[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԱՆՔԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայ-Ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րում վեր­ջին օ­րե­րին Ադր­բե­ջա­նի հրահ­րած լար­վա­ծու­թյան և այն Ար­ցա­խի հետ շփ­ման գիծ տե­ղա­փո­խե­լու հա­վա­նա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի հար­ցե­րին պա­տաս­խա­նում է ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Դա­վիթ ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԸ։

-Պրն. Նա­խա­րար հնա­րա­վո՞ր է, ար­դյոք, որ ՀՀ սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյու­նն Ադր­բե­ջա­նը տե­ղա­փո­խի Ար­ցա­խի հետ շփ­ման գիծ։
-Ես չեմ կար­ծում, որ այդ­պի­սի մի­տում կա, չնա­յած այս գոր­ծըն­թաց­նե­րը մի­մյանց հետ սեր­տո­րեն փոխ­կա­պակց­ված են, այն ա­ռու­մով, որ, փաս­տո­րեն, Ար­ցախ աշ­խար­հը դա­րեր շա­րու­նակ, կա­րե­լի է ա­սել, միշտ ե­ղել և կա­տա­րել է իր պար­տա­կա­նու­թյուն­նե­րը որ­պես Հա­յաս­տան երկ­րի ու պե­տա­կա­նու­թյան վա­հան։ Պա­տե­րազ­մից հե­տո, հաշ­վի առ­նե­լով օ­բյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյու­նը, տվյալ դեպ­քում մենք գտն­վում ենք վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մուն­քում, այդ վա­հա­նը չկա, հետևա­բար գոր­ծըն­թա­ցը թշ­նա­մին տե­ղա­փո­խում է ՀՀ տա­րածք։ Սա ակն­հայտ է և այդ գոր­ծըն­թա­ցը սկս­վել է վա­ղուց, կա­րե­լի է ա­սել հենց 44-օ­րյա պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո։ Հի­մա մենք տես­նում ենք, որ թշ­նա­մին պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է զան­գե­զու­րյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ճա­կա­տի բաց­ման մա­սին, և սրա մա­սին խո­սում է ին­քը Ա­լիևը։ Հա­կա­ռա­կոր­դը խո­սում է Ա­րա­րա­տյան դաշ­տի ճա­կա­տի բաց­ման մա­սին` հատ­կա­պես Ե­րաս­խի մա­սով։ Մենք տես­նում ենք նույ­նը Գե­ղար­քու­նի­քում, Տա­վու­շում, ա­սել է թե հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի ամ­բողջ եր­կայն­քով նման զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում։ Մեզ­նից շատ մեծ աշ­խա­տանք է պա­հանջ­վում, որ­պես­զի կա­րո­ղա­նանք ի­րա­վի­ճա­կը վե­րահս­կե­լի դարձ­նել և դա մենք պետք է ա­նենք մեր դաշ­նա­կից­նե­րի հետ միա­սին։ Որ­պես­զի ա­վե­լի ար­դյու­նա­վետ կա­րո­ղա­նանք պայ­քա­րել, դի­մա­կա­յել այդ մար­տահ­րա­վեր­նե­րին, պետք է ճիշտ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րենք, պետք է պե­տու­թյունն այդ սթ­րե­սա­յին վի­ճա­կից դուրս բե­րենք և հա­սա­րա­կու­թյա­նը հա­մախմ­բենք. Դա է մեր հա­ջո­ղու­թյան գրա­վա­կա­նը:
-Պրն. Բա­բա­յան, ե­թե ընդ­հան­րաց­նե­լու լի­նենք՝ ին­չո՞վ են պայ­մա­նա­վոր­ված հայ-ադր­բե­ջա­նա­կան շփ­ման գծում վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյու­նը։
-Պայ­մա­նա­վոր­ված են ա­ռա­ջին հեր­թին Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ծրագ­րե­րով, նրանց ծա­վա­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյամբ։ Նրանք միշտ էլ ու­նե­ցել են այդ ծրագ­րե­րը, բայց Ար­ցա­խը`որ­պես վա­հան, չե­զո­քաց­նում էր նրանց ծրագ­րի ի­րա­կա­նա­ցու­մը։ Հի­մա այդ վա­հա­նը չի ոչն­չաց­վել, բայց ջարդ­ված է։ Սա էլ երկ­րորդ պատ­ճառն է։
Ըստ ինձ`խն­դի­րը գո­նե զս­պե­լու հա­մար կա միայն մեկ տար­բե­րակ. ճիշտ աշ­խա­տանք բա­րե­կամ եր­կր­նե­րի, ա­ռա­ջին հեր­թին ՌԴ-ի, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նա­յին և ԵԱՀԿ հա­մա­նա­խա­գա­հող այլ եր­կր­նե­րի հետ`ԱՄՆ-ի, Ֆրան­սիա­յի։
Ի դեպ, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրան­սիան դա­տա­պար­տել են Ադր­բե­ջա­նի նման պահ­ված­քը, սա ար­դեն իսկ շատ կարևոր է։
Մենք պետք է այս պա­հին ո­րոշ չա­կեր­տա­վոր քա­ղա­քա­գետ­նե­րի ստա­հոդ և վտան­գա­վոր լու­րե­րից հե­ռու մնանք, ո­րոնք փոր­ձում են հա­կադ­րու­թյուն­ներ մտց­նել այս հար­ցում։ Պետք է բո­լո­րի հետ աշ­խա­տենք այն­պես, ինչ­պես որ կա՝ ա­ռանց հա­կադր­ման, ա­ռանց է­մո­ցիանե­րի, ա­ռանց ան­հե­թեթ ծրագ­րե­րի։
Հար­ցազ­րույ­ցը`
Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱ­ՆԻ