Logo
Print this page

ԿՈՇՏ ԴԻՐ­ՔՈ­ՐՈ­ՇՈՒՄ` Ի ՊԱ­ՏԱՍ­ԽԱՆ ՊԱՏ­ԺԱ­ՄԻ­ՋՈՑ­ՆԵ­ՐԻ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Հու­նի­սի 18-ին Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղի ու­նե­ցան նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներ։ Ի­րա­նի ժո­ղո­վուրդն իր նա­խա­գա­հին ընտ­րեց մի այն­պի­սի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, երբ եր­կի­րը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում հայ­տն­վել է ոչ բա­րեն­պաստ ի­րա­վի­ճա­կում, և Վիեն­նա­յի հար­թա­կում ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին գոր­ծար­քի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են մնալ ա­նար­դյունք։ Խոս­քը Թեհ­րա­նի և Վա­շինգ­տո­նի միջև ըն­թա­ցող ա­նուղ­ղա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին է, ո­րի նպա­տա­կը 2015 թվա­կա­նի մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րին վե­րա­դառ­նալն է։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րին գլ­խա­վո­րա­պես խո­չըն­դո­տում են ա­մե­րի­կյան պատ­ժա­մի­ջոց­նե­րը, ո­րոնք ծանր կա­ցու­թյան մեջ են դրել Ի­րա­նին։ Նման ի­րա­վի­ճա­կում երկ­րի շա­հե­րը կա­րող է ա­ռաջ տա­նել իր ար­դա­րամ­տու­թյամբ և կոշտ դիր­քո­րոշ­մամբ քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մակ­րան­քը շա­հած Էբ­րա­հիմ Ռա­յի­սին, ում հա­մա­րում են նաև երկ­րի հոգևոր ա­ռաջ­նորդ ա­յա­թոլ­լահ Ա­լի Խա­մե­նեիի հա­վա­նա­կան հետ­նորդ։
Ընտ­րար­շա­վի ըն­թաց­քում Ռա­յի­սիի հաղ­թա­նա­կի մա­սին խո­սում էին՝ վկա­յա­կո­չե­լով Ի­րա­նի դա­տա­կան հա­մա­կար­գը ղե­կա­վա­րե­լու տա­րի­նե­րին նրա բա­րի համ­բավն ու հան­րու­թյան շր­ջա­նում ու­նե­ցած հե­ղի­նա­կու­թյու­նը։ Դա հաս­տատ­վեց նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րի՝ ե­րեք ժամ տևած ա­ռա­ջին հե­ռուս­տա­բա­նա­վե­ճի ժա­մա­նակ, ո­րը ծա­վալ­վեց եր­կու հիմ­նա­կան թեկ­նա­ծու­նե­րի՝ Ի­րա­նի կենտ­րո­նա­կան բան­կի նա­խա­գահ, չա­փա­վոր բա­րե­փո­խիչ Աբ­դոլ­նա­սեր Հե­մա­թիի և ծայ­րա­հեղ պահ­պա­նո­ղա­կան Էբ­րա­հիմ Ռա­յի­սիի միջև։ Եր­կու թեկ­նա­ծու­ներն էլ ի­րենց ու­շադ­րու­թյու­նը կենտ­րո­նաց­րել էին երկ­րում ստեղծ­ված սո­ցիալ-տն­տե­սա­կան ծանր ի­րա­վի­ճա­կի վրա և խո­սել ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու ու­ղի­նե­րի մա­սին։ Ու­շագ­րավն այն է, որ Կենտ­րո­նա­կան բան­կի նա­խա­գա­հը, քն­նա­դա­տե­լով կարծր դիր­քո­րո­շում ու­նե­ցող քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րին, ա­սել է, թե նրանց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը և քայ­լե­րը նպաս­տել են Արևմուտ­քի հետ լար­վա­ծու­թյան ա­ճին, ինչն ա­վե­լի է խո­րաց­րել սո­ցիալ-տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը։ Ռա­յի­սին դի­վա­նա­գի­տո­րեն է ար­տա­հայտ­վել` ըն­դգ­ծե­լով տն­տե­սա­կան խն­դիր­նե­րը կար­գա­վո­րե­լու և քա­ղա­քա­ցի­նե­րի կեն­սա­մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու՝ իր ստանձ­նած պար­տա­վո­րու­թյու­նը, այդ­կերպ խու­սա­փե­լով բա­րե­փո­խում­նե­րի ջա­տա­գով­նե­րի հետ առ­ճա­կա­տու­մից։
Նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ Ռու­սաս­տանն ու Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ար­տա­հայ­տել են տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ տե­սա­կետ­ներ։ ՌԴ-ում ԻԻՀ դես­պան Քյա­զեմ Ջա­լա­լիի բնո­րոշ­մամբ՝ ՌԴ նա­խա­գա­հի շնոր­հա­վո­րանքն ու­ղերձ էր Թեհ­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը խո­րաց­նե­լու՝ Ռու­սաս­տա­նի լուրջ մտադ­րու­թյուն­նե­րի մա­սին։ Ի­րա­զե­կե­լով այս մա­սին՝ IRAN.ru կայ­քը մեջ­բե­րել է Վլա­դի­միր Պու­տի­նի խոսքն առ այն, որ ա­պա­գա­յում երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­ներն ու ա­մե­նա­տար­բեր ո­լորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, ինչ­պես նաև մի­ջազ­գա­յին հար­ցե­րում փոխ­գոր­ծակ­ցու­թյունն ա­վե­լի կխո­րա­նան։ Նույն աղ­բյու­րի տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Ի­րա­նի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լի Ռա­բի­նը քն­նա­դա­տել է ԱՄՆ Պետ­դե­պար­տա­մեն­տի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Նեդ Փրայ­սին այն դիր­քո­րոշ­ման հա­մար, ըստ ո­րի՝ ԱՄՆ-ը չի կա­րող մեկ­նա­բա­նել այլ եր­կր­նե­րում ոչ լիար­ժեք ժո­ղովր­դա­վա­րու­թյան պայ­ման­նե­րում անց­կաց­ված ընտ­րու­թյուն­նե­րը։
Հայ­կա­կան քա­ղա­քա­կան-փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում կարևոր նշա­նա­կու­թյուն էր տր­վում Ռա­յի­սիի հաղ­թա­նա­կին, ո­րով­հետև այդ դեպ­քում ա­վե­լի շատ հե­ռան­կար­ներ կբաց­վեն Հա­յաս­տա­նի տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար՝ թե՜ տն­տե­սու­թյան և թե՜ անվ­տան­գու­թյան ո­լորտ­նե­րում։ Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի առն­չու­թյամբ Թեհ­րա­նից ստաց­ված ազ­դակ­ներն այդ տե­սա­կետն ա­վե­լի ամ­բող­ջա­կան են դարձ­նում։ Խոսքն այն մա­սին է, որ ի­րա­նա­կան կողմն ա­նըն­դու­նե­լի է հա­մա­րել սահ­մա­նա­յին որևէ փո­փո­խու­թյուն, ին­չը կն­շա­նա­կի Ի­րա­նին ու նրա տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյանն ուղղ­ված սպառ­նա­լիք։ Ի­րա­նա­գետ Գա­րիկ Մի­սա­կյանն այն կար­ծի­քին է, որ Ի­րա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը մե­ծա­պես ան­հան­գս­տաց­րել են Հա­րա­վա­յին Կով­կա­սում վեր­ջին ժա­մա­նակ­ներս տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը և գլ­խա­վո­րա­պես Ար­ցա­խյան պա­տե­րազմն ու դրան հա­ջոր­դած զար­գա­ցում­նե­րը։ Թուր­քիա­յի ազ­դե­ցու­թյան այդ աս­տի­ճան ա­ճը հա­կա­սում է Ի­րա­նի շա­հե­րին, ո­րը հա­մար­վում է տա­րա­ծաշր­ջա­նի կարևոր դե­րա­կա­տար­նե­րից մե­կը։ Իլ­համ Ա­լիևի, այս­պես կոչ­ված, ՙԶան­գե­զու­րի մի­ջանց­քի՚ գա­ղա­փա­րը Թեհ­րա­նում հա­մա­րում են թուր­քա­կան ծրա­գիր, հայ-ի­րա­նա­կան ցա­մա­քա­յին սահ­մա­նի ընդ­հատ­ման փորձ։ Ի­րա­նը, բնա­կա­նա­բար, կխո­չըն­դո­տի այդ ծրագ­րի ի­րա­կա­նաց­մա­նը՝ գոր­ծե­լով նախևա­ռաջ տն­տե­սա­կան հար­թու­թյու­նում, ձգ­տե­լով տն­տե­սա­պես ակ­տի­վա­նալ Սյու­նի­քում, ներգ­րավ­վա­ծու­թյուն ա­պա­հո­վե­լով ՙՀյու­սիս-Հա­րավ՚ ճա­նա­պար­հի շի­նա­րա­րու­թյան գոր­ծում։ Ի­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան լայն դաշտ կա, ո­րին Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է պատ­շաճ ու­շադ­րու­թյուն դարձ­նեն, հա­վե­լել է ի­րա­նա­գե­տը։
ՙՌո­սիյս­կա­յա գա­զե­տա՚-ն (RG.ru) ներ­կա­յաց­րել է 2001-2005թթ. Ի­րա­նում ՌԴ դես­պան Ա­լեք­սանդր Մա­րյա­սո­վի վեր­լու­ծու­թյու­նը նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ։ Նրա դի­տարկ­մամբ՝ Ի­րա­նի մի­ջու­կա­յին գոր­ծար­քի հետ կապ­ված՝ Հա­սան Ռոու­հա­նիի ան­հա­ջո­ղու­թյու­նը միայն ու­ժե­ղաց­րեց պահ­պա­նո­ղա­կան­նե­րի դիր­քե­րը, միա­ժա­մա­նակ, հա­րու­ցե­լով պրագ­մա­տիկ­նե­րի հիաս­թա­փու­թյու­նը։ Ռա­յի­սին այժմ քն­նա­դա­տում է իր նա­խոր­դին քա­ղա­քա­կա­նու­թյան և տն­տե­սու­թյան ո­լորտ­նե­րում ար­ձա­նագր­ված ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար։ Ար­դյո՞ք ին­քը կա­րող է լու­ծել այդ խն­դիր­նե­րը, հարց­նում է նախ­կին դես­պա­նը։ Մի­ջու­կա­յին ծրագ­րում հա­ջո­ղու­թյուն չու­նե­նա­լու դեպ­քում հա­զիվ թե հա­ջող­վի ա­ռա­ջըն­թաց ար­ձա­նագ­րել տն­տե­սու­թյան մեջ, մա­նա­վանդ պատ­ժա­մի­ջոց­նե­րի պահ­պան­ման պա­րա­գա­յում։ Դրա հա­մար էլ Ռա­յի­սին կշա­րու­նա­կի մի­ջու­կա­յին գոր­ծար­քի շուրջ բա­նակ­ցու­թյուն­նե­րը Վիեն­նա­յում, ին­չում շա­հագր­գռ­ված է նաև Ի­րա­նի հոգևոր ա­ռաջ­նորդ Ա­լի Խա­մե­նեին։ Հնա­րա­վոր է, որ ի­րա­նա­կան կող­մը բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում որ­դեգ­րի կոշտ դիր­քո­րո­շում։ Ինչ վե­րա­բե­րում է նո­րըն­տիր նա­խա­գա­հի հա­յացք­նե­րին, շա­րու­նա­կել է Մա­րյա­սո­վը, ա­պա նա, լի­նե­լով պահ­պա­նո­ղա­կան և ոչ ռա­դի­կալ, պետք է մի­ջան­կյալ դիրք զբա­ղեց­նի պահ­պա­նո­ղա­կան­նե­րի և պրագ­մա­տիկ­նե­րի միջև։ Հարկ է նկա­տի ու­նե­նալ նաև, որ Ռա­յի­սին ա­մեն ին­չում հետևե­լու է հոգևոր ա­ռաջ­նոր­դի կամ­քին, չհա­մար­ձակ­վե­լով նույ­նիսկ ակ­նարկ­ներ ա­նել նրա դիր­քո­րոշ­ման դեմ, ինչ­պես մի ժա­մա­նակ Ռոու­հա­նին էր ա­նում։

 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.