[ARM]     [RUS]     [ENG]

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Հու­նի­սի 14-ին, հա­վա­նա­բար, տե­ղի կու­նե­նա ԱՄՆ-ի եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պում։ Ար­դեն հայտ­նի է, որ այդ օ­րը գու­մար­վում է ՆԱ­ՏՕ-ի ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի գա­գաթ­նա­ժո­ղով։ Են­թադր­վում է, որ ընդ­հա­նուր քն­նար­կում­նե­րից ա­ռան­ձին բա­նակ­ցու­թյուն­ներ կվա­րեն ԱՄՆ-ի եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը։ Սա­ռը պա­տե­րազ­մի ա­վար­տից ի վեր ԱՄՆ-ի եւ Թուր­քիա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը գտն­վում են ա­մե­նա­ցածր մա­կար­դա­կի վրա։

Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, թուրք-ա­մե­րի­կյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի լուրջ օ­րա­կարգ ձե­ւա­վո­րել չի հա­ջող­վում։ Դա է ա­նուղ­ղա­կի վկա­յում փաս­տը, որ նա­խա­գահ­նե­րի մա­կար­դա­կով հան­դիպ­ման նա­խա­պատ­րաս­տու­թյան շր­ջա­նակ­նե­րում Ան­կա­րա է այ­ցե­լել ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կալ Ու­նեն­դի Շեր­մա­նը։ Նրան ըն­դու­նել է Թուր­քիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի տե­ղա­կալ Սե­դաթ Օ­նա­լը։ Դի­վա­նա­գի­տա­կան ա­րա­րո­ղա­կար­գի հա­մա­ձայն՝ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ե­թե դրանք կա­րե­ւոր հա­մա­ձայ­նու­թյուն են են­թադ­րում, նա­խա­պատ­րաստ­վում են ար­տա­քին քա­ղա­քա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի մա­կար­դա­կով։
Կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ թուրք-ա­մե­րի­կյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը բարդ են լի­նե­լու։ Պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կալ Շեր­մա­նը ՙՍի-Էն-Էն թյուրք՚ հե­ռուս­տաըն­կե­րու­թյա­նը հար­ցազ­րույ­ցում ա­սել է, որ ԱՄՆ-ը Թուր­քիա­յին ռու­սա­կան C -400 ՀՕՊ հր­թի­ռա­յին հա­մա­կար­գին ՙկա­ռա­ջար­կի այ­լընտ­րանք՚։ ՙՄենք այ­լընտ­րանք ենք ա­ռա­ջար­կել, նրանք գի­տեն, թե ինչ պետք է ա­նեն՚-ա­սել է Շեր­մա­նը։ Սա գրե­թե վերջ­նագ­րա­յին է հն­չում։ Մա­նա­վանդ որ Շեր­մանն ա­վե­լաց­րել է, որ ռու­սա­կան ՀՕՊ կա­յան­քը ՙՆԱ­ՏՕ-ի հա­մար խն­դիր­ներ է ստեղ­ծում՚։
Թուր­քիա­յի հա­մար չա­փա­զանց բարդ է լի­նե­լու եւ ՆԱ­ՏՕ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վը, որ­տեղ կա­րող են քն­նարկ­վել հույն-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, եւ հատ­կա­պես ԱՄՆ նա­խա­գա­հի հետ հան­դի­պու­մը։ Պետ­քար­տու­ղա­րի տե­ղա­կալ Շեր­մա­նը բաց տեքս­տով ա­սել է, որ նա­խա­գահ Բայ­դե­նը մտա­դիր է Էր­դո­ղա­նի հետ հան­դիպ­մա­նը ՙմտա­հո­գու­թյուն հայտ­նել ժո­ղովր­դա­վա­րու­թյան եւ մար­դու ի­րա­վունք­նե­րի ա­ռի­թով, հատ­կա­պես՝ թե ինչ ընտ­րու­թյան է հա­վա­տա­րիմ Թուր­քիան՚։
Դի­վա­նա­գի­տա­կան լեզ­վում դա նշա­նա­կում է, որ ԱՄՆ նա­խա­գա­հը Թուր­քիա­յի պաշ­տո­նակ­ցի առ­ջեւ մտա­դիր է հս­տակ խն­դիր դնել՝ մնո՞ւմ է նա եվ­րաատ­լան­տյան դա­շին­քի, քա­ղա­քակր­թու­թյան եւ ար­ժե­հա­մա­կար­գի մաս, թե՞ այլ ու­ղի է ընտ­րում։ Սա չա­փա­զանց կա­րե­ւոր պահ է։ Ըստ ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի` նման կտ­րուկ հար­ցադ­րում Թուր­քիա­յին պատ­րաստ­վում են ա­նել նաեւ ՆԱ­ՏՕ-ի ան­դամ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րը։
Այս հա­մա­տեքս­տում ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­ներ տե­ղե­կու­թյուն են տա­րա­ծել, որ հու­նի­սի 15-ին Էր­դո­ղա­նը կայ­ցե­լի Ադր­բե­ջան, մտա­դիր է լի­նել նաեւ Շու­շիում։ Ա­վե­լի վաղ Էր­դո­ղանն ա­սել էր, որ Շու­շի կայ­ցե­լի ռա­մա­դան ամս­վա ա­վար­տին՝ մա­յի­սի երկ­րորդ կե­սին։ Ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լում լու­րեր են շր­ջա­նառ­վում, որ Թուր­քիան մտա­դիր է Շու­շիում հյու­պա­տո­սու­թյուն բա­ցել։ Այ­դու­հան­դերձ, բա­վա­կան հե­ղի­նա­կա­վոր վեր­լու­ծա­բան­ներ գտ­նում են, որ Շու­շի մուտք գոր­ծե­լու Էր­դո­ղա­նի ցան­կու­թյու­նը ՙդի­վա­նա­գի­տա­կան ազ­դակ է ԱՄՆ եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ­նե­րին՚։
Ու­շագ­րավ է, որ հու­նի­սի 14- ին ծրագր­ված են Բայ­դեն-Էր­դո­ղան, իսկ 16-ին՝ Պու­տին-Էր­դո­ղան բա­նակ­ցու­թյուն­ներ։ Հու­նի­սի 15-ն, այս­պի­սով, հա­ջոր­դում է ԱՄՆ եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րին, բայց միա­ժա­մա­նակ՝ նա­խոր­դում Պու­տին-Բայ­դեն հան­դիպ­մա­նը, ո­րից մի­ջազ­գա­յին փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի սպա­սում­նե­րը թեեւ մեծ չեն, բայց նաեւ հո­ռե­տե­սա­կան չեն։ Ե­թե ԱՄՆ եւ Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րի հան­դի­պումն ա­վարտ­վի ա­պար­դյուն, իսկ դրա հա­վա­նա­կա­նու­թյու­նը բա­վա­կան մեծ է, ա­պա Էր­դո­ղա­նը, հա­վա­նա­բար, հու­նի­սի 15-ին Բրյու­սե­լից կու­ղե­ւոր­վի Ադր­բե­ջան։