[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԵ՞Ս ԷԻՆ 1919 ԹՎԱԿԱՆԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ ԲՌՆԱԿՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

1919 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 22-ի հա­մա­ձայ­նու­թյամբ Ար­ցա­խը ժա­մա­նա­կա­վո­րա­պես դար­ձավ Ադր­բե­ջա­նի մաս։ Ադր­բե­ջան­ցի գոր­ծիչ­նե­րը շտա­պում էին ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի Ար­ցա­խը դարձ­նեին Ադր­բե­ջա­նի մշ­տա­կան մաս։ Հաս­կա­նա­լի էր, որ Ար­ցախն Ադր­բե­ջա­նին կցե­լուց հե­տո հա­ջորդ փու­լով ա­մեն ինչ ար­վե­լու էր, որ­պես­զի Զան­գե­զու­րը ևս կց­վի Ադր­բե­ջա­նին։ Այդ­պես էլ ե­ղավ, քա­նի որ Ար­ցա­խի հար­ցը լու­ծե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նի սպա­յա­կան կազմն ու Ար­ցա­խի ընդ­հա­նուր նա­հան­գա­պետ Սուլ­թա­նո­վը սկ­սե­ցին գոր­ծի անց­նել, որ­պես­զի Զան­գե­զու­րի հար­ցը ևս լուծ­վի։

Մաս­նա­վո­րա­պես, Սի­մոն Վրա­ցյանն իր ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն՚ գր­քում մի բա­ցա­ռիկ նա­մակ է հի­շա­տա­կում, որ­տեղ երևում է թուրք-ադր­բե­ջա­նա­կան ձե­ռա­գիրն ու նա­խագ­ծե­րը՝ կապ­ված Զան­գե­զու­րի հետ։
Վրա­ցյա­նը ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րում նշում է, որ գլու­խը կազ­մե­լիս օգտ­վել է թիֆ­լի­սյան մեկ աղ­բյու­րից, ինչ­պես նաև զան­գե­զուր­ցի մտե­րիմ գոր­ծիչ Հ. Տե­րու­նու ՙԿա­ռա­վա­րա­կան օր­գան­նե­րը Զան­գե­զու­րում՚ ձե­ռա­գիր աշ­խա­տու­թյու­նից։ Վրա­ցյա­նը օգտ­վել է նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան պատ­վի­րա­կու­թյան դի­վա­նի նյու­թե­րից։ 1919 թվա­կա­նի փետր­վա­րի 7-ի Ադր­բե­ջա­նի սպա­յա­կույ­տի պե­տը իր գաղտ­նի մտ­քերն էր թե­լադ­րում Սուլ­թա­նո­վին.
ՙՂա­րա­բա­ղի հար­ցի խա­ղաղ կար­գադ­րու­թյու­նը հար­կադ­րում է մտա­ծել, որ Զան­գե­զու­րի գա­վա­ռի կցու­մը տե­ղի կու­նե­նա ա­ռանց զին­ված կռ­վի, ո­րով­հետև նրա հայ ազ­գաբ­նակ­չու­թյու­նը, Նա­խիջևա­նի փլու­զու­մից հե­տո, դր­ված է եր­կու կրա­կի մեջ և հա­զիվ թե հա­մար­ձակ­վի դի­մադ­րել մեզ, ա­ռանց թի­կուն­քում նախ­կին ա­ջակ­ցու­թյունն ու­նե­նա­լու։ Սա­կայն և այն­պես, Ղա­րա­բա­ղի ան­դոր­րու­թյան ա­պա­հո­վու­մը ե­ղել է ու կլի­նի մեր մշ­տա­կան մտա­հո­գու­թյու­նը՝ Կա­մա­վո­րա­կան բա­նա­կի և նրա բնա­կան ու մնա­յուն դաշ­նա­կից Հա­յաս­տա­նի հետ ընդ­հար­վե­լու պա­րա­գա­յին։ Գոր­ծե­րի ներ­կա վի­ճա­կում Հա­յաս­տա­նը մեզ հա­մար վտան­գա­վոր չէ, բայց նման բա­րեն­պաստ կա­ցու­թյու­նը չի կա­րող եր­կար տևել, և մենք պետք է պատ­րաստ­վենք ա­վե­լի վատ դրու­թյան հա­մար։
Ղա­րա­բա­ղի վերջ­նա­կան կորս­տի հետ հա­յե­րը չեն կա­րող հաշտ­վել, և ան­կաս­կած, կաշ­խա­տեն օգ­տա­գոր­ծել ա­մեն հար­մար ա­ռիթ կո­րուս­տը հետ դարձ­նե­լու նպա­տա­կով։ Այդ բո­լո­րը մե­զա­նից կպա­հան­ջե, զո­րա­շար­ժի դեպ­քում, զոր­քեր թող­նել Խան­քեն­դում, իսկ ա­պա­գա­յում նաև Գո­րի­սում՝ հա­յե­րի վրա հս­կե­լու հա­մար։ Այդ­պի­սով, Ղա­րա­բա­ղը կա­րող է մեր ոչ մեծ բա­նա­կից բա­վա­կան զգա­լի ու­ժեր գրա­վել ճա­կա­տից։ Սա­կայն, կան մի­ջոց­ներ Ղա­րա­բա­ղի պահ­պա­նու­թյան հա­մար ո?չ միայն դաշ­տա­յին զոր­քե­րը չթու­լաց­նե­լու, այլ ճա­կա­տի հա­մար կեն­դա­նի ուժ էլ հա­նե­լու նրա խոր­քե­րը՝ թող­նե­լով բա­վա­կա­նա­չափ զո­րա­մա­սեր Ղա­րա­բա­ղի ընդ­հա­նուր նա­հան­գա­պե­տու­թյան շր­ջա­նի կար­գի ա­պա­հո­վու­թյան հա­մար։
Այդ նպա­տա­կով հար­կա­վոր է օգ­տա­գոր­ծել քր­դա­կան հիա­նա­լի մար­տա­կան ու­ժը, կազ­մա­կեր­պել նրանց հետևակ ու ձիա­վոր մա­սեր ՙհա­մի­դիե՚ գն­դե­րի օ­րի­նա­կով, ո­րոնց գործ­նա­կան օգ­տա­կա­րու­թյու­նը փորձ­ված է թուր­քե­րի կող­մից վեր­ջին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում։ Քր­դա­կան գն­դե­րի ան­վե­հեր գոր­ծու­նեու­թյան մա­սին փոք­րա­սիա­կան, պարս­կա­կան և Մի­ջա­գե­տի ռազ­մա­ճա­կատ­նե­րում՝ միա­ձայն խո­սում են պա­տե­րազ­մի բո­լոր մաս­նակ­ցող­նե­րը։
Քուրդ զո­րա­մա­սե­րի խա­ղաղ ժա­մա­նա­կի շարք ստեղ­ծե­լու հա­մար են­թադր­վում է կազ­մա­կեր­պել քր­դա­կան ձիա­վոր գունդ և մի հրա­ցա­նա­ձիգ գու­մար­տակ, ո­րը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ կվե­րած­վի 4 գու­մար­տա­կի։ Զի­նա­պարտ տա­րի­քի քր­դե­րը զին­վո­րա­կան պար­տա­կա­նու­թյուն կկա­տա­րեն ի­րենց մա­սե­րում, իսկ պա­տե­րազ­մի դեպ­քում կկազմ­վեն նոր մա­սեր էլ (երկ­րորդ և եր­րորդ հեր­թի գն­դեր ու գու­մար­տակ­ներ), ո­րոնց մի մա­սը կհատ­կաց­վի ռազ­մա­ճա­կա­տին, մյուս­նե­րը կմ­նան Ղա­րա­բա­ղում։
Քր­դա­կան զո­րա­մա­սե­րի կազ­մա­կեր­պու­թյու­նը հան­գա­մա­նո­րեն մշա­կե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ա­ռայժմ պար­զել, թե որ­քան հետևակ ու ձիա­վոր մար­տիկ­ներ կա­րող են տալ քր­դե­րը։ Հա­ղոր­դե­լով ձեզ այս մա­սին՝ խնդ­րում եմ ձերդ գե­րա­զան­ցու­թյան՝ հայտ­նել ձեր կար­ծի­քը և հա­ղոր­դել խնդր­ված թվե­րը՚։ (Հատ­վա­ծը վերց­ված է Սի­մոն Վրա­ցյա­նի ՙՀա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն՚ գր­քից։ Երևան, 1993 թվա­կան, էջ 344-345):
Այս բա­ցա­ռիկ նա­մակ–նա­խա­գիծն ար­դեն իսկ ցույց էր տա­լիս, որ Ադր­բե­ջա­նի նպա­տակն է Զան­գե­զու­րը բռ­նակ­ցել, ո­րից հե­տո Սա­մուր գե­տից մինչև Ա­րաքս գետ կհաս­տատ­վեր ի­րենց իշ­խա­նու­թյու­նը։ Ադր­բե­ջան­ցի­ներն այդ ա­մե­նը ցան­կա­նում էին ա­նել խա­ղաղ ճա­նա­պար­հով, և հե­տա­գա­յում ար­դեն կտես­նենք, որ զան­գե­զուր­ցի­նե­րին փոր­ձում էին բե­րել Ար­ցա­խի օ­րի­նա­կը, որ պետք է բռ­նակ­ցու­մը կա­տար­վի խա­ղաղ ճա­նա­պար­հով։
Քա­նի որ նրանք լավ հաս­կա­նում էին, որ զին­ված ճա­նա­պար­հով Զան­գե­զու­րի կցու­մը կա­րող է չս­տաց­վել։ Հե­տաք­րք­րա­կան է, որ այդ շր­ջա­նում հայ­կա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը, զին­վո­րա­կան­ներն ու բնակ­չու­թյու­նը քաջ գի­տակ­ցում էր Ադր­բե­ջա­նի ծրագ­րե­րի մա­սին։ Պետք է ըն­դգ­ծել, որ ժա­մա­նա­կա­կից թուրք-ադր­բե­ջա­նա­կան ծրագ­րե­րը կյան­քի են կոչ­վում և շարժ­վում են ա­ռաջ այն նույն տրա­մա­բա­նու­թյամբ, ո­րով նրանք գոր­ծում էին 100 տա­րի ա­ռաջ։ Նրանց ծրագ­րե­րը չեն փոխ­վել, նրանք շարժ­վում են նույն բա­նաձևով։ Փո­խա­րե­նը՝ մենք չենք գի­տակ­ցում, թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում։ Պար­զա­պես հար­կա­վոր էր ժա­մա­նա­կին կար­դալ ու գո­նե մի փոքր տե­ղե­կու­թյուն ու­նե­նալ Հա­յոց պատ­մու­թյան մա­սին, և այդ դեպ­քում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում կապ­րեին քա­ղա­քա­ցի­ներ, ո­րոնց ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նը նա­խա­պես կհաս­կա­նար մեր թշ­նա­մի­նե­րի քայ­լե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը, նպա­տակն ու տրա­մա­բա­նու­թյու­նը։
Զ. Շուշեցի
168.am