[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄՆ-ի վարչակազմում հայտարարել են, որ ժնեւի գագաթնաժողովը կառուցողական Էր

Միացյալ Նահանգների կառավարությունը կարծում Է, որ Ժնեւում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը տեղի Է ունեցել կառուցողական կտրվածքով, իսկ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում նկատվել են բարելավման նշաններ: Ժնեւում լրագրողների համար կայացած հատուկ ճեպազույցում այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:

Նրա խոսքով՝Պուտինի եւ Բայդենի բանակցությունները եղան «շատ անկեղծ, (…) կառուցողական, զերծ բանավեճից, հենված փաստերի վրա»: «Ես կասեի, որ, ինչպես դուք լսեցիք նախագահից (Բայդենից) արդյունավետ առաջընթաց կա (Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների) մի քանի ոլորտներում, ամենից առաջ ռազմավարական կայունության գործընթացի գործարկման (տեսքով)` որոշելու համար, թե կարող ենք արդյոք ուսումնասիրել սպառազինությունների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ միջոցներ այն բնագավառներում, որոնք ընդգրկված չեն գոյություն ունեցող համաձայնագրերով: Ավելի ստույգ, գոյություն ունեցող համաձայնագրով, քանի որ մենք, ըստ Էության, ունենք (սոսկ) Նոր ՌՀՍՊ (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման պայմանագիր) եւ դրա երկարաձգում:

Այնպես որ դա թե՛ պրակտիկ Է եւ թե՛ արդյունավետ: Նոր ՌՀՍՊ Միացյալ Նահանգներում ընդունված Է անվանել ռուս-ամերիկյան Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագիրը: Ռուսաստանում այն ամենից հաճախ ոչ պաշտոնական կարգով անվանում են ՌՀՍ-3: Փետրվարին Մոսկվան եւ Վաշինգտոնն այն երկրաձգեցին առավելագույնս հնարավոր 5 տարով՝ մինչեւ 2026 թվականը: Ճապազրույցի սղագրությունը Վաշինգտոնում տարածել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: