[ARM]     [RUS]     [ENG]

Ժնևում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները՝ նեղ կազմով: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:

Նշվում է, որ հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում, մինչ հանդիպմանը մեկնարկը լրագրողները պրոտոկոլային նկարահանում իրականացնելու հնարավորություն են ունեցել:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ, ի թիվս այլ հարցերի, ՌԴ և ԱՄՆ նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արեւելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի և Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորումը, Ուկրաինան և Բելառուսը: