[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱՔՈՒՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄԱՆԴԱՏԻՑ Է ԽՈՍՈՒՄ, ՎԱՇԻՆԳՏՈՆԸ՝ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Ադր­բե­ջա­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կում ին­տեն­սիվ քն­նարկ­ման թե­մա է դար­ձել Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մը։ Այս ան­գամ ադր­բե­ջա­նա­կան աղ­բյու­րը հղում է ա­նում հա­յաս­տա­նյան լրատ­վա­մի­ջո­ցին՝ նշե­լով, որ դա տե­ղի է ու­նե­նա­լու Մոսկ­վա­յի հո­վա­նա­վո­րու­թյամբ, և Երևանն այդ ուղ­ղու­թյամբ ար­դեն նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ է տա­նում։

Նման փաս­տաթղ­թի ստո­րագր­ման մա­սին Բա­քուն ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով սկ­սել է հայ­տա­րա­րու­թյուն­ներ հն­չեց­նել 2020թ. նո­յեմ­բե­րին հրա­դա­դարն ազ­դա­րա­րող Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ըն­դու­նու­մից և ա­պա՝ ադր­բե­ջա­նա­կան զին­ված կազ­մա­վո­րում­նե­րի կող­մից ՀՀ պե­տա­կան սահ­մա­նը խախ­տե­լուց հե­տո։ Նա­խա­գահ Իլ­համ Ա­լիևի կար­ծի­քով՝ պա­տե­րազմն ա­վարտ­ված է, հա­կա­մար­տու­թյու­նը մնա­ցել է ան­ցյա­լում, մնում է պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րի ամ­րագ­րու­մը։ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վարն իր այս թե­զը պար­բե­րա­բար հն­չեց­նում է` ի հե­ճուկս հա­մա­նա­խա­գահ պե­տու­թյուն­նե­րի այն հա­վաս­տում­նե­րի, որ ղա­րա­բա­ղյան խնդ­րով բա­նակ­ցու­թյուն­նե­րը պետք է վերս­կս­վեն ան­փո­փոխ ձևա­չա­փով՝ ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հո­վա­նու ներ­քո, քա­նի որ միայն այդ­պես հնա­րա­վոր կլի­նի հաս­նել կա­յուն և հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման։
Վեր­ջին զար­գա­ցում­նե­րը ցույց են տա­լիս, որ Բաք­վի դժ­գո­հու­թյու­նը Մոսկ­վա­յից գնա­լով ա­վե­լի է խո­րա­նում։ Հըն­թացս ադր­բե­ջա­նա­կան կողմն ա­ռաջ է քա­շում նոր պա­հանջ­ներ, մաս­նա­վո­րա­պես խոս­վում է Լա­չի­նի մի­ջանց­քի վրա ադր­բե­ջա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյուն սահ­մա­նե­լու մա­սին։ Սկ­սել են կոշտ քն­նա­դա­տու­թյուն հն­չեց­նել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող ռու­սաս­տա­նյան զո­րա­կազ­մի հաս­ցեին։ Սեպ­տեմ­բե­րի 6-ին ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­ներն ի­րա­զե­կե­ցին նա­խա­գա­հի՝ մի­ջազ­գա­յին հար­ցե­րով օգ­նա­կան Հիք­մեթ Հա­ջիևի հայ­տա­րա­րու­թյան մա­սին։ Մոսկ­վան դեռևս չի հա­մա­ձայ­նեց­րել Ղա­րա­բա­ղում տե­ղա­կայ­ված ռու­սաս­տա­նյան խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տը, ա­սել է նա ՙԲի-բի-սի՚ հե­ռուս­տաըն­կե­րու­թյան ադր­բե­ջա­նա­կան ծա­ռա­յու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում։ Ըստ Հա­ջիևի՝ կող­մե­րի միջև դեռևս քն­նարկ­վում են խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի վե­րա­բե­րյալ լրա­ցու­ցիչ հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի և ի­րա­վա­կան մե­խա­նիզմ­նե­րի հար­ցե­րը։ Նա­խա­գա­հի օգ­նա­կա­նը փա­կագ­ծեր չի բա­ցել, բայց ա­ռանձ­նա­հա­տուկ ըն­դգ­ծել է, որ Ղա­րա­բա­ղի ամ­բողջ տա­րած­քը Ադր­բե­ջա­նի սու­վե­րեն տա­րածքն է, ո­րը ճա­նաչ­վել է մի­ջազ­գա­յին հան­րու­թյան կող­մից, իսկ խա­ղա­ղա­պահ­նե­րի գտն­վե­լը Ղա­րա­բա­ղում ժա­մա­նա­կա­վոր է, ո­րը բխում է նո­յեմ­բե­րի 10-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նից։
Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի լիա­զո­րու­թյուն­ներն ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Բաք­վին ան­հան­գս­տաց­նում են այն աս­տի­ճան, որ ար­դեն ա­ռաջ է քաշ­վում Մոսկ­վա­յի հետ ման­դա­տի շուրջ լրա­ցու­ցիչ հա­մա­ձայ­նու­թյուն­ներ ձեռք­բե­րե­լու պա­հանջ։ Ադր­բե­ջա­նը Ռու­սաս­տա­նից, կար­ծես, լրա­ցու­ցիչ ե­րաշ­խիք­ներ, քայ­լեր կամ ժես­տեր է ակն­կա­լում։ Հարց է, թե որ­քա­նով է հիմ­նա­վոր նման ակն­կա­լի­քը։ Ի­րա­կա­նու­թյունն այն է, որ 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Մոսկ­վան չի բա­ցել իր խա­ղա­քար­տե­րը ո՜չ Բաք­վի և ո՜չ էլ Երևա­նի ա­ռաջ, ուս­տի այն, ինչ պա­հան­ջում է Ա­լիևը Հա­ջիևի շուր­թե­րով, մեղմ ա­սած, ան­հե­թե­թու­թյուն է։
Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի վեր­ջին շր­ջա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից մե­կը դար­ձյալ Ռու­սաս­տա­նի դեմ էր ուղղ­ված։ Ան­ցած ամ­սին Իլ­համ Ա­լիևը սպառ­նա­ցել է դա­տի տալ մի­ջազ­գա­յին ըն­կե­րու­թյուն­նե­րին, ո­րոնք ՙա­պօ­րի­նի հան­քար­դյու­նա­բե­րու­թյամբ են զբաղ­վել Ղա­րա­բա­ղի հա­րա­կից շր­ջան­նե­րում՚։ Նա նկա­տի է ու­նե­ցել Հա­յաս­տա­նում գոր­ծող ա­մե­նա­խո­շոր ոս­կու հան­քա­վայ­րը՝ Սոթ­քը, ո­րի շա­հա­գործ­մամբ զբաղ­վում է ռու­սա­կան ըն­կե­րու­թյու­նը։ Ի դեպ, Ա­լիևի այս սպառ­նա­լի­քին հետևել է ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի՝ կարևոր է, որ­պես­զի ռու­սաս­տա­նյան ըն­կե­րու­թյուն­ներն ակ­տիվ մաս­նակ­ցեն Ղա­րա­բա­ղի տն­տե­սա­կան զար­գաց­մա­նը։ Այս մա­սին արտ­գործ­նա­խա­րարն ար­տա­հայտ­վել է Բեռ­նա­փո­խադ­րող­նե­րի մի­ջազ­գա­յին ա­սո­ցիա­ցիա­յի հետ հան­դիպ­մա­նը՝ շեշ­տե­լով, որ Ղա­րա­բա­ղում ակ­տիվ աշ­խա­տանք է ըն­թա­նում են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ, ուս­տի հարկ է ու­շա­դիր լի­նել այդ հե­ռան­կա­րա­յին տա­րած­քի նկատ­մամբ, ո­րը կու­նե­նա ակն­հայտ տն­տե­սա­կան օ­գուտ։ Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը զա­նա­զան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի տե­ղիք է տվել, ո­րով­հետև այն ուղղ­ված է ե­ղել ոչ միայն ադր­բե­ջա­նա­կան կող­մին, այլև ու­նե­ցել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ։ Ինչ վե­րա­բե­րում է Բաք­վին ուղղ­ված Մոսկ­վա­յի մե­սիջ­նե­րին, ա­պա դրանք Ա­լիևի ա­խոր­ժա­կը զս­պե­լու մի­տում ու­նեն։ Հե­տաքր­քիր է, որ ու­ժա­յին մյուս կենտ­րո­նում խո­սում են ղա­րա­բա­ղյան խնդ­րով բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­ներ վեր­սկ­սե­լու մա­սին։ Վա­շինգ­տո­նի ազ­դակն այս մա­սին է։ ԱՄՆ պետ­քար­տու­ղար Էն­թո­նի Բլին­քե­նի՝ ՀՀ նո­րան­շա­նակ արտ­գործ­նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յա­նին հղ­ված շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձում նկա­տե­լի շեշ­տադ­րում կա. որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ, ԱՄՆ-ն վե­րա­հաս­տա­տում է հանձ­նա­ռու­թյունն՝ աշ­խա­տե­լու ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան հա­մա­պար­փակ և տևա­կան քա­ղա­քա­կան կար­գա­վոր­մանն ա­ջակ­ցե­լու նպա­տա­կով։ ՙԽրա­խու­սում ենք Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նակ­նե­րում օր ա­ռաջ բո­վան­դա­կա­յին բա­նակ­ցու­թյուն­նե­րի վեր­սկ­սու­մը՚,- ըն­դգ­ծել է Բլին­քե­նը։ Հա­վե­լենք, որ սեպ­տեմ­բե­րի 6-ին ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը Երևա­նում հան­դի­պել է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի ռու­սաս­տան­ցի հա­մա­նա­խա­գահ Ի­գոր Խո­վաևին։ Հա­ջո­ղու­թյուն մաղ­թե­լով նրան՝ նա­խա­գա­հը վե­րա­հաս­տա­տել է Ար­ցա­խի հա­վա­տար­մու­թյու­նը Մինս­կի խմ­բի ձևա­չա­փում բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կե­լու հանձ­նա­ռու­թյա­նը։