[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎԵԼՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԿԱՄ ԷԼ ԵՐԲ ԿԱՐՍԸ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԷՐ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Տա­րա­ծաշր­ջա­նա­յին բա­խում­նե­րը մեկ ան­գամ չէ, որ մեր եր­կի­րը կանգ­նեց­րել են վտան­գի ա­ռաջ, ո­մանք պն­դում են, որ ի­րո­ղու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է մեր հայ­րե­նի­քի աշ­խար­հագ­րա­կան դիր­քով, ո­մանք էլ նմա­նա­տիպ ի­րա­վի­ճակ­նե­րում հայ­տն­վե­լը ո­րա­կում են թույլ դի­վա­նա­գի­տու­թյան ար­դյունք։ Հե­տա­դարձ հա­յացք նե­տե­լով դե­պի ան­ցյալ, հա­մոզ­վում ես, որ փաս­տարկ­նե­րից եր­կուսն էլ հիմ­նա­վոր են՝ ո­րո­շա­կի վե­րա­պա­հում­նե­րով։ Այս ա­մե­նին գու­մա­րում ենք ժա­մա­նակ­նե­րի հետ հա­սու­նա­ցող ներ­քին ան­կա­յու­նու­թյուն­նե­րը, և պատ­կե­րը ամ­բող­ջա­նում է ա­ռանց վե­րա­պա­հում­նե­րի։

Սևրի պայ­մա­նագ­րի ՙդի­վա­նա­գի­տա­կան՚ հաղ­թա­նա­կից հե­տո, երբ Երևա­նը և ողջ հայ ժո­ղո­վուր­դը տո­նում էին ար­ձա­նագր­ված ՙհա­ջո­ղու­թյու­նը՚, քե­մա­լա­կան­ներն ու բոլշևիկ­նե­րը նա­խա­պատ­րաս­տում էին հար­ձա­կում Հա­յաս­տա­նի վրա։ Հար­ձա­կում, ո­րը քա­ղա­քա­կան և ռազ­մա­կան ա­ռու­մով դուրս էր մեր ու­շադ­րու­թյու­նից։ Ի՞նչ ե­ղավ ար­դյուն­քում. 1920թ. սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին թուր­քա­կան զոր­քե­րը վե­րագ­րա­վե­ցին այն տա­րածք­նե­րը, ո­րոնք հայ­կա­կան զոր­քե­րի վե­րահս­կո­ղու­թյան տակ էին ան­ցել հու­նի­սին։
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու հա­մար բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը դի­մում է Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին Հան­րա­պե­տու­թյան 3-րդ վար­չա­պետ Հա­մո Օ­հան­ջա­նյա­նին` ա­ռա­ջար­կե­լով թուր­քե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դեմ բո­ղո­քել դաշ­նա­կից­ներ Անգ­լիա­յի և Ֆրան­սիա­յի Թիֆ­լի­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։ Սա ա­սում եմ, որ­պես­զի պարզ դառ­նա, թե ինչ­պես, օ­րի­նակ, հա­սու­նա­ցավ Կար­սի ան­կու­մը։
Ու­սում­նա­սի­րե­լով այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը, ուր­վագծ­վող պատ­կե­րը բա­վա­կա­նին ցա­վա­լի ե­րանգ­ներ է ստա­նում, հատ­կա­պես, երբ հան­դի­պում ես ա­հա այս­պի­սի փաս­տի. սեպ­տեմ­բե­րի 14-ին կա­ռա­վա­րու­թյու­նը քն­նար­կում էր Կար­սի մար­զում տի­րող վի­ճա­կը և ո­րո­շում ռազ­մա­կան դրու­թյուն հայ­տա­րա­րել, զին­վո­րա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան իշ­խա­նու­թյու­նը կենտ­րո­նաց­նե­լով զո­րա­վար Դա­նիել Բեկ-Փի­րու­մյա­նի ձեռ­քում։ Օլ­թիի դեպ­քե­րը քն­նե­լու և մե­ղա­վոր­նե­րին պատ­ժե­լու պա­հան­ջով կա­ռա­վա­րու­թյանն է դի­մում Կար­սի նա­հան­գա­պետ Ստե­փան Ղոր­ղա­նյա­նը` պն­դե­լով, որ Օլ­թիում պար­տու­թյան պատ­ճա­ռը բա­նա­կում տի­րող ան­բա­րե­հույս վի­ճակն է. հու­նի­սին Օլ­թին գրա­վե­լուց հե­տո հայ­կա­կան զո­րա­ջո­կատ­նե­րը և հատ­կա­պես սպա­նե­րը զբաղ­ված են ե­ղել թա­լա­նով ու առևտրով։
Կայ­ծակ­նա­յին ա­րա­գու­թյամբ զար­գա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի գնա­հատ­ման և հար­ցե­րի լուծ­ման շուրջ ձևա­վոր­վում է կար­ծիք­նե­րի ան­հա­մա­ձայ­նու­թյուն՝ հատ­կա­պես քա­ղա­քա­կան դեմ­քե­րի ու ռազ­մա­կան գոր­ծիչ­նե­րի շր­ջա­նում, ին­չը հան­գեց­նում է ա­ղե­տա­լի վեր­ջա­բա­նի։ Չնա­յած նրան, որ ռազ­մա­ճա­կա­տում տի­րող դրու­թյու­նը քն­նար­կե­լուց հե­տո կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շում է ՙզո­րա­վար Սի­լի­կյա­նին նշա­նա­կել Կար­սի ճա­կա­տի հրա­մա­նա­տար` սպա­րա­պե­տի ի­րա­վունք­նե­րով՚, ՙԿար­սի զին­վո­րա­կան գոր­ծո­ղու­թյան ամ­բողջ ըն­թաց­քում կա­ռա­վա­րու­մը ժա­մա­նա­կա­վո­րա­պես իր ամ­բողջ կազ­մով հան­ձն­վում է զին­վո­րա­կան նա­խա­րա­րու­թյա­նը՚։
Կար­սի ան­կու­մից հե­տո կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րից Սի­մոն Վրա­ցյա­նը, նա­խա­րար Ար­տա­շես Բա­բա­լյա­նի հետ գա­լով Կար­սի ճա­կատ, հայ­տա­րա­րում է, որ հա­մա­ձայն չէ տա­րած­ված կար­ծի­քի հետ, թե թուր­քե­րը, ա­ռանց որևէ ար­գել­քի հան­դի­պե­լու, հաղ­թե­ցին հա­յե­րին, և որ հայ­կա­կան բա­նա­կը ոչ մի դի­մադ­րու­թյուն ցույց չտ­վեց։ Մաս­նա­վո­րա­պես նշե­լով, որ ՙԱյս կար­ծի­քը ար­դյունք է բա­ցար­ձակ տգի­տու­թյան։ Ո­րով­հետև ե­թե հայ բա­նա­կի մի մա­սը չգտն­վեց իր բարձ­րու­թյան վրա, մյուս մա­սը ցույց տվեց անձ­նա­զո­հու­թյան, ան­վե­հե­րու­թյան և հայ­րե­նա­սի­րու­թյան սքան­չե­լի օ­րի­նակ­ներ՚։
Մի խոս­քով, այս­տեղ մենք ար­ձա­նագ­րում ենք, որ հենց դի­վա­նա­գի­տու­թյան և ներ­քին ան­կա­յու­նու­թյան ար­դյուն­քում ա­ռա­ջա­ցավ ցա­վա­լի պար­տու­թյու­նը, պար­տու­թյուն, ո­րը պատ­մու­թյան մեջ գր­վեց որ­պես Կար­սի ան­կում։
Մենք այ­սօր ապ­րում ենք այն­պի­սի ժա­մա­նա­կաշր­ջան, որ­տեղ պատ­մու­թյու­նը ե­թե ան­գամ չի կրկն­վում, ա­պա հաս­տատ նույ­նան­ման դի­մագ­ծեր է ար­տա­ցո­լում, ին­չը բո­լոր ա­ռում­նե­րով մեզ հա­մար ան­ցան­կա­լի է։
Ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազմն իր չբա­ցա­հայտ­ված է­ջե­րով, ա­ռա­վել քան երբևէ, մեզ հա­մար պետք է դառ­նա պատ­մու­թյու­նից վեր­ջին դա­սը։ Այլևս Կարս, Շու­շի չպետք է ու­նե­նանք, լի­նի դա ռազ­մա­կան, թե քա­ղա­քա­կան ձա­խող­ման ար­դյունք։
Պե­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նը պետք է վե­րած­վի ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան՝ երկ­րի կա­ռա­վար­ման ցան­կա­ցած օ­ղա­կում։
;