Logo
Print this page

ԲԱՔՎԻ ՆՈՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽԱՅԾԸ

Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ

 Պաշ­տո­նա­կան Բա­քուն սկ­սեց խո­սել այն մա­սին, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­կու­պաց­ված Հադ­րու­թի շր­ջա­նի բնա­կիչ­նե­րը կա­րող են վե­րա­դառ­նալ ի­րենց տնե­րը… Հե­տաքր­քիր է՝ այս հայ­տա­րա­րու­թյան մեջ որ­տե՞ղ է թաքն­ված նենգ խար­դա­վան­քը, ա­ռանց ո­րի անհ­նար է պատ­կե­րաց­նել Բաք­վի ռե­ժի­մի ցան­կա­ցած ՙխա­ղա­ղա­րար՚ նա­խա­ձեռ­նու­թյուն։ Ի­րա­կա­նում խար­դա­վանքն ակն­հայտ է՝ ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նու­թյուն­ներն ուղ­ղա­կիո­րեն նա­խա­պայ­ման են դնում՝ ՙնախ­կին ԼՂԻՄ-ի հա­յազ­գի բնա­կիչ­ներն Ադր­բե­ջա­նի տա­րած­քում ին­տեգր­վե­լու հա­մար՚ պետք է դառ­նան Ադր­բե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ներ։ Ա­սել է թե՝ հա­րա­զատ տուն վե­րա­դառ­նա­լու հա­մար ար­ցախ­ցին պետք է վե­րած­վի… ադր­բե­ջան­ցու…

Այլ խոս­քով՝ քա­րոզ­չա­կան նպա­տակ հե­տապն­դող նշ­ված կեղ­ծա­վոր հայ­տա­րա­րու­թյու­նը միտ­ված է նրան, որ Ար­ցա­խի դեմ Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի և մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դա­շին­քի հան­ցա­վոր ՙհաղ­թա­նա­կի՚ ար­դյունք­ներն ամ­րապ­նդ­վեն և օ­րի­նա­կա­նաց­վի հա­յե­րի բնօր­րա­նը հան­դի­սա­ցող տա­րած­քի օ­կու­պա­ցու­մը, ինչ­պես նաև ժո­ղովր­դին ստի­պեն հե­ռա­նալ ի­րենց ար­մատ­նե­րից և հրա­ժար­վել ազ­գա­յին ար­ժեք­նե­րի ու դա­րա­վոր ա­վան­դույթ­նե­րով ապ­րե­լու ի­րենց ան­քակ­տե­լի ի­րա­վուն­քից։
Եվ, ինչն ա­վե­լի ցի­նիկ է, Բաք­վի քա­րո­զիչ­նե­րը խոս­տա­նում են ՙա­վե­լի լավ կյանք, քան այ­սօր է՚, իսկ որ­պես այդ ա­մե­նի ՙե­րաշ­խա­վոր՚, ի­րենց հա­վաստ­մամբ, հան­դես է գա­լիս ոչ այլ ոք, քան նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևը։ Նույն այն ա­րյու­նար­բու բռ­նա­կա­լը, ով դեռևս մի քա­նի ա­միս ա­ռաջ Էր­դո­ղա­նի ու տար­բեր եր­կր­նե­րից հա­վա­քագր­ված հա­զա­րա­վոր երդ­վյալ, վար­ձու մար­դաս­պան­նե­րի հետ մո­լե­ռան­դո­րեն, վայ­րագ դա­ժա­նու­թյամբ ոչն­չաց­նում էին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան խա­ղաղ քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը, այդ թվում և Հադ­րու­թի շր­ջա­նը։
Բաք­վի կեղ­ծա­վո­րու­թյու­նը, ի­րավ, սահ­ման­ներ չի ճա­նա­չում։ Ա­սես, օ­կու­պաց­ված Հադ­րու­թում և այլ բնա­կա­վայ­րե­րում ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րը չէին օ­րը ցե­րե­կով գն­դա­կա­հա­րում և ջար­դի են­թար­կում քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց (այդ թվում և տա­րեց ու հի­վանդ մարդ­կանց, ով­քեր չէին ցան­կա­նում կամ չէին հասց­րել տար­հան­վել), ընդ ո­րում, լկ­տիո­րեն նկա­րա­հա­նում էին քա­րան­ձա­վա­յին ի­րենց գա­զա­նու­թյուն­նե­րը` հա­մոզ­ված լի­նե­լով, որ Ա­լիևը դրա հա­մար չի պատ­ժի ի­րենց, ա­վե­լի շուտ՝ կշո­յի նրանց գլու­խը ու ե­թե ոչ հրա­պա­րա­կավ (ինչ­պես գի­շե­րա­յին ստոր դա­հիճ Ռա­միլ Սա­ֆա­րո­վի պա­րա­գա­յում), ա­պա թա­քուն՝ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հին ա­վե­լորդ ան­գամ չզայ­րաց­նե­լու հա­մար, ո­րը, վեր­ջա­պես խո­սեց Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի բազ­մա­թիվ ռազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին։ Այդ ո՞ր ա­դեկ­վատ հադ­րութ­ցին կհա­մա­ձայ­նի ապ­րել այն­պի­սի մարդ­կանց, ա­վե­լի ճիշտ՝ տմարդ­նե­րի իշ­խա­նու­թյան ներ­քո, ո­րոնց հրա­մա­նով ու ցու­ցու­մով ա­վեր­վում ու հրի էր մատն­վում ա­մեն ինչ, ոչն­չաց­վում ու շա­րու­նակ­վում են ոչն­չաց­վել պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րը, գե­րեզ­ման­նե­րը, պղծ­վում են քրիս­տո­նեա­կան հնա­մե­նի սր­բա­վայ­րե­րը և ջնջ­վում հայ­կա­կան հետքն ընդ­հան­րա­պես…
Մի՞­թե հնա­րա­վոր է լի­նել, թույլ տվեք ա­սել, պե­տու­թյան քա­ղա­քա­ցի, որ­տեղ մինչ օրս, հա­կա­ռակ մի­ջազ­գա­յին ու հա­մա­մարդ­կա­յին տար­րա­կան նոր­մե­րի, բան­տախ­ցե­րում պահ­վում ու խոշ­տան­գում­նե­րի են են­թարկ­վում ռազ­մա­գե­րի­ներն ու գե­րե­վար­ված խա­ղաղ բնա­կիչ­նե­րը, որ­տեղ օ­րը ցե­րե­կով հայ գե­րի­նե­րի դեմ ամ­բող­ջու­թյամբ շին­ծու քրեա­կան գոր­ծեր են ՙկար­վում՚ և ան­հե­թեթ դա­տա­վա­րու­թյուն­ներ կազ­մա­կերպ­վում՝ դա­տա­վո­րի պատ­մու­ճան կրող պար­զու­նակ դե­րա­սան­նե­րով…

Հադ­րու­թի բնա­կիչ­նե­րը, ան­շուշտ, պետք է վե­րա­դառ­նան ի­րենց տնե­րը, բայց վե­րա­դառ­նան հայ­րե­նիք՝ բա­ռիս բո­լոր ի­մաստ­նե­րով, դեօ­կու­պաց­ված շր­ջան։ Դրա­նում հա­մոզ­վում ես` լսե­լով մարդ­կանց, ով­քեր զրկ­վել են հա­րա­զատ օ­ջախ­նե­րից և ժա­մա­նա­կա­վոր ա­պաս­տան գտել Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի այլ բնա­կա­վայ­րե­րում։ Մեջ­բե­րենք մի քա­նի հադ­րութ­ցի­նե­րի՝ ա­ռանց ա­նուն­ներ տա­լու, քա­նի որ ցավն ու ակն­կա­լիք­նե­րը բո­լո­րի մոտ գրե­թե նույնն են։
ՙՄենք կպայ­քա­րենք մեր հայ­րե­նի­քը վե­րա­դարձ­նե­լու հա­մար. ե­թե գո­նե փոք­րիկ ա­րա­հետ լի­նի՝ ճեղ­քե­լով կանց­նենք, ե­թե չլի­նի՝ կբա­ցենք ու մինչև վերջ կգ­նանք՚։
ՙՇատ հադ­րութ­ցի­ներ կորց­րե­ցին ի­րենց որ­դի­նե­րին, հայ­րե­նի­քը, տու­նը։ Մենք չենք ու­զում հաշտ­վել այս ի­րա­վի­ճա­կի հետ՚։
ՙԻնձ հա­մար գո­յու­թյուն ու­նի միայն Ար­ցա­խը, միայն Հադ­րու­թը։ Մեր մեծ ազ­գա­տոհ­մը միշտ այն­տեղ է ապ­րել, այն­տեղ են թաղ­ված մեր նախ­նի­նե­րը՚։
ՙՄենք ու­զում ենք վե­րա­դառ­նալ մեր հայ­րե­նի­քը։ Որևէ այլ տեղ չենք ու­զում ապ­րել՝ ո՜չ Երևա­նում, ո՜չ Ար­ցա­խի մյուս շր­ջան­նե­րում՝ Հադ­րու­թից բա­ցի։ Ե­թե մեզ այլ տեղ տե­ղա­վո­րեն, դա կլի­նի մո­ռա­ցու­թյան տա­նող ա­ռա­ջին քայ­լը։ Մենք չենք ու­զում մո­ռա­նալ Հադ­րու­թը՚։
ՙՀադ­րութ­ցի­նե­րի հա­մար միայն մեկ ելք եմ տես­նում՝ Հադ­րու­թի վե­րա­դար­ձը։ Բայց? բա­ցա­ռա­պես խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ճա­նա­պար­հով։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը և, մաս­նա­վո­րա­պես, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի միջ­նորդ-եր­կր­նե­րը պետք է սկ­սեն բա­նակ­ցու­թյուն­նե­րը, և մենք պետք է նրան­ցից պա­հան­ջենք դա՚։
ՙՄի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նի Ար­ցա­խի տե­ղա­հան­ված քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դիր­նե­րին։ Հի­մա իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նում են փախս­տա­կան­նե­րին սո­ցիա­լա­կան նպաստ­ներ վճա­րել: Բայց դա հա­վի­տյան չի կա­րող տևել: Մենք պետք է պա­հան­ջենք մեր տա­րածք­նե­րի վե­րա­դար­ձը, հատ­կա­պես Հադ­րու­թի շր­ջա­նի…՚:
ՙՄարդ­կանց պետք է եր­կա­րա­ժամ­կետ խա­ղա­ղու­թյուն, անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ: Հու­սով ենք՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի եր­կր­նե­րը կօգ­նեն մեզ՚:
Վե­րը շա­րադր­վա­ծը կա­րե­լի է ամ­փո­փել Հադ­րու­թի շր­ջա­նի Մեծ Թա­ղեր գյու­ղի 12-ա­մյա բնա­կիչ Տիգ­րա­նի խոս­քով. ՙՏուն վե­րա­դառ­նա­լուց բա­ցի ինձ ո­չինչ պետք չէ: Ինձ այս­տեղ կա­տու կամ շուն են ա­ռա­ջար­կել, բայց հրա­ժար­վե­ցի՝ իմ կա­տուն ու շու­նը մնա­ցել են տա­նը՝ Մեծ Թա­ղե­րում: Նրանք ինձ այն­տեղ են սպա­սում, ես կա­րո­տում եմ նրանց, ու­րիշ­ներ ինձ պետք չեն՚:
Հի­րա­վի, ման­կանց բեր­նով բար­բա­ռում է ճշ­մար­տու­թյու­նը…
Հարկ է նշել, որ մինչև պա­տե­րազ­մը Հադ­րու­թի շր­ջա­նում մոտ 15 հա­զար մարդ էր ապ­րում: Շր­ջա­նի բնա­կիչ­ներն ստեղ­ծել են ՙՀա­նուն Հադ­րու­թի՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րը գոր­ծում է սույն թվա­կա­նի հուն­վար ամ­սից: Հա­սա­րա­կու­թյան ան­դամ­նե­րը պայ­քա­րում են ինչ­պես հենց հադ­րութ­ցի­նե­րի, այն­պես էլ Ար­ցա­խի բո­լոր բնա­կիչ­նե­րի ի­րա­վունք­նե­րի հա­մար, ով­քեր լքել են ի­րենց բնա­կա­վայ­րե­րը 44-օ­րյա պա­տե­րազ­մի հետևան­քով: Նրանք ցույ­ցեր են կազ­մա­կեր­պում Երևա­նում տար­բեր եր­կր­նե­րի դես­պա­նատ­նե­րի ա­ռաջ, օ­րախն­դիր հար­ցեր բարձ­րաց­նում, ի­րենց պա­հանջ­նե­րը ներ­կա­յաց­նում գրա­վոր և բա­նա­վոր տես­քով:
ՙՄենք պա­հան­ջում ենք Հադ­րու­թի շր­ջա­նը հանձ­նել վե­րա­դարձ­նել մեզ, որ­պես­զի նրա բնա­կիչ­նե­րը կա­րո­ղա­նան վե­րա­դառ­նալ ի­րենց տնե­րը, ա­պա­հո­վել հադ­րութ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյու­նը, որ նրանք կա­րո­ղա­նան շա­րու­նա­կել ապ­րել ի­րենց հայ­րե­նի­քում՝ ի­րենց ա­վան­դույթ­նե­րով ու մշա­կույ­թով՚,- նշում է նա­խա­ձեռ­նող խմ­բի ղե­կա­վար Լևոն Հայ­րի­յա­նը, միա­ժա­մա­նակ հա­վե­լե­լով, որ ՙՀա­նուն Հադ­րու­թի՚ շարժ­ման մաս­նա­կից­նե­րի բո­լոր պա­հանջ­նե­րը շա­րադր­ված են Միա­ցյալ ազ­գե­րի կազ­մա­կեր­պու­թյա­նը, Եվ­րա­միու­թյա­նը և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում գտն­վող ար­տա­սահ­մա­նյան դես­պա­նու­թյուն­նե­րին հաս­ցեագր­ված նա­մակ­նե­րում:
Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը հան­րա­պե­տու­թյան տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման բա­նակ­ցա­յին ու­ղին հա­մա­րում են քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի ա­ռանց­քա­յին հար­ցե­րից մե­կը: Հան­րա­պե­տու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը հա­վաս­տիաց­նում է, որ կձեռ­նար­կի հնա­րա­վո­րը՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ու­շադ­րու­թյունն Ար­ցա­խի հար­ցի վրա սևե­ռե­լու ուղ­ղու­թյամբ և սկ­սե­լու կորց­րա­ծը վե­րա­դարձ­նե­լու հար­ցով բա­նակ­ցու­թյուն­նե­րը: Մինչ այդ, Բաք­վի սան­ձար­ձակ ռե­ժի­մի նկատ­մամբ մի­ջազ­գա­յին հան­րու­թյան ոչ բա­վա­րար կոշ­տու­թյունն ու հետևո­ղա­կա­նու­թյու­նը վեր­ջի­նիս մղում են նո­րա­նոր լկ­տի սադ­րանք­նե­րի, Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի դեմ շան­տա­ժի քա­ղա­քա­կա­նու­թյան…
Ար­ցախ­ցի­նե­րի ինք­նո­րոշ­ման վաղն­ջա­կան ի­րա­վուն­քը, ինչ­պես և Ար­ցա­խի (Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան) տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն ան­հա­պաղ պետք է ճա­նաչ­վեն: Միայն այդ դեպ­քում Հադ­րու­թի շր­ջա­նի, Շու­շի քա­ղա­քի և Ար­ցա­խի այլ օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րի հա­զա­րա­վոր բնա­կիչ­ներ կա­րող են վե­րա­դառ­նալ հայ­րե­նի օ­ջախ­ներ՝ վե­րա­կանգ­նել ա­վեր­ված ու վառ­ված տնե­րը, ըն­տա­նե­կան բույ­նը: Միայն այդ ժա­մա­նակ կա­պա­հով­վի մարդ­կանց անվ­տան­գու­թյունն ու ար­ժա­նա­վա­յել կյան­քը: Միայն այդ դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի ժա­մա­նա­կի ըն­թաց­քում վե­րա­կանգ­նել վս­տա­հու­թյան մթ­նո­լորտն ու բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը տա­րա­ծաշր­ջա­նում:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.