[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼ

 

 

 

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

Հու­նի­սի 19-ին նշա­նակ­ված է Ռու­սաս­տա­նի իշ­խող ժՊՌ­վՈÿ ՀՏրրՌÿ կու­սակ­ցու­թյան հեր­թա­կան հա­մա­գու­մա­րը։ Են­թադր­վում է, որ դրան ըն­դա­ռաջ՝ հու­նի­սի 17-18-ին, ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նը կս­տո­րագ­րի սեպ­տեմ­բե­րի 19-ին պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­ներ անց­կաց­նե­լու մա­սին հրա­մա­նա­գիր։ Այդ ընտ­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հա­մար սկզ­բուն­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն։

Դա է վկա­յում իշ­խող կու­սակ­ցու­թյան նո­րա­մու­ծու­թյու­նը. պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րի հա­մա­մաս­նա­կան ցու­ցա­կի, ինչ­պես նաեւ մե­ծա­մաս­նա­կան ընտ­րա­տա­րածք­նե­րում պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծուի հա­վակ­նորդ­ներն ա­ռա­ջին ան­գամ ըն­տր­վել են ոչ թե ներ­քին քն­նար­կում­նե­րի, այլ՝ հրա­պա­րա­կա­յին հար­ցում­նե­րի մի­ջո­ցով։ Ստաց­վել է ար­տա­ռոց ար­դյունք. պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու­նե­րի 52 տո­կո­սը կու­սակ­ցու­թյան ան­դամ չէ։ Հա­մա­գու­մարն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հենց այդ ան­վա­նա­ցանկն էլ կհաս­տա­տի։
Կար­ծես թե ի­րա­կա­նու­թյուն չեն դառ­նում կան­խա­տե­սում­նե­րը, որ պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րին ըն­դա­ռաջ իշ­խող կու­սակ­ցու­թյու­նը վերս­տին ա­ռաջ­նորդ կընտ­րի նա­խա­գահ Պու­տի­նին։ ծպ­ջՈՉՌ­րՌ­ՎՈÿ չՈջպ­ՑՈ-ի քա­ղա­քա­կան մեկ­նա­բա­նը կար­ծում է, որ Պու­տի­նը հրա­վիր­վել է հա­մա­գու­մա­րին, բայց հան­դես կգա ոչ թե ծրագ­րա­յին ե­լույ­թով, այլ ՙըն­դա­մե­նը բա­րի երթ կմաղ­թի՚։ Ե­թե հա­մա­գու­մա­րը վերս­տին կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ ընտ­րի նախ­կին նա­խա­գահ Դմիտ­րի Մեդ­վե­դե­ւին, իսկ դա շատ հա­վա­նա­կան է, ա­պա նա էլ կգլ­խա­վո­րի նա­խընտ­րա­կան ցու­ցա­կը։
ՌԴ նա­խա­գահն, ան­շուշտ, հնա­րա­վոր բո­լոր մի­ջոց­նե­րով ա­ջակ­ցե­լու է ժՊՌ­վՈÿ ՀՏրրՌÿ -ի նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վին։ Ռու­սա­կան մա­մու­լում տե­սա­կետ կա, որ պատ­գա­մա­վո­րու­թյան թեկ­նա­ծու­նե­րի` այս­պես ա­սած ռեյ­տին­գա­յին ընտ­րու­թյու­նը հենց նա­խա­գահ Պու­տի­նի նո­րա­մու­ծու­թյունն է։ Նա գնում է իշ­խող կու­սակ­ցու­թյան է­լի­տա­յի թար­մաց­ման, ին­չից կա­րե­լի է են­թադ­րել, որ ՌԴ նա­խա­գահն, այ­նուա­մե­նայ­նիվ, իշ­խա­նու­թյան տրան­զի­տի հա­վա­նա­կա­նու­թյու­նը չի բա­ցա­ռում։
Մյուս կող­մից Ռու­սաս­տա­նը ներ­քաշ­վում է քա­ղա­քակր­թա­կան մր­ցակ­ցու­թյան նոր շր­ջա­փու­լի մեջ, եւ իշ­խա­նու­թյան նո­րա­ցումն այ­լեւս ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բա­ղադ­րիչ է։ Ա­մե­րի­կյան National Interets-ը հրա­պա­րա­կել է շախ­մա­տի աշ­խար­հի նախ­կին չեմ­պիոն Գա­րի Կաս­պա­րո­վի հոդ­վա­ծը, որ­տեղ նա նա­խա­գահ Բայ­դե­նին սուր քն­նա­դա­տու­թյան է են­թար­կում ՙՊու­տի­նի առ­ջեւ խո­նարհ­վե­լու հա­մար՚։ Ռուս փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­րում են, որ ԱՄՆ-ը մո­տա­կա մի քա­նի տա­րի­նե­րին զա­նա­զան ՙժո­ղովր­դա­վա­րա­կան կղ­զյակ­ներ է փոր­ձե­լու հիմ­նադ­րել Ռու­սաս­տա­նում՝ որ­պես քա­ղա­քակր­թա­կան այ­լընտ­րան­քի սնուց­ման աղ­բյուր­ներ՚

Այս ա­ռու­մով բա­վա­կան դե­լի­կատ քաղ­տեխ­նո­լո­գիա­կան մատ­րիա­ցա է կի­րա­ռում Ռու­սաս­տա­նի այս­պես կոչ­ված՝ ինս­տի­տու­ցիո­նալ-հայ­րե­նա­սի­րա­կան ընդ­դի­մու­թյու­նը։ Կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան ԿԿ քար­տու­ղար Օ­բու­խո­վը ծա­վա­լուն հոդ­ված է հրա­պա­րա­կել, որ­տեղ շո­շա­փում է Ղրի­մի անվ­տան­գու­թյան հար­ցը։ Օ­բու­խո­վի գնա­հատ­մամբ՝ Կեր­չի նե­ղու­ցի կա­մուր­ջը, որ թե­րակղ­զու եւ Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սի մի­ջեւ ՙռազ­մա­վա­րա­կան մի­ջանցք՚ է ստեղ­ծում, բա­վա­րար չէ, որ­պես­զի Ղրի­մի ռու­սա­պատ­կա­նու­թյունն ա­պա­հով­ված լի­նի։
Նա ա­ռա­ջար­կում է, որ Ռու­սաս­տա­նը միաց­նի Դոն­բա­սի եր­կու՝ Դո­նեց­կի եւ Լու­գանս­կի հան­րա­պե­տու­թյուն­նե­րը։ Ա­վե­լի էքս­պան­սիվ ծրա­գիր է ներ­կա­յաց­րել հտ­ՐՈՉպՊսՌՉՈÿ ՀՏրրՌÿ կու­սակ­ցու­թյու­նը, ո­րի հա­մար Ուկ­րաի­նան որ­պես պե­տու­թյուն ՙազ­գա­յին սպա­ռա­նա­լիք է՚։ Կու­սակ­ցու­թյու­նը, որ գլ­խա­վո­րում է պե­տա­կան դու­մա­յի նախ­կին խոս­նակ Մի­րո­նո­վը, նա­խա­գահ Պու­տի­նին ա­ռա­ջար­կում է պե­տա­կա­նո­րեն հռ­չա­կել ՙծՏՉՏՐՏրրՌÿ՚-ի ծրա­գիր եւ հան­րաք­վեի մի­ջո­ցով Ռու­սաս­տա­նին միաց­նել Ուկ­րաի­նա­յի բո­լոր մար­զե­րը, որ­տեղ ռուս­նե­րը եւ ռու­սա­խոս բնակ­չու­թյու­նը մե­ծա­մաս­նու­թյուն են։
Ըստ ե­րե­ւույ­թին, ինս­տի­տու­ցիո­նալ ընդ­դի­մու­թյան այս տրա­մադ­րու­թյուն­նե­րին է հա­րե­լու նաեւ Լի­բե­րալ-դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը, ո­րի ա­ռաջ­նորդ Ժի­րի­նովս­կին առ­հա­սա­րակ հետ­խոր­հր­դա­յին տա­րածքն Ռու­սաս­տա­նի հո­վա­նու ներ­քո միա­վո­րե­լու գա­ղա­փա­րի ջա­տա­գովն է։ Մեկ­նա­բան­նե­րից ո­մանք գտ­նում են, որ ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նը ստիպ­ված է լի­նե­լու ՙո­րո­շա­կիո­րեն կա­ռա­վա­րել այդ տրա­մադ­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի է­լեկ­տո­րալ ա­նակն­կալ­ներ չու­նե­նա՚։
Այլ կերպ ա­սած, նրանք զգու­շաց­նում են, որ ազ­գա­յին-կայ­սե­րա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի պոռթ­կու­մը կա­րող է խն­դիր­ներ հա­րու­ցել ոչ միայն ար­տա­քին, այ­լեւ ներ­քին քա­ղա­քա­կան կյան­քում՝ ինս­տի­տու­ցիո­նալ ընդ­դի­մու­թյան հա­մար ա­պա­հո­վե­լով ա­վե­լի մեծ քա­նա­կի քվե­ներ, քան նա­խա­տե­սում է իշ­խա­նու­թյու­նը։ Ռու­սա­կան մա­մու­լում ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ են խո­սում նաեւ Վրաս­տա­նի ՙբարդ ընտ­րու­թյան՚ թե­մա­յով։ Չի բա­ցառ­ված, որ Ռու­սաս­տա­նը վրա­ցա­կան ուղ­ղու­թյամբ ինչ-որ մշա­կում­ներ է ա­նում։
Վրաս­տա­նի վար­չա­պետ Ի­րակ­լի Ղա­րի­բաշ­վի­լին օ­րերս այ­ցե­լել է Թուր­քիա, որ­տեղ նրան, ճիշտ է, բարձր մա­կար­դա­կի ըն­դու­նե­լու­թյան են ար­ժա­նաց­րել, բայց գործ­նա­կան ո­րե­ւէ ա­ջակ­ցու­թյուն դժ­վա­րա­ցել կամ չեն ցան­կա­ցել ցու­ցա­բե­րել։ Ա­վե­լին, Թուր­քիա­յի նա­խա­գա­հը վրա­ցա­կան կող­մին խոր­հուրդ է տվել միա­նալ հայ-ադր­բե­ջա­նա­կան կո­մու­նի­կա­ցիոն նա­խագ­ծե­րին, ո­րոնք դե­ռեւս քն­նարկ­ման փու­լում են, բայց Վրաս­տա­նի կող­մից չեն ող­ջուն­վել։ Տա­րա­ծաշր­ջա­նում ան­դր­կու­լի­սա­յին քն­նար­կում­ներ են, իսկ նրա շուրջ, կար­ծես, հյուս­վում են նոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ։
Հու­նի­սի 2-ին Ի­րա­նի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րել է ԱՄՆ հետ սկզ­բուն­քա­յին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի հաղ­թա­հար­ման մա­սին։ Հու­նի­սի 18-ին այդ երկ­րում տե­ղի կու­նե­նան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Են­թադր­վում է, որ Եվ­րո­պա այ­ցի ըն­թաց­քում ԱՄՆ նա­խա­գա­հը կհայ­տա­րա­րի Ի­րա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րաց­ման մա­սին։ Այդ դեպ­քում Ի­րա­նը մեր տա­րա­ծաշր­ջա­նում գոր­ծու­նեու­թյան մա­նեւ­րի հնա­րա­վո­րու­թյուն կս­տա­նա։ Դա կա­րող է ազ­դել կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հար­ցով ռուս-հայ-ադր­բե­ջա­նա­կան քն­նար­կում­նե­րի վրա, ո­րոնք ներ­կա­յումս առ­կախ­ված են։