ՍԻՄՖԵՐՈՊՈԼԻՑ՝ ԹԱՅՎԱՆ. ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՂԵՂ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մր­ցակ­ցու­թյան նոր թա­տե­րա­բե­մի՝ Հա­րավ-ա­րե­ւե­լյան Ա­սիա-խա­ղա­ղօվ­կիա­նո­սա­յին տա­րա­ծաշր­ջա­նի մա­սին կան­խա­տե­սում­նե­րը, կար­ծես, չա­փա­զան­ցու­թյուն չեն։ Ա­մե­րի­կյան ֆան­տաստ գրո­ղի վե­պը, որ պատ­կե­րում է 2033 թվա­կա­նին ա­մե­րի­կա-չի­նա­կան ռազ­մա­կան բա­խում Թայ­վա­նի հա­մար, բո­լո­րո­վին էլ զուտ ե­րե­ւա­կա­յու­թյան ար­դյունք չէ։ Մա­մու­լում ա­վե­լի ու ա­վե­լի հա­ճախ են տե­ղե­կու­թյուն­ներ հայ­տն­վում, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը ծրագ­րում են աշ­խար­հի այդ տա­րա­ծաշր­ջա­նում ստեղ­ծել նոր, այս­պես ա­սած, ՙա­սիա­կան ՆԱ­ՏՕ՚ պայ­մա­նա­կան ան­վա­նու­մով ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք։

Վեր­լու­ծա­բան­նե­րը սր­ված ու­շադ­րու­թյամբ են հե­տե­ւել ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի Հնդ­կաս­տան կա­տա­րած այ­ցին, ո­րի ըն­թաց­քում նա բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րել երկ­րի վար­չա­պե­տի, ա­պա եւ՝ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հետ։ Ա­վան­դա­բար Հնդ­կաս­տա­նը խոր­հր­դա­յին, ա­պա եւ Ռու­սաս­տա­նի հո­վա­նու ներ­քո հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի ե­թե ոչ ան­մի­ջա­կան, ա­պա առն­վազն միջ­նոր­դա­վոր­ված մաս­նա­կիցն է ե­ղել։ Հնդ­կաս­տա­նը զգա­լի սպա­ռա­զի­նու­թյուն­ներ է ձեռք բե­րում Ռու­սաս­տա­նից։ Բայց Հնդ­կաս­տա­նը լր­ջա­գույն խն­դիր­ներ ու­նի Չի­նաս­տա­նի հետ այն պատ­ճա­ռով, որ Պե­կի­նը տեխ­նո­լո­գիա­կան ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում Պա­կիս­տա­նին՝ նպաս­տե­լով վեր­ջի­նիս բա­նա­կի ար­դիա­կա­նաց­մա­նը։ Հնդ­կաս­տա­նը եւ Պա­կիս­տա­նը փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ են՝ Քաշ­միր նա­հան­գի պատ­կա­նե­լու­թյան հար­ցով։
Ըստ ե­րե­ւույ­թին, Հնդ­կաս­տա­նի հետ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցեր քն­նար­կե­լու ա­մե­րի­կյան շա­հագր­գռ­վա­ծու­թյու­նը կա­ռուց­վում է հնդ­կա-չի­նա­կան հա­կա­սու­թյուն­նե­րի վրա, եւ ԱՄՆ-ն փոր­ձում է Հնդ­կաս­տա­նի մի­ջո­ցով չե­զո­քաց­նել ռուս-չի­նա­կան հնա­րա­վոր դաշ­նակ­ցու­թյու­նից են­թադր­վող տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րը։ Չի­նաս­տա­նը, կար­ծես, ո­րո­շել է անց­նել կան­խար­գե­լիչ քայ­լե­րի այն բա­նից հե­տո, երբ ան­ցյալ ա­միս ա­մե­րի­կյան օ­դու­ժի ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ինք­նա­թի­ռը վայ­րէջք է կա­տա­րել Թայ­վա­նի մայ­րա­քա­ղա­քում։
Մա­մու­լում հրա­պա­րակ­վել է Թայ­վա­նի բա­նա­կի պաշ­տո­նա­թող գե­նե­րալ Գաո­յի կո­չը նախ­կին ծա­ռա­յա­կից­նե­րին եւ ԶՈՒ բարձ­րա­գույն հրա­մա­նա­տա­րա­կան կազ­մին, ո­րով նա ա­ռա­ջադ­րում է Թայ­վա­նը մայր­ցա­մա­քա­յին Չի­նաս­տա­նին խա­ղաղ ճա­նա­պար­հով միա­վո­րե­լու խն­դիր։ Թայ­վա­նում հա­ջորդ տա­րի սպաս­վում են տե­ղա­կան կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­ներ։ Ակն­կալ­վում է, որ կհաղ­թի Չի­նաս­տա­նի հետ միա­վոր­ման կողմ­նա­կից կու­սակ­ցու­թյու­նը՝ ՙԳո­մին­դա­նը՚։ Վեր­ջինս ար­դեն իսկ Թայ­վա­նի յոթ շր­ջան­նե­րում տե­ղա­կան իշ­խա­նու­թյուն է։
Թայ­վա­նի բա­նա­կի պաշ­տո­նա­թող գե­նե­րալ Գաո­յի կո­չը հրա­պա­րակ­վել է, երբ Չի­նաս­տա­նում նշ­վել է կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյան հիմ­նադր­ման հա­րյու­րա­մյա­կը, եւ երկ­րի ա­ռաջ­նորդ Սի Ծին­պի­նը հռ­չա­կել է Չի­նաս­տա­նի ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման ու­ղե­գիծ։ Չի­նաս­տա­նի պե­տա­կան խոր­հր­դի պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ խիստ կոշտ անդ­րա­դարձ է ար­վել դե­պի Թայ­վան ա­մե­րի­կյան ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի թռիչք­նե­րի կա­պակ­ցու­թյամբ եւ ար­վել զգու­շա­ցում, որ ՙՉի­նաս­տա­նը կա­րող է ա­ռա­ջի­նը հար­վա­ծել՚։
Ի­րա­վի­ճակն ա­վե­լի է լար­վել, երբ Չի­նաս­տա­նի տա­րած­քա­յին ջրե­րի տաս­ներ­կում­ղո­նա­նոց չե­զոք գո­տում նկատ­վել է բրի­տա­նա­կան ռազ­մա­նավ։ Սա նույնն է, ինչ ան­ցյալ ա­միս բրի­տա­նա­կան ՙԴե­ֆեն­դեր՚ ռազ­մա­նավն ա­րել էր Ղրի­մի ա­փա­մերձ ջրե­րում։ Չի­նաս­տա­նի ժո­ղովր­դաա­զա­տագ­րա­կան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը բրի­տա­նա­կան կող­մին եւ ԱՄՆ-ին զգու­շաց­րել է, որ երկ­րորդ նման մի­ջա­դեպ թույլ չի տա։
Հա­վա­նա­կան այս զար­գա­ցում­նե­րին զու­գա­հեռ Հե­ռա­վոր Ա­րե­ւել­քում լար­ված են ռուս-ճա­պո­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը՝ կապ­ված Կու­րի­լյան կղ­զի­նե­րի հար­ցում տա­րած­քա­յին վե­ճի հետ։ Ռազ­մա­վա­րա­կան ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյու­նը Սեւ­ծո­վյան տա­րա­ծաշր­ջա­նում, ին­չին, կար­ծես, հե­տա­մուտ է Ուկ­րաի­նան, Աֆ­ղանս­տա­նով պայ­մա­նա­վոր­ված բար­դու­թյու­նը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում եւ չին-ա­մե­րի­կյան սրա­ցումն, ան­կաս­կած, Ռու­սաս­տա­նից պա­հան­ջե­լու են նոր ձեռ­նար­կում­ներ եւ ահ­ռե­լի ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ։ Իսկ ե­թե դրան ա­վե­լաց­նենք նաեւ Սի­րիան, Լի­բիան եւ, առ­հա­սա­րակ, Աֆ­րի­կա­յի հյու­սի­սը եւ Մի­ջերկ­րա­կա­նի ա­րե­ւել­քում հույն-կիպ­րա-թուր­քա­կան խն­դիր­նե­րը, ա­պա պատ­կերն ա­վե­լի հս­տակ կլի­նի։
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը եւ դրա­նից բխող մար­տահ­րա­վեր­նե­րը չեն կա­րող շր­ջան­ցել Հա­րա­վա­յին Կով­կա­սը։ Տպա­վո­րու­թյու­նը, որ ՆԱ­ՏՕ-ն կտ­րուկ քայ­լե­րի չի դի­մի, ա­ռար­կա­յա­կան չէ։ Հյու­սիս-ատ­լան­տյան դա­շին­քը Վրաս­տա­նում զո­րա­վար­ժու­թյուն­ներ է անց­կաց­նում, ո­րոնց մաս­նակ­ցում է նաեւ Ադր­բե­ջա­նը։ Հա­րա­վա­յին Օ­սե­թիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը տա­րա­ծել է Հայ­տա­րա­րու­թյուն, որ­տեղ հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը հա­մե­մատ­ված են 2008թ. ռուս-վրա­ցա­կան պա­տե­րազ­մին նա­խոր­դած ա­միս­նե­րի սուր լար­վա­ծու­թյան հետ։
Փաս­տա­ցի դա Ռու­սաս­տա­նի ար­ձա­գանքն է, որ հն­չեց­վել է Հա­րա­վա­յին Օ­սե­թիա­յի ԱԳՆ մի­ջո­ցով։ Տա­րա­ծաշր­ջա­նում եւ նրա շուրջ բե­ւե­ռա­ցու­մը շա­րու­նակ­վում է։ Օ­գոս­տո­սի վեր­ջին ԱՄՆ կայ­ցե­լի Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահ Զե­լենս­կին։ Բայ­դեն-Զե­լենս­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո, թե­րեւս, հնա­րա­վոր լի­նի գո­նե մո­տա­վոր կան­խա­տե­սում ա­նել ռուս-ուկ­րաի­նա­կան դի­մա­կա­յու­թյան դի­վա­նա­գի­տա­կան հան­գու­ցա­լուծ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին։
;