[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻ ԱՐՎԵՍՏ Է. ՈՐՏԵ՞Ղ ԵՆՔ ՄԵՆՔ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Ռու­սա­կան մա­մու­լը սեն­սա­ցիոն տե­ղե­կու­թյուն է հրա­պա­րա­կել։ Ըստ այդմ, ա­մե­րի­կյան JPMorgan Chase ֆի­նան­սա­կան հոլ­դին­գը եւ ռու­սա­կան կող­մը հա­մա­տեղ բանկ կհիմ­նադ­րեն Ուկ­րաի­նա­յի ա­րե­ւե­լյան շր­ջան­նե­րի՝ Դոն­բա­սի եւ Լու­գան­կս­կի տն­տե­սա­կան զար­գաց­ման եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ար­դիա­կա­նաց­ման ծրագ­րե­րի ֆի­նան­սա­վոր­ման նպա­տա­կով։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, դա տե­ղի կու­նե­նա ար­դեն ե­կող տա­րես­կզ­բին։ Նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, ինչ­պես գրում են ռու­սա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ձեռք է բեր­վել ԱՄՆ փոխ­պետ­քար­տու­ղար Նու­լան­դի եւ ՌԴ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Կո­զա­կի մի­ջեւ Մոսկ­վա­յում հոկ­տեմ­բե­րի 12-13-ին կա­յա­ցած բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում։

Թե­մա­յին անդ­րա­դար­ձել են միան­գա­մից մի քա­նի լրատ­վա­մի­ջոց­ներ, ուս­տի մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ տա­րած­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը գո­նե հիմ­նա­կան գծե­րով հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը կամ չա­փա­զանց մոտ է դրան։ Ա­վե­լի վաղ, մա­նա­վանդ, ՌԴ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Կո­զակն ան­ձամբ հայ­տա­րա­րել է, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը պաշտ­պա­նում է Դո­նեց­կի եւ Լու­գանս­կի մար­զե­րի ան­ջատ­ված շր­ջան­նե­րին Ուկ­րաի­նա­յի կազ­մում ինք­նա­վա­րու­թյուն շնոր­հե­լու քա­ղա­քա­կան նա­խա­գի­ծը։ Դա են­թադ­րում է բարդ եւ տե­ւա­կան գոր­ծըն­թաց, ո­րին, ինչ­պես ե­րե­ւում է, Ռու­սաս­տա­նը ներ­կա փու­լում չի պատ­րաստ­վում մեկ­նարկ տալ։
Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նակ Պես­կո­վը, խո­սե­լով Պու­տին-Զե­լենս­կի հան­դիպ­ման հնա­րա­վո­րու­թյան մա­սին, պար­զո­րոշ հաս­կաց­րել է, որ նման հե­ռան­կար Կրեմ­լը չի քն­նար­կում։ ՙՉա­փա­զանց դժ­վար է երկ­խո­սել պա­րոն Զե­լենս­կիի հետ՚,-ա­սել է Պես­կո­վը եւ ա­վե­լաց­րել, որ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը գե­րա­դա­սում է Ուկ­րաի­նա­յի ա­րե­ւել­քի հետ կապ­ված հար­ցերն ա­ռան­ձին-ա­ռան­ձին քն­նար­կել Գեր­մա­նիա­յի կանց­լե­րի եւ Ֆրան­սիա­յի նա­խա­գա­հի հետ, ո­րոնք էլ Ռու­սաս­տա­նի տե­սա­կետ­նե­րը փո­խան­ցում են ուկ­րաի­նա­կան կող­մին։
Քա­ղա­քա­կան դի­տորդ­նե­րը հա­մա­րում են, որ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի այդ վս­տա­հու­թյու­նը հա­մա­ձայ­նեց­ված է ԱՄՆ-ի հետ, պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ձեռք է բեր­վել հու­նի­սին Ժնե­ւում կա­յա­ցած՝ Պու­տին-Բայ­դեն դեմ առ դեմ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում։ Դո­նեց­կում ռուս-ա­մե­րի­կյան հա­մա­տեղ բան­կի ստեղծ­ման եւ ա­ռեւտ­րատն­տե­սա­կան ու են­թա­կա­ռուց­ված­քա­յին ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լու մտադ­րու­թյան մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը գա­լիս է հաս­տա­տե­լու Ուկ­րաի­նա­յի հար­ցում ռուս-ա­մե­րի­կյան գլո­բալ հա­մա­ձայ­նու­թյան մա­սին ար­վող եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը։
Կա­րե­լի է, այս­պի­սով, չա­փա­զանց էա­կան նշա­նա­կու­թյան ար­ձա­նագ­րում ա­նել. Ռու­սաս­տա­նը եւ ԱՄՆ-ն նա­խա­պատ­րաստ­վում են, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած, ՙՆոր Յալ­թա՚ մա­կար­դա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի։ The National Interest պար­բե­րա­կա­նը տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք է կազ­մա­կեր­պել, ըստ ո­րի` աշ­խար­հը ՙեն­թադ­րա­բար կբա­ժան­վի ազ­դե­ցու­թյան ե­րեք՝ ա­մե­րի­կյան, ռու­սա­կան եւ չի­նա­կան գո­տի­նե­րի՚։ Ընդ ո­րում, եվ­րա­սիա­կան տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րի­կյան ՙգո­տի՚ է դի­տարկ­վում բա­ցա­ռա­պես Ա­րեւմ­տյան Եվ­րո­պան։
Regnum-ի քա­ղա­քա­կան մեկ­նա­բանն ար­դեն բաց տեքս­տով է խո­սում ա­վե­լի վաղ մեր կող­մից ար­ված այն կան­խա­տես­ման մա­սին, որ նա­խա­պատ­րաստ­վում է Պու­տին-Բայ­դեն նոր հան­դի­պում։ Մենք դա ա­րել էինք՝ ել­նե­լով Ժնե­ւի բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո ԱՄՆ նա­խա­գա­հի այն հայ­տա­րա­րու­թյու­նից, թե ՌԴ նա­խա­գա­հին ՙվեց ա­միս ժամ­կետ է տվել՚։ Ռու­սաս­տան­ցի վեր­լու­ծա­բանն այ­սօր գտ­նում է, որ ԱՄՆ փոխ­պետ­քար­տու­ղար Նու­լան­դը եւ ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Ու­շա­կո­վը ՙքն­նար­կել են բարձր մա­կար­դա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­րա­կար­գը՚ եւ գրե­թե միան­շա­նակ պն­դում, որ Պու­տի­նը եւ Բայ­դե­նը ՙկհան­դի­պեն դեկ­տեմ­բե­րին՚։ Դա Ժնե­ւյան բա­նակ­ցու­թյուն­նե­րին հա­ջոր­դած վե­ցամ­սյա ժամ­կե­տի ա­վարտն է։
Inosmi.ru կայ­քը թարգ­մա­նա­բար հրա­պա­րա­կել է The National Interest-ի ծա­վա­լուն խմ­բագ­րա­կա­նը, ո­րի հիմ­նա­կան ի­մաստն այն է, որ ՙազ­գեր եւ ազ­գա­յին պե­տու­թյուն­ներ կազ­մա­վո­րե­լու ա­մե­րի­կյան ա­վե­լի քան կես­դա­րյա դոկտ­րի­նը ֆիաս­կո­յի է մատն­վել՝ Վիետ­նա­մից մին­չեւ Ի­րաք եւ Աֆ­ղանս­տան՚։ Աշ­խար­հի ՙնոր վե­րա­բա­ժան­ման՚ մա­սին նույն թեր­թի վեր­լու­ծա­կա­նում աս­ված է, որ ԱՄՆ-ն հետ­խոր­հր­դա­յին ամ­բողջ տա­րած­քը, իսկ Եվ­րո­պա­յում՝ Սեր­բիան ՙկճա­նա­չի Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյան գո­տի՚։ Նույն տե­ղում, սա­կայն, շեշտ­ված է Ռու­սաս­տա­նի մեր­ձա­վո­րա­րե­ւե­լյան ՙթռիչ­քը՚ եւ մատ­նանշ­ված Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կան ու Հա­րավ-ա­րե­ւե­լյան Ա­սիան՝ որ­պես ՙդեռ վի­ճե­լի՚։
Ո­րե­ւէ հաս­տա­տուն հե­ռան­կար, ի­հար­կե, պար­զու­նակ կլի­ներ ան­վա­նել ար­դեն իսկ հա­մա­ձայ­նեց­ված, բայց մի­տում­ներն ան­տե­սել չենք կա­րող։ Կար­ծես թե պարզ է, որ ա­մե­րի­կյան ՙըմ­բռ­նո­ղա­կա­նու­թյու­նը՚ մի են­թա­տեքստ ու­նի՝ կան­խել ռուս-չի­նա­կան ռազ­մա­վա­րա­կան դաշ­նակ­ցու­թյու­նը, ժա­մա­նակ շա­հել՝ ու­ժե­րի նոր վե­րա­դա­սա­վոր­ման հա­մար։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նա­խագ­ծում­նե­րը չեն դա­դա­րում, ե­թե ան­գամ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը մի փու­լում ամ­րագր­վում են ի­րա­վա­բա­նո­րեն։
Այ­դու­հան­դերձ, տվյալ պա­հին մեզ հա­մար էա­կան է, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւ հետ­խոր­հր­դա­յին ամ­բողջ տա­րած­քում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը Թուր­քիա­յի, թուր­քա­կան աշ­խար­հի ռազ­մա­քա­ղա­քա­կան ինք­նու­րույն դե­րա­կա­տա­րում, կար­ծես, չի տես­նում եւ չի ծրագ­րում։ Նա­խա­պես տպա­վո­րու­թյուն կար, որ ռուս-չի­նա­կան մեծ ա­լյան­սը չե­զո­քաց­նե­լու հե­ռան­կա­րով ԱՄՆ-ն կա­ջակ­ցի ՙթուր­քա­կան բա­նա­կի՚ էր­դո­ղա­նյան նա­խագ­ծին՝ կտ­րե­լով Կենտ­րո­նա­կան Ա­սիան եւ ՙաք­ցա­նի մեջ առ­նե­լով՚ Ի­րա­նի հյու­սի­սը։ Այ­սօր, ե­րե­ւում է, Թուր­քիան ՙմեծ խա­ղա­տախ­տա­կին՚ որ­պես ինք­նու­րույն ֆի­գուր չի դի­տարկ­վում։
Խն­դիրն այն է, թե ար­դյոք ՙՄեծ Եվ­րա­սիա­յի՚ ռու­սա­կան նա­խագ­ծում­նե­րում Թուր­քիա­յին, թուր­քա­կան աշ­խար­հին գոր­ծըն­կե­րա­յին տեղ հատ­կաց­վու՞մ է։ Դա, ըստ ե­րե­ւույ­թին, կախ­ված է լի­նե­լու այն բա­նից, թե Ռու­սաս­տա­նին կհա­ջող­վի՞ Ա­րե­ւե­լյան Եվ­րո­պա­յի նախ­կին կո­մու­նիս­տա­կան եր­կր­նե­րը դուրս բե­րել ա­մե­րի­կյան ՙհո­վա­նո­ցի՚ ազ­դե­ցու­թյու­նից։ Ե­թե ՆԱ­ՏՕ-ի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ շփ­ման գի­ծը վե­րա­դառ­նա Բեռ­լի­նի պա­տի ժա­մա­նակ­նե­րի ռազ­մա­կան հա­վա­սա­րակշ­ռու­թյա­նը, ա­պա Ռու­սաս­տա­նը, հա­վա­նա­բար, կսա­ռեց­նի Թուր­քիա­յի, թուր­քա­կան աշ­խար­հի հետ ու­ժի նոր բե­ւեռ ձե­ւա­վո­րե­լու նա­խա­գի­ծը։ Ե­թե՝ ոչ, ա­պա ՙՄեծ Եվ­րա­սիա­յում՚ թուր­քա­կան գոր­ծո­նը կկա­րե­ւոր­վի։
Այս չա­փա­զանց զգա­յուն եւ բարդ ի­րա­վի­ճա­կում, ըստ ե­րե­ւույ­թին, հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը պետք է փոր­ձի ժա­մա­նակ շա­հել՝ մշ­տա­պես ա­ռա­ջար­կե­լով ոչ քա­ղա­քա­կան այ­լընտ­րանք­ներ։ Ի մաս­նա­վո­րի, քն­նար­կում­նե­րի հա­մա­տեքստ կա­րե­լի է բե­րել հա­րավ­կով­կա­սյան 3+3 ֆոր­մա­տը մի քա­նի 3+3-ի հա­վա­նա­կա­նու­թյամբ դի­տար­կե­լու թե­ման։ Այ­սինքն, սկզ­բուն­քա­յին՝ Հա­յաս­տան-Վրաս­տան-Ադր­բե­ջան-Ռու­սաս­տան-Թուր­քիա-Ի­րան հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կա­րե­լի է մաս­նա­վո­րեց­նել Թուր­քիա-Հա­յաս­տան-Ադր­բե­ջան, Վրաս­տան-Հա­յաս­տան-Ի­րան, Ռու­սաս­տան-Վրաս­տան-Ի­րան, Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-Հա­յաս­տան, Ի­րան-Ադր­բե­ջան-Ռու­սաս­տան, Ադր­բե­ջան-Հա­յաս­տան-Թուր­քիա եւ այլ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի քայլ առ քայլ վե­րա­բաց­ման են­թած­րագ­րե­րի՝ ե­լա­կետ ու­նե­նա­լով զրո­յա­կան կե­տից ա­ռաջ շարժ­վե­լու, ոչ թե՝ ար­դեն ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը փու­լա­յին ի­րա­կա­նաց­ման տա­նե­լու սկզ­բուն­քը։
Ե­թե Ուկ­րաի­նա­յի ա­րե­ւել­քի հար­ցում քա­ղա­քա­կան կար­գա­վո­րու­մը հե­տաձգ­վում է, նա­խա­պատ­վու­թյուն է տր­վում տե­ղաշր­ջա­նի սո­ցիալ-տն­տե­սա­կան, կո­մու­նի­կա­ցիոն եւ ֆի­նան­սա­կան ա­ռող­ջաց­ման լե­գի­տի­մաց­մա­նը՝ այդ ա­մե­նը հա­մա­րե­լով որ­պես ա­պա­գա ի­րա­վա­կան հան­գու­ցա­լուծ­ման նա­խա­պայ­ման­նե­րի ստեղ­ծում, ա­պա հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը պար­տա­վոր է նա­խա­դե­պա­յին հնա­րա­վո­րու­թյու­նը ծա­ռա­յեց­նել ԼՂ կար­գա­վոր­ման ՙմի­ջան­կյալ փու­լի՚ հա­մա­ձայ­նեց­մա­նը։