ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ՙԴԵՂԻՆ ՔԱՐՏ՚. Ի՞ՆՉ ԿԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ի տար­բե­րու­թյուն հայ­կա­կան մա­մու­լի եւ փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի, Ադր­բե­ջա­նում Պու­տին-Փա­շի­նյան հան­դիպ­ման նկատ­մամբ շատ մեծ հե­տաք­րք­րու­թյուն կա։ Թե­մա­յի շուրջ տե­սա­կետ­ներ են հն­չեց­նում գրե­թե բո­լոր հայտ­նի վեր­լու­ծա­բան­նե­րը։ Ու­շագ­րավ է, որ շա­տերն ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյուն են դարձ­րել, որ պաշ­տո­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րից զատ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը եւ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը մտ­քե­րի փո­խա­նա­կու­թյու­նը շա­րու­նա­կել են աշ­խա­տան­քա­յին ճա­շի սե­ղա­նի շուրջ։ Ադր­բե­ջա­նում դա գնա­հա­տում են որ­պես Պու­տին-Փա­շի­նյան ՙջերմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վկա­յու­թյուն՚։

Մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի տո­նայ­նու­թյու­նը հիմ­նա­կա­նում հու­սա­խա­բա­կան է, ին­չը փոր­ձա­գետ­նե­րից մե­կը ձե­ւա­կեր­պել է այս­պես. ՙՄին­չեւ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի (Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ) ստո­րագ­րում դեռ եր­կար ճա­նա­պարհ կա անց­նե­լու՚։ Ըն­դս­մին, այլ հրա­պա­րա­կում­նե­րում ադր­բե­ջան­ցի հե­ղի­նակ­ներն ըն­դու­նում են, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի խն­դի­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում Ռու­սաս­տա­նի ռազ­մա-քա­ղա­քա­կան ՙմո­դե­րա­տո­րու­թյան գրա­վա­կանն է՚։-Աս­վա­ծը, ե­րե­ւի, պետք է հաս­կա­նալ այն ի­մաս­տով, որ Ռու­սաս­տա­նը տա­րա­ծաշր­ջա­նում մե­ծաց­րել է իր ազ­դե­ցու­թյու­նը։
Թե­մա­յի շուրջ վեր­լու­ծու­թյուն­նե­րում նվա­զա­գույն են Թուր­քիա­յի դե­րի եւ նշա­նա­կու­թյան, ինչ­պես նաեւ՝ ռուս-թուր­քա­կան ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րի մա­սին դա­տո­ղու­թյուն­նե­րը եւ, մա­նա­վանդ, կան­խա­տե­սում­նե­րը։ Դրա­նից ա­վե­լի է հս­տակ­վում տպա­վո­րու­թյու­նը, որ Պու­տին-Էր­դո­ղան բա­նակ­ցու­թյուն­նե­րում ո­րե­ւէ հս­տակ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք չի բեր­վել։ Դա է, թե­րեւս, պատ­ճա­ռը, որ ՙՖի­զու­լիի մի­ջազ­գա­յին օ­դա­նա­վա­կա­յա­նի բաց­ման՚ ա­ռի­թով Էր­դո­ղա­նի Ադր­բե­ջան այ­ցը հե­տաձգ­վել է։
Ադր­բե­ջա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյու­նը հա­տուկ քն­նարկ­ման թե­մա է դարձ­րել միա­ժա­մա­նակ Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սի, Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի եւ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի Մոսկ­վա­յում գտն­վե­լու ի­րո­ղու­թյու­նը, բայց շր­ջան­ցել Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հո­գե­ւոր ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դի­պու­մը։ Փո­խա­րե­նը նրանք ԼՂ եւ հայ-ադր­բե­ջա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հար­ցե­րում Գա­րե­գին Բ-ի խոս­քում ՙա­վե­լի ար­մա­տա­կան մո­տե­ցում­ներ՚ են նկա­տել՝ ակ­նար­կե­լով, որ նա Մոսկ­վա այ­ցե­լու­թյու­նից ա­ռաջ բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րել Վա­տի­կա­նում։
Ադր­բե­ջա­նի հա­մար միակ շա­հե­կան հան­գա­ման­քը, որ Բաք­վի փոր­ձա­գետ­նե­րը տե­սել են Պու­տին-Փա­շի­նյան հան­դիպ­ման հա­մա­տեքս­տում, դա այն է, որ ՙՌու­սաս­տա­նը նույն­պես շա­հագր­գռ­ված է ՙԶան­գե­զու­րի մի­ջանց­քի՚ բաց­մամբ՚։ Բայց նրանք ըն­դու­նում են, որ դա ՙտա­րա­ծաշր­ջա­նի լո­գիս­տի­կան վե­րահս­կե­լու լրա­ցու­ցիչ լծակ է Ռու­սաս­տա­նի հա­մար՚։
-Երկ­րորդ շա­հագր­գռ­վա­ծու­թյուն դի­տարկ­վում է այն, որ Ի­րա­նի ա­ռա­ջար­կած ՙԿով­կա­սյան մի­ջանցք՚ նա­խագ­ծում Ռու­սաս­տա­նը չկա, ուս­տի Մոսկ­վա­յին ձեռն­տու է, որ ՙԶան­գե­զու­րի մի­ջանցք՚ լի­նի։
Այս գնա­հա­տա­կան­նե­րը, հա­վա­նա­բար, մոտ են ի­րա­վի­ճա­կի պաշ­տո­նա­կան ըն­կալ­մա­նը։ Ադր­բե­ջա­նում, ե­րե­ւում է, նախ­նա­կան վեր­լու­ծու­թյուն կար, որ Ի­րա­նի հետ լար­վա­ծու­թյան դեպ­քում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ երկ­խո­սու­թյան պա­տու­հան կբաց­վի, մինչ­դեռ Վա­շինգ­տո­նը մինչ այս պա­հը լռու­թյուն է պահ­պա­նում, իսկ Եվ­րա­միու­թյու­նը՝ փոր­ձում քա­ղա­քա­կան նոր երկ­խո­սու­թյուն սկ­սել Ի­րա­նի հետ։ Ան­հա­վա­նա­կան չէ, որ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը եւ կտ­րուկ քայ­լե­րի գնա­լու սպառ­նա­լիք­ներն Ի­րա­նի հա­մար մի­ջու­կա­յին ծրագ­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րում դի­վա­նա­գի­տա­կան լրա­ցու­ցիչ ռե­սուրս են։
Մի­ջազ­գա­յին մա­մու­լում նույ­նիսկ ակ­նարկ­ներ կան, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը հակ­վում է Ի­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան՝ ի հա­կակ­շիռ Թուր­քիա­յի տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­վակ­նու­թյուն­նե­րի։ ԱՄՆ նա­խա­գա­հը բաց հայ­տա­րա­րել է, որ Թուր­քիան ՙՍի­րիա­յում խան­գա­րում է՚։ Սա շատ ծանր հար­ված է թուր­քա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Պետք է ու­շադ­րու­թյան առ­նել, որ Մոսկ­վա­յում ԱՄՆ փոխ­պետ­քար­տու­ղար Նու­լան­դը եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Կո­զա­կը գո­նե ընդ­հա­նուր գծե­րով հա­մա­ձայ­նու­թյան են ե­կել Ուկ­րաի­նա­յի ա­րե­ւել­քում քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման շուրջ։
Ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան չէ, որ ռու­սաս­տան­ցի քա­ղա­քա­գետ Տա­րա­սովն օ­րերս թուր­քա­կան կող­մին բաց տեքս­տով փո­խան­ցել է, որ Թուր­քիա­յին Ռու­սաս­տանն է ներգ­րա­վել ԼՂ գո­տի։ Սա կա­րե­լի է հաս­կա­նալ որ­պես դի­վա­նա­գի­տա­կան ակ­նարկ, որ ո­րո­շա­կի ՙկար­միր գծի՚ մո­տե­նա­լու դեպ­քում Ռու­սաս­տա­նը կա­րող է խա­ղի բո­լո­րո­վին այլ կա­նոն­ներ մշա­կել։ Ադր­բե­ջանն այս փու­լում, կար­ծես, սե­ւեռ­վում է ռուս-ի­րա­նա­կան տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի վրա, բայց դրանք, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ար­մա­տա­կան չեն։ Ռու­սաս­տա­նը վե­րա­պա­հում­ներ ու­նի ՙԿով­կա­սյան մի­ջանց­քում՚ Վրաս­տա­նի դե­րա­կա­տա­րու­թյան հար­ցում։
Ընդ­հա­նուր գծե­րով ե­թե գնա­հա­տենք, ա­պա Ադր­բե­ջա­նում Պու­տին-Փա­շի­նյան հան­դի­պու­մից, Ի­րան-Հա­յաս­տան շփում­նե­րի խո­րաց­ման մի­տում­նե­րից եւ ՙԿով­կա­սյան մի­ջանց­քին՚ Հնդ­կաս­տա­նի հնա­րա­վոր ա­ջակ­ցու­թյու­նից լր­ջո­րեն ան­հան­գս­տա­ցած են, ինչ­պես նաեւ՝ կաս­կա­ծա­միտ, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հե­ռան­կա­րից ել­նե­լով՝ Թուր­քիան կա­րող է Հա­յաս­տա­նի հետ ՙսե­պա­րատ հա­մա­ձայ­նու­թյան՚ քայ­լեր ձեռ­նար­կել։
Այդ մտա­հո­գու­թյունն է, թե­րեւս, պատ­ճա­ռը, որ Իլ­համ Ա­լիե­ւը ո­րո­շել է ՙկան­խար­գե­լիչ՚ քայլ կա­տա­րել. ՙԱ­զա­տու­թյուն՚ ռա­դիո­կա­յա­նի ադր­բե­ջա­նա­կան ծա­ռա­յու­թյու­նը, հղում ա­նե­լով իշ­խա­նա­կան թե­ւի պատ­գա­մա­վոր Օ­րու­ջե­ւին, հայտ­նել է, որ նա­խա­պատ­րաստ­վում է ՙՀայ բնակ­չու­թյան ին­տեգ­րաց­ման պե­տա­կան ծրա­գիր՚։ Այն են­թադ­րա­բար մշա­կում են ՙհմուտ մաս­նա­գետ­ներ՚՝ Միլ­լի մեջ­լի­սի հաս­տատ­մա­նը ներ­կա­յաց­նե­լու հա­մար։ Ադր­բե­ջանն, այս­պի­սով, փոր­ձում է մի­ջազ­գա­յին տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել, թե ՙխա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջանն ար­դեն սկս­ված է՚։