[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԻ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻ ԵՐ­ԿԱ­ԿԻ ԽԱ­ՂԸ

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Վեր­ջին շա­բաթ­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը որ­դեգ­րել է նոր մար­տա­վա­րու­թյուն՝ պար­բե­րա­բար խախ­տել 2020թ. նո­յեմ­բե­րին Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, ի­րա­կա­նաց­նել ռազ­մա­կան սադ­րանք­ներ, նույ­նիսկ ռուս խա­ղա­ղա­պա­հի ներ­կա­յու­թյունն ան­տե­սե­լով թի­րա­խա­վո­րել ու կյան­քից զր­կել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան խա­ղաղ բնակ­չին։ Հոկ­տեմ­բե­րի 14-ի ե­րե­կո­յան ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րը կրակ բա­ցե­ցին ԱՀ արևե­լյան սահ­մա­նա­գո­տում տե­ղա­կայ­ված ՊԲ մար­տա­կան հե­նա­կե­տի ուղ­ղու­թյամբ, ին­չի ար­դյուն­քում հրա­զե­նա­յին վի­րա­վո­րում  ստա­ցավ վեց զին­ծա­ռա­յող։ 

Հե­նա­կե­տի վրա ձեռ­նարկ­ված հար­ձա­կու­մից մեկ օր ա­ռաջ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հար­ցազ­րույց էր տվել ի­տա­լա­կան ՙLa Republika՚ թեր­թին և ա­սել, թե, ընդ­հա­նուր առ­մամբ, ին­քը գոհ է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում տե­ղա­կայ­ված ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նից։ Նրա բնո­րոշ­մամբ՝ ա­ռան­ձին մանր մի­ջա­դե­պե­րը չհաշ­ված՝ ի­րա­վի­ճա­կը կա­յուն է։ Ո­րոշ հար­ցեր դեռ լուծ­ման են սպա­սում, խոս­քը, մաս­նա­վո­րա­պես, օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մա­սին է, ով­քեր պար­տա­վոր են ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­ներ այ­ցե­լե­լու հա­մար ստա­նալ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի թույ­լտ­վու­թյու­նը։ ՙԲայց ո­րոշ օ­տա­րերկ­րա­ցի­ներ,-ըն­դգ­ծել է Ա­լիևը,-դեռ շա­րու­նա­կում են ա­պօ­րի­նա­բար հաս­նել մեր տա­րածք­ներ, ռու­սաս­տա­նյան խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման շր­ջան­ներ՚։ Նա այ­նու­հետև հա­վե­լել է, որ այս և մի շարք այլ հար­ցեր պետք է լուծ­վեն, բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, խա­ղա­ղա­պահն­րի գոր­ծու­նեու­թյունն ի­րեն գո­հաց­նում է։ Հար­ցազ­րույ­ցից երևում է, որ Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նող ռու­սաս­տա­նյան զո­րա­կազ­մի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի վե­րա­բեր­մուն­քում ինչ-որ բան փոխ­վել է, հա­մե­նայն դեպս, փոխ­վել է տո­նայ­նու­թյու­նը։ Մեկ ա­միս ա­ռաջ պաշ­տո­նա­կան Բա­քուն ին­տեն­սիվ քն­նարկ­ման նյութ էր դարձ­րել խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ման­դա­տի հար­ցը, ո­րի շուրջ հա­վե­լյալ հա­մա­ձայ­նու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու խն­դիր էր դրել։ Այն­տե­ղից մեծ ինք­նավս­տա­հու­թյամբ հայ­տա­րա­րում էին, թե ռու­սա­կան զո­րա­կազ­մը ժա­մա­նա­կա­վոր է տե­ղա­կայ­ված ԼՂ-ում։ Ի­րա­կա­նու­թյան խե­ղա­թյու­րում է Ա­լիևի այն բնո­րո­շու­մը, թե ԼՂ-ում ի­րա­վի­ճա­կը կա­յուն է։ Այդ ՙհա­վաս­տիա­ցու­մից՚ ըն­դա­մե­նը մեկ օր անց ադր­բե­ջա­նա­կան կող­մը ձեռ­նար­կեց հար­ձա­կում Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի մար­տա­կան հե­նա­կե­տի վրա։ Ի՞նչ կա­յու­նու­թյան մա­սին է խոս­քը, ե­թե ադր­բե­ջա­նա­կան կող­մից դի­պու­կա­հա­րը կա­րո­ղա­նում է թի­րա­խա­վո­րել սե­փա­կան հո­ղա­մա­սում աշ­խա­տող ԱՀ քա­ղա­քա­ցուն։ Եվ սա ար­վում է ռուս խա­ղա­ղա­պա­հի ներ­կա­յու­թյամբ։ Նկա­տենք մեկ հան­գա­մանք. Ադր­բե­ջա­նի ղե­կա­վարն այս ար­տա­հայ­տու­թյուն­ներն ա­րել է եվ­րո­պա­կան մա­մու­լին տված հար­ցազ­րույ­ցում, ինչն ա­մենևին ինք­նան­պա­տակ չէր։ Ազ­դակ­նե­րից մե­կը Ռու­սաս­տա­նին է ուղղ­ված. ՙմի շարք հար­ցեր՚ պետք է ի­րենց լու­ծու­մը ստա­նան: Հնա­րա­վոր է` դրանք այն հար­ցերն են, ո­րոնք Բա­քուն դնում է Մոսկ­վա­յի առջև, բայց իր հա­մար ցան­կա­լի լուծ­ման չի հաս­նում։ Մյուս կող­մից՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահն Արևմուտ­քին ի­րա­զե­կում է, որ ինքն այն­քան էլ գոհ չէ ե­ռա­կողմ ձևա­չա­փում ծա­վալ­վող գոր­ծըն­թաց­նե­րից՝ դրա­նով ցույց տա­լով, որ Ադր­բե­ջանն Արևմուտ­քի ա­ջակ­ցու­թյան կա­րիքն ու­նի։ Պա­տա­հա­կան չէր նաև Ա­լիևի կող­մից օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի՝ Ար­ցախ այ­ցե­լե­լու մա­սին ակ­նար­կը, ինչն, ակն­հայ­տո­րեն, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ու­ներ։
Եվս մեկ դի­տար­կում. Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի քիմ­քին հա­ճո չէր ՀՀ-ում Ֆրան­սիա­յի նո­րան­շա­նակ դես­պան Անն Լու­յո­յի հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի՝ Ֆրան­սիան Ռու­սաս­տա­նի և Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ միա­սին աշ­խա­տում է Ղա­րա­բա­ղի վե­րա­բե­րյալ տևա­կան հա­մա­ձայ­նագ­րի կնք­ման ուղ­ղու­թյամբ։ Նրա խոս­քով՝ Նյու Յոր­քում տե­ղա­շարժ է գրանց­վել, ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը կազ­մա­կեր­պել են եր­կու կող­մե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հան­դի­պու­մը։ Դա փոքր քայլ կա­րող է թվալ, բայց, ի­րա­կա­նում մեծ քայլ էր, ա­սել է դես­պա­նը՝ հույս հայտ­նե­լով, որ նման կար­գի այլ ո­րո­շում­ներ ևս կլի­նեն։ Ա­պա վս­տա­հեց­րել է, որ ռու­սաս­տան­ցի և ա­մե­րի­կա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի հետ միա­սին աշ­խա­տում են, որ­պես­զի ա­ռաջ մղեն Ղա­րա­բա­ղի վե­րա­բե­րյալ ա­վե­լի տևա­կան հա­մա­ձայ­նագ­րի կնք­մա­նը միտ­ված գոր­ծըն­թա­ցը։ Ար­ցա­խի խնդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման հա­մար հա­մա­նա­խա­գա­հող պե­տու­թյուն­նե­րի միջև նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյան պայ­քար ե­ղել է մինչև 44-օ­րյա պա­տե­րազ­մը։ Ներ­կա­յում այդ պայ­քարն ա­վե­լի է ընդ­գծ­վել և, թերևս, այս հա­մա­տեքս­տում պետք է դի­տարկ­վի Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հեր­թա­կան հան­դի­պու­մը, ո­րը տե­ղի ու­նե­ցավ հոկ­տեմ­բե­րի 14-ին Բե­լա­ռու­սի մայ­րա­քա­ղաք Մինս­կում, ռու­սա­կան կող­մի նա­խա­ձեռ­նու­թյամբ։
Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րը քն­նար­կել են հա­կա­մար­տու­թյանն առ­նչ­վող խն­դիր­ներ, նե­րա­ռյալ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քը։ Բարձր են գնա­հատ­վել Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դա­կան ջան­քե­րը, կարևոր­վել է ՌԴ խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյունն Ար­ցա­խում։ Դրա հետ մեկ­տեղ, նշ­վել է, որ նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան ո­րոշ դրույթ­ներ դեռևս ի­րա­կա­նաց­ված չեն։ Խոսքն ա­ռա­ջին հեր­թին հայ ռազ­մա­գե­րի­նե­րի և պահ­վող այլ ան­ձանց շու­տա­փույթ ու ան­վե­րա­պահ հայ­րե­նա­դարձ­ման մա­սին է։ Մինս­կի հան­դի­պու­մից 5 օր անց՝ հոկ­տեմ­բե­րի 19-ին, Բաք­վից Երևան վե­րա­դար­ձավ ևս 5 ռազ­մա­գե­րի։ ՙԷ­րե­բու­նի՚ օ­դա­նա­վա­կա­յա­նում նրանց դի­մա­վո­րող­նե­րից մեկն էլ ՀՀ-ում ՌԴ դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կինն էր։
Ամ­փո­փե­լով վե­րը շա­րադր­վա­ծը, ար­ձա­նագ­րենք, որ հա­կա­ռա­կոր­դի մոտ ագ­րե­սի­վու­թյան ու­ժե­ղա­ցում է նկատ­վում Մինս­կի խմ­բի ձևա­չա­փով բա­նակ­ցու­թյուն­նե­րը վեր­սկ­սե­լու՝ հա­մա­նա­խա­գահ­նե­րի պատ­րաս­տա­կա­մու­թյան ֆո­նին։ Բանն այն է, որ հենց այս ձևա­չա­փում են հս­տակ դր­վում Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի և հա­կա­մար­տու­թյան կա­յուն ու հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման հար­ցե­րը։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը եր­կա­կի խա­ղի մեջ է. փոր­ձե­լու է ա­ռաջ մղել իր ար­տա­քին քա­ղա­քա­կան խն­դիր­ներն ինչ­պես Մինս­կի խմ­բի, այն­պես էլ ե­ռա­կողմ ձևա­չա­փե­րում՝ չհ­րա­ժար­վե­լով ա­ռա­վե­լա­պաշ­տա­կան դիր­քո­րո­շու­մից։ Հայ­կա­կան կող­մից կպա­հանջ­վի հի­շյալ ձևա­չա­փե­րում ոչ միայն գոր­ծադ­րել հա­կազ­դե­ցու­թյան հնա­րա­վոր մի­ջոց­նե­րը, այլև հան­դես գալ մեր ժո­ղովր­դի կեն­սա­կան շա­հե­րից բխող ա­ռաջ­նա­յին օ­րա­կար­գով։