Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՅԳՈՒԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ա­րեւմ­տյան մա­մու­լում Ռու­սաս­տա­նի պե­տա­կան դու­մա­յի ըն­թա­ցիկ ընտ­րու­թյուն­նե­րը գնա­հատ­վում են ՙինտ­րի­գա­յին՚։ Շր­ջա­նառ­վում է Ռու­սաս­տա­նում ՙիշ­խա­նու­թյան տրան­զի­տի՚ թե­ման։ Ա­վե­լի հա­ճախ է ակ­նարկ­վում, որ նա­խա­գահ Պու­տի­նը ՙլուրջ ա­ռող­ջա­կան խն­դիր­ներ ու­նի՚։ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը 67 տա­րե­կան է, կա­ռա­վա­րում է ար­դեն եր­կու տաս­նա­մյակ, եւ նման հե­տաք­րք­րու­թյու­նը թվում է բնա­կան։

Հատ­կան­շա­կան է, որ պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րին զու­գա­հեռ՝ գու­մար­վել է Եվ­րո­պա­յի խոր­հր­դի նիստ, որ­տեղ Ռու­սաս­տա­նի վե­րա­բե­րյալ շատ կոշտ, նույ­նիսկ դի­վա­նա­գի­տա­կան է­թի­կե­տից դուրս հայ­տա­րա­րու­թյուն է ըն­դուն­վել։ Եվ­րա­խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րը ԵՄ գոր­ծա­դիր մարմ­նին կոչ են ա­րել ՙբո­լոր ճա­կատ­նե­րով ազ­դել, որ­պես­զի Ռու­սաս­տա­նը լի­նի ժո­ղովր­դա­վա­րա­կան եւ կան­խա­տե­սե­լի գոր­ծըն­կեր՚։
Ոչ ոք չի ակն­կա­լում, որ պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րը սյուրպ­րիզ են մա­տու­ցե­լու։ Վեր­լու­ծա­բան­նե­րը միա­կար­ծիք են, որ իշ­խող կու­սակ­ցու­թյան հաղ­թա­նա­կը ե­րաշ­խա­վոր­ված է, իսկ որ­պես ընդ­դի­մու­թյուն կներ­կա­յա­նան կո­մու­նիս­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը, Ժի­րի­նովս­կու լի­բե­րալ-դե­մոկ­րա­տա­կան եւ ՊԴ նախ­կին խոս­նակ Մի­րո­նո­վի ՙԱր­դար Ռու­սաս­տա­նը՚ ներ­կա­յաց­նող խմ­բակ­ցու­թյուն­նե­րը։ Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան, քա­ղա­քակր­թա­կան ընտ­րու­թյան հար­ցե­րում ընդ­դի­մու­թյունն ա­վե­լի ազ­գայ­նա­կան-կայ­սե­րա­կան եւ ա­րեւմ­տյան դե­մոկ­րա­տիա­յի նկատ­մամբ ան­հան­դուր­ժո­ղա­կան է։
Այս ի­մաս­տով Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի քա­ղա­քա­կան ու­ղեր­ձը՝ տես­նել ժո­ղովր­դա­վա­րա­կան Ռու­սաս­տան, գո­նե պատ­մա­կան այս փու­լում ա­նի­րա­գոր­ծե­լի է բո­լոր ա­ռում­նե­րով, ե­թե ՆԱ­ՏՕ-ի ռազ­մա­կան էքս­պան­սիան բա­ցա­ռենք։ Իսկ դա ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է. չնա­յած սուր մր­ցակ­ցու­թյա­նը եւ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րին՝ ՆԱ­ՏՕ-ն եւ Ռու­սաս­տա­նը չեն գնա ուղ­ղա­կի զին­ված ընդ­հար­ման, քա­նի որ դա հղի է մի­ջու­կա­յին զեն­քի կի­րառ­ման ար­դեն հա­մաշ­խար­հա­յին-հա­մա­մարդ­կա­յին սպառ­նա­լի­քով։
Դա չի նշա­նա­կում, թե Ա­րեւ­մուտ­քը դա­դա­րե­լու է ծրագ­րա­վո­րել Ռու­սաս­տա­նում ՙդե­մոկ­րա­տա­կան՚ իշ­խա­նա­փո­խու­թյուն կամ Ռու­սաս­տա­նը թու­լաց­նե­լու է հա­կա­դարձ քայ­լե­րի սե­փա­կան զի­նա­նո­ցը։ Խն­դիրն այն է, թե ո՞վ եւ ե՞րբ է փո­խա­րի­նե­լու Վլա­դի­միր Պու­տի­նին։ Այս հար­ցում ա­րեւմ­տյան աղ­բյուր­նե­րը միայն են­թադ­րու­թյուն­ներ են ա­նում՝ խոս­տո­վա­նե­լով, որ պե­տա­կան այդ գաղտ­նի­քին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, Մոսկ­վա­յում մեկ-եր­կու մարդ է ի­րա­զեկ­ված, եւ գաղտ­նիք կոր­զե­լու բո­լոր փոր­ձերն առ այս պա­հը ոչ մի ար­դյունք չեն տվել։
Այ­դու­հան­դերձ, այս­պես ա­սած՝ ՙար­տա­քին դի­տարկ­ման՚ տվյալ­նե­րը, ինչ­պես կար­ծում են ա­րեւմ­տյան փոր­ձա­գետ­նե­րը, թույլ են տա­լիս ուր­վագ­ծե­լու Պու­տի­նի ի­րա­վա­հա­ջոր­դի քա­ղա­քա­կան կեր­պա­րի ընդ­հա­նուր պատ­կե­րը, եւ բո­լոր պա­րա­մետ­րե­րի հա­մադր­մամբ դա պաշտ­պա­նու­թյան գոր­ծող նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուն է։ Նա Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան է­լի­տա­յի հնաբ­նակ­նե­րից է Ել­ցի­նի նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նից ի վեր։ Եւ միակն է, որ կա­րիե­րա­յի աճ է ու­նե­ցել հե­տել­ցի­նյան իշ­խա­նա­կան հիե­րար­խիա­յում։ Շոյ­գուն ար­դեն մեկ տաս­նա­մյակ է՝ գլ­խա­վո­րում է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։ Ու թեեւ պրո­ֆե­սիո­նալ զին­վո­րա­կան չէ, կա­րո­ղա­նում է ՙձգել բա­նա­կի սան­ձե­րը՚։
Շոյ­գուի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար պաշ­տո­նա­վա­րե­լու շր­ջա­նում Ռու­սաս­տա­նը մի քա­նի հա­ջող գոր­ծո­ղու­թյուն­ներ է ի­րա­կա­նաց­րել երկ­րի սահ­ման­նե­րից դուրս։ Ա­րեւմ­տյան փոր­ձա­գետ­նե­րը հատ­կա­պես ըն­դգ­ծում են Սի­րիան, Կենտ­րո­նա-աֆ­րի­կյան հան­րա­պե­տու­թյու­նը եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը։ Վեր­ջին ըն­դգ­ծու­մը հատ­կա­պես ու­շագ­րավ է, ե­թե նկա­տի ու­նե­նանք ան­ցյալ տա­րի Շոյ­գուի ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նը՝ ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի տե­ղա­կայ­ման են­թա­կա­ռուց­ված­քա­յին ա­պա­հով­ման մա­սին։
Սեր­գեյ Շոյ­գուն էթ­նիկ տու­վա­ցի է, նրա մայրն ազ­գու­թյամբ ռուս է։ Տու­վան ՌԴ-Մոն­ղո­լիա սահ­մա­նա­յին ինք­նա­վա­րու­թյուն է, ո­րի բնիկ­ներն ու­նեն մոն­ղո­լա­կան կամ թա­թա­րա-մոն­ղո­լա­կան ծա­գում։ Նրանք ա­վե­լի մոտ են մոն­ղոլ­նե­րին եւ իս­լա­մա­դա­վան չեն։ Շոյ­գուն ներ­կա­յումս պե­տա­կան դու­մա­յի ընտ­րու­թյուն­նե­րում իշ­խող կու­սակ­ցու­թյան ա­մե­նա­ռեյ­տին­գա­յին թեկ­նա­ծուն է հա­մար­վում։ Տպա­վո­րու­թյուն կա, որ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո Պու­տի­նը հան­գս­տի կու­ղար­կի գոր­ծող վար­չա­պետ Մի­շուս­տի­նին եւ այդ պաշ­տո­նում կն­շա­նա­կի Շոյ­գուին։
Ե­թե դա տե­ղի ու­նե­նա, ա­պա կա­րե­լի է հա­մա­րել, որ Ռու­սաս­տա­նում սկս­վում է իշ­խա­նու­թյան տրան­զի­տի շր­ջան, եւ Պու­տի­նի ի­րա­վա­հա­ջորդ կլի­նի Սեր­գեյ Շոյ­գուն։ Սա, ի­հար­կե, միայն վար­կած է։ Ան­ցած քսան տա­րի­նե­րին Պու­տի­նի ի­րա­վա­հա­ջոր­դի մի քա­նի ա­նուն նույն­պես շր­ջա­նառ­վել է, բայց նրան­ցից ո­մանք կարճ ժա­մա­նակ անց հե­ռաց­վել են քա­ղա­քա­կան է­լի­տա­յի շար­քե­րից։ Շոյ­գուն կա­րող է կի­սել նույն ճա­կա­տա­գի­րը։
Խն­դիրն ա­վե­լի խոր­քա­յին է, ո՞րն է Ռու­սաս­տա­նի ա­պա­գան։ Կհա­ջող­վի ՙժո­ղո­վել՚ հետ­խոր­հր­դա­յին ամ­բողջ տա­րած­քը, ամ­րապ­նդ­վել Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, հաս­նել Բե­լա­ռու­սի հետ տն­տե­սա-ռազ­մա-քա­ղա­քա­կան ին­տեգ­րա­ցիա­յի, լու­ծել Եվ­րա­միու­թյան հետ ա­պա­գա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցը՝ ա­ռանձ­նաց­նե­լով դա ԱՄՆ-Ռու­սաս­տան մր­ցակ­ցու­թյու­նից եւ այլն։ Ա­վե­լի կոնկ­րետ ա­սած՝ Ռու­սաս­տա­նը մնա­լու է որ­պես ՙսու­վե­րեն քա­ղա­քակր­թու­թյան՚ եր­կիր, թե գնա­լու է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դա­շին­քի՞։
Ա­րեւմ­տյան ուղ­ղու­թյամբ դաշ­նակ­ցա­յին ձգ­տում­նե­րը, կար­ծես, բա­ցառ­ված են։ Ռու­սաս­տա­նը եվ­րա­սիա­կան եր­կիր է, նրա ՙսու­վե­րեն քա­ղա­քակր­թու­թյան՚ աղ­բյու­րը ներ­քին էթ­նիկ-դա­վա­նան­քա­յին բազ­մա­զա­նու­թյունն է, պատ­մա­կա­նո­րեն ձե­ւա­վոր­ված ի­րո­ղու­թյուն, ո­րը ձգում է դե­պի ա­րե­ւելք։ Շոյ­գուն Ռու­սաս­տա­նի եվ­րա­սիա­կա­նու­թյան խոր­հր­դա­նիշ է։ Այդ­պես ան­ցյալ դա­րի 70-ա­կան թվա­կան­նե­րից սկ­սած ԽՄԿԿ ԿԿ Քաղ­բյու­րո­յում ներ­կա­յաց­ված էին իս­լա­մա­դա­վան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի ա­ռաջ­նորդ­նե­րը՝ Կու­նաեւ, Ռա­շի­դով, Ա­լիեւ, որ նաեւ կա­ռա­վա­րու­թյան նա­խա­գա­հի ա­ռա­ջին տե­ղա­կալն էր։ Եւ բո­լո­րո­վին էլ պա­տա­հա­կան չէ, որ ԽՍՀՄ-ում ազ­գա­յին ինք­նու­թյան հարց ա­ռա­ջի­նը իս­լա­մա­դա­վան-թյուր­քա­խոս ղա­զախ­նե­րը, Ղրի­մի թա­թար­նե­րը եւ մես­խեթ­ցի թուր­քերն են բարձրացրել։