ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆՁԱԶԵՐԾՈՒՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
168.am
Հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է հոդված՝ արցախյան պատերազմի մեկ տարվա տարելիցի հետ կապված, որը վերնագրված է ՙԲնիկ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների սանձազերծումից մեկ տարի անց Ադրբեջանի սպառնալիքները և խախտումները շարունակվում են՚։
ՙՄեկ տարի առաջ այսօր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի ամբողջական ռազմական աջակցությամբ և ավելի քան 1000 թրաֆիքինգի ենթարկված սիրիացի ջիհադիստ վարձկաններով, պատերազմ սկսեց բնիկ հայերի դեմ Արցախում։ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և հրետանային հրթիռների անխտիր կիրառումը ներառում էր ֆոսֆորային ռումբեր, որոնք այրեցին անտառները՝ առաջացնելով ծանր այրվածքներ զինվորների և խաղաղ բնակիչների շրջանում։
Ի թիվս այլ սարսափելի ռազմական հանցագործությունների, ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տեղադրել են տեսանյութեր, որտեղ պարծենում են գլխատված և գերեվարված հայ խաղաղ բնակիչների և զինվորականների խոշտանգումներով՚,- ասվում է հոդվածում, նշելով, որ հրադադարը հաստատվեց 2020 թվականի նոյեմբերի 10-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բանակցված հայտարարությամբ և Արցախում տեղակայեց 2000 ռուս խաղաղապահ՚,- նշվում է կայքում։
Նշվում է, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից օկուպացվեց Արցախի բնիկ հայկական հողերի գրեթե երկու երրորդը։ Ավելի քան 5.000 սպանված հայ, 110.000 տեղահանված, 10.000 վիրավոր զինվոր և 200 ռազմագերի, որոնք անօրինական կալանքի տակ են ադրբեջանական բանտերում և խոշտանգումների են ենթարկվում։
ՙՄեկ տարի անց ադրբեջանական հարձակումները հայ բնակչության վրա շարունակվում են։ Օկուպացված Հադրութի շրջանում ադրբեջանցի զինվորները պղծել են հայկական գերեզմանատները։ Ֆրանսիացի լրագրող Քրիստոֆ Բուիսոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել դիմակավորված զինված ադրբեջանցի զինվորների մասին, որոնք կանգնեցրել են Արցախի հայկական ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ավտոբուսը` դեպի Հայաստան գնալու ճանապարհին, ավտոբուսի վրայից քերել են Արցախի դրոշը, ադրբեջանցիները զննել են պատերազմից տրավմա տարած երեխաների հեռախոսները՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է՚,- գրում է կայքը։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 23-ին ընդունեց Կարդենաս-Շիֆ-Շերման փոփոխությունը, որով Ադրբեջանից պահանջում է ՙանհապաղ և անվերապահորեն վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու ձերբակալված քաղաքացիներին։ Այն նաև կոչ է անում հաշվետվություն ներկայացնել հայ խաղաղ բնակիչների դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունների, անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին, ինչպես նաև հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, որոնք թիրախավորել են հայ խաղաղ բնակիչներին 2020 թվականի պատերազմի ընթացքում։
Ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՙվարույթ է հարուցել Ադրբեջանի Հանրապետության դեմ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում՚ ՝ ՄԱԿ -ի գլխավոր դատական մարմինը։ Այս տարվա սկզբին Հայաստանը նաև միջպետական բողոքներ ներկայացրեց Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՙՄարդու իրավունքների ոտնահարումներն ու միջազգային հումանիտար իրավունքի խախտումները լայն տարածում գտան Արցախի վրա հարձակումից հետո։ Վարձկաններ և ջիհադականներ տեղակայվեցին Սիրիայից և Լիբիայից՝ Թուրքիայի հրամանատարությամբ։ Նրանք պատասխանատու են սարսափելի հանցագործությունների համար, որոնք շարունակվում են՝ չնայած հրադադարի համաձայնությանը։ Կոլումբիայի համալսարանի Արցախյան ոճրագործությունների նախագիծը փաստում է իրադարձությունները։ Հուսով ենք, որ մեր հավաքած տեղեկատվությունը կարող է օգտագործվել Թուրքիային և նրա համախոհներին պատասխանատվության ենթարկելու խաղաղ բնակիչների, այդ թվում կանանց և երեխաների, ինչպես նաև մշակութային հանցագործությունների համար՚, - ասում է Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, Կոլումբիայի համալսարանի Խաղաղության հաստատման և Մարդու իրավունքների ուսումնասիրման իրավունքների ինստիտուտի տնօրենը։
Ասվում է, որ մինչ Ադրբեջանը մերժում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման օրինական իրավունքը, անցյալ տարվա պատերազմը կրկնեց 1918 թվականի սեպտեմբերի օրերի և Նախիջևանում ու Արցախում գրեթե 15,000 հայերի համակարգված բնաջնջման մասին։ Ինչպես իրենց եղբայրների՝ օսմանյան թուրքերի կողմից 1915թ. 1,5 միլիոն հայերի ցեղասպանության ժամանակ հայկական ունեցվածքի և տեսարժան վայրերի օկուպացիան, Ադրբեջանը շարունակում է պղծել Արցախի եկեղեցիները, հին գերեզմանատները, սրբազան տաճարները և պատմական վայրերը, որոնք թվագրվում են հազարամյակով։
Վկայակոչելով Կովկասյան ժառանգության դիտորդի (CHW) վերջին զեկույցը՝ Հակիմ Բիշարան Hyperallergic-ում հայտնում է, թե ինչպես են ՙավելի քան մեկ տասնյակ հայկական եկեղեցիներ, գերեզմանատներ, սուրբ խաչքարեր և այլ մշակութային արժեքներ կամ ոչնչացվել կամ վնասվել Ադրբեջանի կողմից՚։
Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամայել է հանել միջնադարյան հայերեն արձանագրությունները եկեղեցիներից՝ դրանք անվանելով ՙկեղծ՚ և վերանվանելով դրանք որպես ՙհին ադրբեջանական՚ տեսարժան վայրեր։
Սարա Փիքմանի և Սիմոն Մաղաքյանի կողմից 2019 թվականի զեկույցը ՙHyperallergic՚-ում, մանրամասնում է Ադրբեջանի բնիկ հայկական վայրերի բնաջնջման և ոչնչացման երկար պատմությունը, այդ թվում` ՙ89 միջնադարյան եկեղեցի, 5840 բարդ խաչքար և 22000 գերեզմանաքար՚։
ԱՄՆ-ի լավ վարձատրվող
PR գործակալությունները, լոբբիստական խմբերն ապահովում են Ադրբեջանի պաշտպանությունը
Լավ կազմակերպված PR արշավները, որոնք ստեղծվել էին անցյալ տարվա սեպտեմբերին՝ ԱՄՆ բարձրակարգ PR գործակալությունների և լոբբիստական խմբերի կողմից, կազմակերպեցին լայնածավալ ապատեղեկատվական արշավ Հայաստանի դեմ, երբ Ադրբեջանը ռմբակոծեց Արցախը։
Հակահայկական զեկույցներ ու հոդվածներ տարածվեցին ամենահայտնի ԶԼՄ-ներում, որոնք առավել ցայտուն ղեկավարում էր The New York Times-ի Ստամբուլի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալը։ Միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը, հրապարակեցին ադրբեջանամետ զեկույցներ, որոնք Հայաստանին մեղադրում էին պատերազմ հրահրելու մեջ, այնուհետև փոխեցին իրենց պնդումները։
Նշվում է, որ DataPoint Armenia-ն ներկայացրեց ՙՊատերազմի ընթացքում սոցիալական լրատվամիջոցների նատատիվի՚ վերաբերյալ ամենաընդգրկուն վերլուծությունը՝ եզրակացնելով, որ հայամետ սոցիալական գրառումները ՙփոքր ազդեցություն են ունեցել միջազգային լսարանի վրա՚։