[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՙՍԻՐԱԼԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ՚

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ռուսաստանի արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը հայ­տա­րա­րել է, որ իր եր­կի­րը չի մի­ջամ­տի Աֆ­ղանս­տա­նում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, քա­նի դեռ դրանք սպառ­նա­լիք չեն իր դաշ­նա­կից­նե­րի հա­մար։ Լավ­րո­վը նաեւ Աֆ­ղանս­տա­նից զոր­քե­րի դուրս­բե­րու­մը հա­մա­րել է ԱՄՆ-ի ՙպար­տու­թյու­նը՚։ Ա­րեւմ­տյան մա­մու­լը մի քա­նի օր ա­ռաջ գրել էր, որ Ռու­սաս­տա­նը ՙգաղտ­նի կա­պե­րի մեջ է ՙԹա­լի­բան՚ շարժ­ման հետ՚։

Հու­լի­սի 9-ին РИА Новости պե­տա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը հաս­տա­տել է այդ տե­ղե­կատ­վու­թյու­նը։ Մոսկ­վա է մեկ­նել ՙԹա­լի­բան՚ շարժ­ման այս­պես կոչ­ված ՙքա­ղա­քա­կան թե­ւի՚ պատ­վի­րա­կու­թյու­նը, ո­րին ըն­դու­նել է Աֆ­ղանս­տա­նի հար­ցե­րով ՌԴ նա­խա­գա­հի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Զա­միր Քա­բու­լո­վը։ Բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին հա­վե­լյալ տե­ղե­կու­թյուն­ներ չկան, բա­ցի այն, որ, ըստ Քա­բու­լո­վի՝ թա­լիբ­նե­րը խոս­տա­ցել են ՙլար­վա­ծու­թյու­նը չտե­ղա­փո­խել Տա­ջիկս­տան՚։
Ըն­դս­մին, ա­րեւմ­տյան մա­մու­լը գրում է, որ թա­լիբ­ներն Աֆ­ղանս­տա­նի հյու­սի­սում գրա­վել են Քուն­դուզ քա­ղա­քը, ո­րը խճու­ղա­յին ճա­նա­պար­հով կապ­ված է Տա­ջիկս­տա­նի մայ­րա­քա­ղաք Դու­շան­բեի հետ։ Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, Տա­ջիկս­տա­նի տա­րած­քում ար­դեն իսկ մի քա­նի հա­զար աֆ­ղանս­տան­ցի է ա­պաս­տա­նել։ Նրանց թվում կան եւ զին­վո­րա­կան­ներ, եւ քա­ղա­քա­ցիա­կան ան­ձինք։ Տա­ջիկս­տա­նի նա­խա­գա­հը զո­րա­կո­չել է 20 հա­զար պա­հես­տա­զո­րա­յին­նե­րի, բայց ա­վե­լի քան հա­զար կի­լո­մետր ձգ­վող աֆ­ղա­նա-տա­ջի­կա­կան սահ­մա­նը վե­րահս­կե­լու հա­մար դա բա­վա­րար չէ։
Սահ­մա­նի պաշտ­պա­նու­թյան հար­ցով Տա­ջիկս­տա­նը դի­մել է ՀԱՊԿ-ին։ Փոր­ձա­գետ­նե­րը հա­մա­րում են, որ դա ան­հույս քայլ է, ո­րով­հե­տեւ ՙԲե­լա­ռու­սը եւ Հա­յաս­տա­նը չեն գնա կռ­վե­լու թա­լիբ­նե­րի դեմ, Ղր­ղըզս­տանն ին­քը Տա­ջիկս­տա­նի հետ սահ­մա­նա­յին խն­դիր­ներ ու­նի, մնում է միայն Ռու­սաս­տա­նը, ո­րին ա­ջա­կից կա­րող է լի­նել Ղա­զախս­տա­նը՚։
Ըն­թա­նու՞մ են ռուս-ղա­զա­խա­կան քն­նար­կում­ներ՝ այդ մա­սին տե­ղե­կու­թյուն չկա։ Regnum-ի մեկ­նա­բան Ստա­նիս­լավ Տա­րա­սո­վը հայ­կա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին ա­սել է, որ Աֆ­ղանս­տա­նի շուրջ ի­րա­վի­ճա­կը ՙռուս-թուր­քա­կան մեծ խա­ղի մի դր­սե­ւո­րում է՚։ Ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ Քա­բու­լի օ­դա­նա­վա­կա­յա­նի պա­րե­կու­թյու­նը ստանձ­նե­լու հար­ցում Թուր­քիան դե­ռեւս հս­տակ չի պա­տաս­խա­նել ԱՄՆ ա­ռա­ջար­կու­թյա­նը, ա­պա կա­րե­լի է են­թադ­րել, որ ըն­թա­նում են ռուս-թուր­քա­կան կոն­ֆի­դեն­ցիալ քն­նար­կում­ներ։
Թուր­քիան ակն­կա­լում է, որ Ռու­սաս­տա­նը կպաշտ­պա­նի Լի­բիա­յում զին­ված ներ­կա­յու­թյան իր ՙի­րա­վուն­քը՚ եւ չի շր­ջա­փա­կի Սի­րիա­յի հյու­սի­սում՝ թուրք-սի­րիա­կան սահ­մա­նին մար­դա­սի­րա­կան ան­ցա­կե­տի գոր­ծու­նեու­թյան ժամ­կե­տը եր­կա­րաձ­գե­լու ՄԱԿ-ի ԱԽ ո­րո­շու­մը, որ սպաս­վում է ա­ռա­ջի­կա շա­բա­թաս­կզ­բին։ Միա­ժա­մա­նակ Թուր­քիան Ռու­սաս­տա­նի հետ բա­նակ­ցում է Ադր­բե­ջա­նում իր ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը ֆոր­մա­լաց­նե­լու հար­ցի շուրջ։
Այս հա­մա­պատ­կե­րին ու­շադ­րու­թյուն են գրա­վում ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի վեր­ջին օ­րե­րի հրա­պա­րա­կում­նե­րը, որ ու­նեն բա­ցա­հայտ սադ­րիչ բնույթ։ Ի մաս­նա­վո­րի, գե­նե­րաց­վում է այն գա­ղա­փա­րը, որ ԼՂ –ում ռուս խա­ղա­պահ­ներն են ՙուժ եւ ե­ռանդ տա­լիս Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ան­կա­խա­կան ձգ­տում­նե­րին՚։ Փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կում դր­վում է ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի խն­դի­րը, իսկ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ա­վե­լի հա­ճախ է ար­ծարծ­վում ՙերկ­րի տա­րած­քից ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու՚ թե­ման։
BBC-ի ադր­բե­ջա­նա­կան ծա­ռա­յու­թյու­նը հա­տուկ ռե­պոր­տաժ է թո­ղար­կել՝ նվիր­ված Շու­շիի ճա­նա­պար­հին։ Մեկ­նա­բա­նի խոս­քից ու­շագ­րավ է այն, որ ՙԱղ­դամ-Շու­շի մայր ճա­նա­պար­հը, որ ըն­դա­մե­նը 36 կի­լո­մետր է, փո­խա­րին­վում է 101կի­լո­մետ­րա­նոց շր­ջան­ցի­կով, քա­նի որ Ադր­բե­ջա­նը չի վե­րահս­կում Աս­կե­րա­նը եւ Խան­քեն­դին (Ստե­փա­նա­կեր­տը)՚։ Մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր լրատ­վա­մի­ջո­ցի այդ ակ­նարկն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ու­նի, ինչ­պես եւ այն, որ ՙշու­տով Կար­միր շու­կա-Շու­շի եր­թու­ղին այ­լեւս չի գոր­ծի՚։
Ե­թե Ռու­սաս­տա­նը նպա­տա­կադր­ված է Թուր­քիա­յին հա­մո­զել, որ չմի­ջամ­տի Աֆ­ղանս­տա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, իսկ դա նշա­նա­կում է նաեւ Պա­կիս­տա­նի չե­զո­քու­թյան ա­պա­հո­վում, ա­պա Կենտ­րո­նա­կան Ա­սիան ՙե­ռա­ցող կաթ­սա­յի՚ վե­րա­ծե­լու ա­մե­րի­կյան կան­խած­րա­գի­րը կհան­դի­պի լր­ջա­գույն խո­չըն­դոտ­նե­րի եւ չի հա­ջող­վի Ռու­սաս­տա­նին ներ­քա­շել նոր եւ հյու­ծիչ հա­կա­մար­տու­թյան մեջ։ Խն­դիրն այն է, թե այդ ծա­ռա­յու­թյան դի­մաց Ռու­սաս­տա­նից ի՞նչ սպա­սե­լիք­ներ կու­նե­նա Թուր­քիան Հա­րա­վա­յին Կով­կա­սում։
Ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ ար­դեն իսկ քն­նա­դա­տում են Պու­տի­նի կով­կա­սյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը եւ Թուր­քիա­յի նկատ­մամբ ՙչար­դա­րաց­վող հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը՚։ Նրանց հատ­կա­պես զայ­րաց­րել է Ուկ­րաի­նա­յի հար­ցով մի­ջազ­գա­յին խոր­հր­դա­ժո­ղո­վին Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի ե­լույ­թը, որ­տեղ Չա­վու­շօղ­լուն վերս­տին շո­շա­փել է Ղրի­մի ուկ­րաի­նա­պատ­կա­նու­թյու­նը եւ վս­տա­հեց­րել, որ Ան­կա­րան կսա­տա­րի Ուկ­րաի­նա­յի ՙտա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­մա­նը՚։
Մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, ի­հար­կե, դի­վա­նա­գի­տա­կան այդ­պի­սի դե­մարշ­նե­րը սո­վո­րա­կան են։ Թե­րեւս դրա­նով է պայ­մա­նա­վոր­ված, որ ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Զա­խա­րո­վան հու­լի­սի 9-ի ճե­պազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան պե­տա­կան սահ­մա­նի ճշ­տո­րո­շու­մը ՙպայ­մա­նա­վոր­ված չէ ԼՂ վերջ­նա­կան կար­գա­վոր­մամբ՚։ Սա, հա­վա­նա­բար, ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նի եւ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Փա­շի­նյա­նի հան­դիպ­ման ար­դյունքն է։