ, ո­րոնք սկ­սել են գլուխ բարձ­րաց­նել հի­մա։ ՙԴրանց ար­ձա­գանք­նե­րը ներ­կա­յումս ար­տա­ցոլ­վում են իս­րա­յե­լա­պա­ղես­տի­նյան հա­կա­մար­տու­թյու­նում։
ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար աշ­խա­տե­լու բա­վա­կա­նին ըն­դար­ձակ դաշտ է ստեղծ­վել՝ հաշ­վի առ­նե­լով տա­րա­ծաշր­ջա­նա­յին և ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րի շա­հերն ու աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մի­տում­նե­րի ըն­թաց­քը։ Դա պետք է տես­նել ու կա­րո­ղա­նալ ներգ­րավ­վել դրա­նում՝ սե­փա­կան շա­հը դրան­ցում ու­նե­նա­լու և շա­հե­րը չկորց­նե­լու հա­մար, իսկ թե որ­քա­նով է դա հնա­րա­վոր ներ­կա­յումս Հա­յաս­տա­նում, չեմ կա­րող ա­սել, բարդ է՚,- նկա­տեց նա։
Ի­րան­ցի վեր­լու­ծա­բան Ա­լի Սա­լա­մին մեզ հետ զրույ­ցում ա­սաց, որ Ի­րա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը փոր­ձում է ՙարթ­նա­նալ քնից՚ և ա­վե­լի ակ­տիվ գոր­ծել։ ՙԸնդ­հան­րա­պես, Ի­րա­նը եր­կար ժա­մա­նակ, կա­րե­լի է ա­սել, կենտ­րո­նա­ցած էր այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րի ուղ­ղու­թյամբ, ան­տե­սե­լով, օ­րի­նակ, Հա­րա­վա­յին Կով­կա­սը, սա­կայն ա­նակն­կալ­ներ ե­ղան այն­տեղ, ուս­տի հի­մա Ի­րա­նը փոր­ձում է վեկ­տոր­նե­րը փո­փո­խել, ո­րը, ինչ խոսք, պայ­մա­նա­վոր­ված է նաև Արևմուտ­քի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի տես­լա­կա­նով։
Պար­սից ծոց-Սև ծո­վը հա­վակ­նոտ, շատ լուրջ պրո­յեկտ է, ո­րը կա­րող է ի­րա­կա­նաց­վել, ներգ­րավ­ված բո­լոր կող­մե­րը ըստ էու­թյան դրա­նում հե­տաքր­քր­ված են, կա­րող են, ի­հար­կե, կլի­նեն խո­չըն­դոտ­ներ, իսկ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյունն ուղղ­ված է լու­ծե­լու դրանք։ Ընդ­հան­րա­պես, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը կարևոր սկզ­բունք է Ի­րա­նի հա­մար։ Ի­րա­նը բազ­միցս է խո­սել այդ մա­սին նույ­նիսկ ԼՂ հա­կա­մար­տու­թյան կոն­տեքս­տում, ին­չը սո­վո­րա­բար սխալ էր ըն­կալ­վում Հա­յաս­տա­նում կամ միա­կող­մա­նի, սա­կայն Ի­րա­նը ա­նում է շեշ­տեր՝ ել­նե­լով նաև իր խն­դիր­նե­րից, և այս հար­ցում Ի­րա­նը լուրջ գոր­ծըն­կեր է Հա­յաս­տա­նի հա­մար։
Սա ազ­դակ է, որ կա­րե­լի է հա­մա­գոր­ծակ­ցել և խո­րաց­նել այդ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, բայց դա կախ­ված է եր­կու կող­մից և աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից։ Կար­ծում եմ, մի­ջու­կա­յին գոր­ծար­քի վե­րա­կանգ­նու­մը եր­կար սպա­սեց­նել չի տա, բայց դրա հետևանք­նե­րը տա­րա­ծաշր­ջա­նի վրա ան­մի­ջա­պես չեն լի­նի՚,- ա­սաց նա։