ԻՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

Դու­շան­բեում կա­յա­ցած ՀԱՊԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վի կարևոր ձեռք­բե­րում­նե­րից մեկն ան­դամ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի կող­մից ա­րագ ար­ձա­գանք­ման հա­վա­քա­կան ու­ժե­րին ժա­մա­նա­կա­կից զեն­քով և ռազ­մա­կան տեխ­նի­կա­յով զի­նե­լու մա­սին հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րումն է։ Այդ ու­ժերն օգ­տա­գործ­վե­լու են ռազ­մա­կան ագ­րե­սիա­նե­րը հետ մղե­լու, մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րում և այլ ուղ­ղու­թյուն­նե­րում։

ՀԱՊԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րից Հա­յաս­տանն ու Տա­ջիկս­տա­նը, թերևս, մեծ սպա­սե­լիք­ներ ու­նեն կա­ռույ­ցից։ Հա­յաս­տա­նը կանգ­նած է թուրք-ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի սպառ­նա­լի­քի ա­ռաջ, իսկ Տա­ջիկս­տա­նը, որ­պես Աֆ­ղանս­տա­նին սահ­մա­նակ­ցող պե­տու­թյուն, ա­ռաջ­նա­հերթ խն­դիր է հա­մա­րում անվ­տան­գու­թյան և քա­ղա­քա­կան կա­յու­նու­թյան պահ­պա­նու­մը։ Ա­ռանձ­նա­հա­տուկ կարևո­րու­թյուն ու­նի ՀԱՊԿ գա­գաթ­նա­ժո­ղո­վում Հա­յաս­տա­նի կող­մից կա­ռույ­ցի նա­խա­գա­հու­թյան ստանձ­նու­մը։ Ո­րո­շում ըն­դուն­վեց Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հա­ջորդ նիստն անց­կաց­նել Երևա­նում՝ հա­ջորդ տար­վա չոր­րորդ ե­ռամ­սյա­կում։ Գա­գաթ­նա­ժո­ղո­վից հե­տո գլ­խա­վոր քար­տու­ղար Ստա­նիս­լավ Զա­սը հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նը Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան խոր­հր­դին ներ­կա­յաց­րեց այն ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը, ո­րոնք նա­խա­տես­վում են ի­րա­կա­նաց­նել կազ­մա­կեր­պու­թյու­նում, այ­սինքն՝ այն հիմ­նա­կան ո­լորտ­նե­րը, ո­րոնց վրա կազ­մա­կեր­պու­թյունն ա­ռա­ջար­կում է իր հիմ­նա­կան ջան­քե­րը։
Դու­շան­բեում նա­խա­տես­վել է անց­կաց­նել ևս մեկ՝ Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան (ՇՀԿ) հեր­թա­կան գա­գաթ­նա­ժո­ղո­վը։ Պա­տա­հա­կան չէ, որ եր­կու գա­գաթ­նա­ժո­ղով­նե­րում օ­րա­կար­գա­յին հարց է Աֆ­ղանս­տա­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի քն­նար­կու­մը։ ՇՀԿ-ի դեպ­քում մեծ նշա­նա­կու­թյուն է տր­վում Ի­րա­նի մաս­նակ­ցու­թյանն ու ա­ռա­ջի­կա­յում այս կազ­մա­կեր­պու­թյանն ան­դա­մակ­ցե­լու հան­գա­ման­քը։ Նա­խա­պես ի­րա­զեկ­վել է Դու­շան­բեում ան­դամ պե­տու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի կող­մից ան­դա­մակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ հա­մա­պա­տաս­խան ըն­թա­ցա­կարգ սկ­սե­լու մա­սին։ ՇՀԿ-ն մշ­տա­պես գոր­ծող միջ­կա­ռա­վա­րա­կան մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն է, ո­րը հիմ­նադր­վել է 2001թ. հու­նի­սին` Շան­հայ քա­ղա­քում` Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի, Ղա­զախս­տա­նի, Ղր­ղըզս­տա­նի, Տա­ջիկս­տա­նի և Ուզ­բեկս­տա­նի ղե­կա­վար­նե­րի կող­մից։ ՙՌԻԱ Նո­վոս­տին՚, հղում ա­նե­լով Ի­րա­նում ՌԴ դես­պա­նին, հայ­տա­րա­րել էր, որ Մոսկ­վան պաշտ­պա­նում է ՇՀԿ-ին լիի­րավ հի­մունք­նե­րով ան­դա­մակ­ցե­լու Թեհ­րա­նի հայ­տը, քա­նի որ եր­կու եր­կր­նե­րը մոտ են ի­րար և մի շարք մի­ջազ­գա­յին ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցե­րի շուրջ ու­նեն հա­մընկ­նող դիր­քո­րո­շում­ներ։
Մեր­ձա­վոր Արևել­քում Ի­րա­նը հա­մար­վում է ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րի ա­ռա­ջա­տար։ Այ­սօր այս եր­կի­րը նույն­պես կանգ­նած է Աֆ­ղանս­տա­նից ե­կող սպառ­նա­լիք­նե­րի ա­ռաջ։ Այն, ինչ տե­ղի է ու­նե­նում Ի­րա­նի սահ­մա­նին, չպետք է դի­տար­կել զուտ Ադր­բե­ջա­նի հետ առ­կա հա­կա­սու­թյուն­նե­րի դրսևո­րում. աշ­խար­հա­քա­ղա­քա­կան են­թա­տեքստն ա­ռա­վել քան տե­սա­նե­լի է։ Օ­րերս ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյունն ի­րա­զե­կեց, որ Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հի ո­րոշ հատ­ված­նե­րում տե­ղա­կայ­ված ադր­բե­ջան­ցի ոս­տի­կան­նե­րը կանգ­նեց­նում և ստու­գում են ի­րա­նա­կան բեռ­նա­տար­նե­րը։ Խոսքն այն ճա­նա­պար­հա­հատ­վա­ծի մա­սին է, ո­րը գտն­վում է Ադր­բե­ջա­նի ԶՈՒ հս­կո­ղու­թյան ներ­քո։ Թեհ­րա­նը դա ան­պա­տաս­խան չի թո­ղել. հս­կա­յա­կան ու­ժեր են կենտ­րո­նաց­վել Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի և Նա­խիջևա­նի հետ սահ­մա­նին։ Ի­րա­նին մտա­հո­գու­թյուն են պատ­ճա­ռել Թուր­քիա­յի, Պա­կիս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հա­տուկ ջո­կա­տա­յին­նե­րի լայ­նա­ծա­վալ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը։ Տե­ղե­կու­թյուն­ներ կան այն մա­սին, որ Նա­խիջևա­նում և Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ ան­ցած ար­ցա­խյան տա­րածք­նե­րում ծայ­րա­հե­ղա­կան գրո­հա­յին­նե­րի թի­վը հաս­նում է 8 հա­զա­րի։ Մեծ թիվ են կազ­մում այն ա­հա­բե­կիչ­նե­րը, ո­րոնք մեր տա­րա­ծաշր­ջան մուտք են գոր­ծում հենց Աֆ­ղանս­տա­նից ու Պա­կիս­տա­նից։
Տա­րա­ծաշր­ջա­նա­յին լուրջ մար­տահ­րա­վե­րի ա­ռաջ կանգ­նած Ի­րա­նը, ո­րը քա­նիցս տագ­նապ է հն­չեց­րել ՀՀ պե­տա­կան սահ­մա­նի խախտ­ման առն­չու­թյամբ, շա­րու­նա­կում է իր քա­ղա­քա­կան ու­ղե­գիծն ա­ռաջ տա­նել իս­լա­մա­կան ծայ­րա­հե­ղա­կա­նու­թյան դեմ պայ­քա­րում։ Այս տե­սան­կյու­նից Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Իբ­րա­հիմ Ռա­յի­սին հա­տուկ նշա­նա­կու­թյուն է տա­լիս Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կազ­մա­կեր­պու­թյան հեր­թա­կան գա­գաթ­նա­ժո­ղո­վին։ Պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ ՇՀԿ-ի գա­գաթ­նա­ժո­ղո­վին չեն մաս­նակ­ցի Չի­նաս­տա­նի նա­խա­գահն ու Հնդ­կաս­տա­նի վար­չա­պե­տը, ով­քեր Աֆ­ղանս­տա­նի հար­ցում հա­կա­դիր դիր­քո­րո­շում­ներ ու­նեն։ Չի մաս­նակ­ցի նաև ՌԴ նա­խա­գա­հը։ Պարզ­վում է նաև, որ ՇՀԿ-ի մյուս ան­դամ­ներն էլ տար­բեր դիր­քո­րո­շում­ներ ու­նեն Աֆ­ղանս­տա­նի հար­ցում։ ՙԱր­մենպ­րե­սը՚, փո­խան­ցե­լով ռու­սաս­տան­ցի քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ Ա­լեք­սանդր Կնյազևի տե­սա­կե­տը, նշում է, որ այս­պի­սի պայ­ման­նե­րում աֆ­ղա­նա­կան խնդ­րի վե­րա­բե­րյալ դիր­քո­րո­շում­նե­րի հա­մա­ձայ­նե­ցու­մը դժ­վար թե հնա­րա­վոր լի­նի։
Տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ ևս մեկ ան­գամ կարևո­րու­թյուն է տր­վում մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րում ի­րա­նա­կան գոր­ծո­նին։ Չնա­յած մի­ջու­կա­յին ծրագ­րի հետ կապ­ված Արևմուտ­քի հետ Ի­րա­նի ու­նե­ցած հա­կա­սու­թյուն­նե­րին, ա­մեն դեպ­քում այս եր­կի­րը տա­րա­ծաշր­ջա­նա­յին կարևոր խա­ղա­ցող է և իր դե­րա­կա­տա­րու­թյունն է ու­նե­նա­լու Աֆ­ղանս­տա­նից ե­կող սպառ­նա­լիք­նե­րին հա­կազ­դե­լու գոր­ծըն­թա­ցում։