[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՙՄՆՋԱԽԱՂ՚

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

 Իլ­համ Ա­լիե­ւը կազ­մա­կեր­պել է մի­ջազ­գա­յին տե­սա­խոր­հր­դա­ժո­ղով՝ ՙՀա­րա­վա­յին Կով­կաս. տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եւ զար­գաց­ման հե­ռան­կար­ներ՚։ Ե­լույ­թից կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել եր­կու էա­կան պահ։ Ա­ռա­ջի­նը. Ա­լիե­ւը կա­րե­ւո­րել է Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի դե­րա­կա­տա­րու­թյու­նը հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­մա­պար­փակ հաշ­տեց­ման գոր­ծում։ Երկ­րորդ, նա քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­ջին ան­գամ խո­սել է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ա­ռա­քե­լու­թյան մա­սին։ Ըն­դս­մին, Ա­լիե­ւը բա­ցա­հայ­տել է, որ հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ վեր­ջին հան­դիպ­մա­նը նրանց ա­ռա­ջար­կել է ՙներ­կա­յաց­նել նոր գա­ղա­փար­ներ՚։ Ըստ Ա­լիե­ւի, հա­մա­նա­խա­գահ­նե­րը ՙներ­կա­յումս աշ­խա­տում են այդ ուղ­ղու­թյամբ՚։

Կա­րե­ւոր է ա­ռանձ­նաց­նել, որ Ա­լիե­ւի հռե­տո­րա­բա­նու­թյան մեջ տե­ղի ու­նե­ցած փո­փո­խու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է եր­կու հան­գա­ման­քով։ Ի հա­կակ­շիռ ԱՄՆ հայ­կա­կան լոբ­բիս­տա­կան շր­ջա­նակ­նե­րի սպա­սում­նե­րի, նա­խա­գահ Բայ­դե­նը հայ­տա­րա­րել է, որ եր­կա­րաձ­գում է ՙԱ­զա­տու­թյան ա­ջակ­ցու­թյան՚ Ակ­տի 907-րդ ուղ­ղու­մը շր­ջան­ցե­լու ո­րո­շու­մը։ Դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ-ը կշա­րու­նա­կի ուղ­ղա­կի, այդ թվում եւ՝ ռազ­մա­կան, օ­ժան­դա­կու­թյուն ցու­ցա­բե­րել Ադր­բե­ջա­նին։ Սա շատ սկզ­բուն­քա­յին պահ է Ադր­բե­ջա­նի հա­մար։ Վե­րո­հի­շյալ Ակտն ըն­դուն­վել է 1992թ.-ին։ Փաս­տա­ցի դա միակ ի­րա­վա­կան փաս­տա­թուղթն է, ո­րով ճա­նաչ­վում է Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան ԼՂ-ի դեմ եւ Հա­յաս­տա­նի շր­ջա­փա­կու­մը՝ որ­պես թշ­նա­մա­կան գոր­ծո­ղու­թյուն։
Երկ­րոր­դը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի պետ­քար­տու­ղար Բլին­կե­նի հե­ռա­խո­սազ­րույցն է Իլ­համ Ա­լիե­ւի հետ, ո­րը հա­ջոր­դել է վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Փա­շի­նյա­նի հետ ԱՄՆ ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րի հե­ռա­խո­սազ­րույ­ցին։ Ո­րոշ շր­ջա­նակ­ներ տպա­վո­րու­թյուն ու­նեին, որ ԱՄՆ-ը, նա­խա­գահ Բայ­դե­նի կող­մից ՙցե­ղաս­պա­նու­թյուն՚ տեր­մինն օգ­տա­գոր­ծե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում պաու­զա կպա­հի։ Դա տե­ղի չի ու­նե­ցել։
Ան­շուշտ, խն­դիր է, թե ի՞նչ բո­վան­դա­կու­թյուն են ու­նե­ցել Բլին­կեն-Փա­շի­նյան եւ Բլին­կեն-Ա­լիեւ հե­ռա­խո­սազ­րույց­նե­րը։ Շատ կա­րե­ւոր է, սա­կայն, որ այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րից հն­չել է տա­րա­ծաշր­ջան, այդ թվում՝ ԼՂ այ­ցե­լե­լու եւ հա­մա­լիր խն­դիր­ներ քն­նար­կե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյուն։ Փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­րում են, որ ա­ռանց Իլ­համ Ա­լիե­ւի հա­մա­ձայ­նու­թյան հա­մա­նա­խա­գահ­նե­րը նման նա­խա­ձեռ­նու­թյուն չէին ցու­ցա­բե­րի։
Կա­րե­լի է են­թադ­րել, որ ներ­կա­յումս փակ ռե­ժի­մով եւ բա­վա­կան ին­տեն­սիվ խոր­հր­դատ­վու­թյուն­ներ են սկս­վել հատ­կա­պես ռուս-ա­մե­րի­կյան ուղ­ղու­թյամբ։ Պե­տա­կան դե­պար­տա­մեն­տը, ինչ­պես նաեւ Ֆրան­սիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը մի քա­նի ան­գամ ար­դեն շեշ­տադ­րել են, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դի­րը կար­գա­վոր­ված չէ, տե­ւա­կան խա­ղա­ղու­թյան հա­մար հարկ է հաս­նել բո­լոր կող­մե­րին բա­վա­րա­րող լուծ­ման։ Այս ի­մաս­տով Եվ­րա­միու­թյան հա­մա­խոհ մո­տե­ցումն ար­տա­ցոլ­ված է Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի մա­յի­սի 20-ի բա­նա­ձե­ւում։ Մինս­կի խմ­բի հա­մա­խա­գահ­նե­րը շեշ­տադ­րել են, որ ԼՂ հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման հիմ­քում պետք է լի­նեն ՙբո­լո­րին հայտ­նի տար­րե­րը եւ սկզ­բունք­նե­րը՚։
Ֆոր­մալ ա­ռու­մով Ռու­սաս­տա­նը չի մեր­ժում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի դե­րը։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը, սա­կայն, խոր­հուրդ է տա­լիս կենտ­րո­նա­նալ զի­նա­դա­դա­րի պահ­պան­ման, կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­բաց­ման եւ տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցե­րի վրա։ Այլ կերպ ա­սած, Ռու­սաս­տա­նը ներ­կա փու­լում ժա­մա­նա­կավ­րեպ է հա­մա­րում քա­ղա­քա­կան եւ մար­դու ի­րա­վունք­նե­րի հետ կապ­ված հար­ցե­րի քն­նար­կու­մը։
Զգաս­տաց­նող է, որ ե­թե մին­չեւ բո­լո­րո­վին վեր­ջերս Ադր­բե­ջա­նը հե­տե­ւում էր այդ գծին եւ կոշտ հռե­տո­րա­բա­նու­թյամբ ՙլուծ­ված՚ հա­մա­րում ԼՂ հա­կա­մար­տու­թյու­նը, վե­րոն­շյալ խոր­հր­դա­ժո­ղո­վին Իլ­համ Ա­լիե­ւի ե­լույ­թը փաս­տա­ցի այլ ուղ­ղու­թյան է։ Մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ դի­վա­նա­գի­տա­կան այդ խաղն ուղղ­ված է ԼՂ-ում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան ման­դա­տի վե­րա­նայ­մա­նը։ Ա­վե­լի պարզ ա­սած, հնա­րա­վոր է, որ Ա­լիե­ւը Վա­շինգ­տո­նից ե­րաշ­խիք­ներ է ստա­ցել, որ ԼՂ պոստ­կոնֆ­լիկ­տա­յին կա­ռա­վա­րու­մը մի­ջազ­գա­յին ու­ժե­րին վե­րա­պա­հե­լու դեպ­քում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ոչ օ­րա­կար­գա­յին կհայ­տա­րա­րի կար­գա­վի­ճա­կի եւ հայ բնակ­չու­թյան քա­ղա­քա­կան ի­րա­վունք­նե­րի հար­ցը։
Ար­տա­քուստ ԱՄՆ-Ֆրան­սիա դի­վա­նա­գի­տա­կան դուե­տի ԼՂ հար­ցով հայ­տա­րա­րու­թյուն­ներն, այս­պի­սով, հայ­կա­կան կող­մի հա­մար ա­կան­ջա­հա­ճո են, բայց խոր­քա­յին դի­տարկ­ման դեպ­քում կա­րող ենք լուրջ մար­տահ­րա­վեր­նե­րի հան­դի­պել։ Ռուս-ա­մե­րի­կյան մր­ցակ­ցու­թյան պրո­յեկ­տու­մը ԼՂ-ում, շատ հա­վա­նա­կան է, փոր­ձու­թյան վե­րա­ճե­լու մի­տում­ներ ու­նե­նա։ Պետք է սպա­սել հու­նի­սի կե­սե­րին նա­խա­տես­ված՝ ԱՄՆ եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րին։