Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙԱՐԵՎՄՏՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ՚ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ

Վահ­րամ Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

Ուկ­րաի­նա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը մեկ­նել է Վա­շինգ­տոն, որ­տեղ բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րել ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի հետ։ Ար­դյուն­քում հրա­պա­րակ­վել է երկ­կողմ ՙխար­տիա՚, որ­տեղ աս­վում է, որ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը պահ­պա­նում է Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րը, դրան­ցով պայ­մա­նա­վոր­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րը, մտա­դիր է ՙկի­րա­ռել այլ անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ՝ մին­չեւ Ուկ­րաի­նա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նու­մը՚։

Կարճ ժա­մա­նակ ա­ռաջ Կիեւ էր այ­ցե­լել ԱՄՆ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը։ Ա­վե­լի վաղ Սպի­տակ տա­նը հյու­րըն­կալ­վել էր Ուկ­րաի­նա­յի նա­խա­գահ Զե­լենս­կին եւ ներ­կա­յաց­րել իր երկ­րի ար­դիա­կա­նաց­ման, պաշտ­պա­նու­նա­կու­թյան զո­րաց­ման եւ սո­ցիալ-տն­տե­սա­կան զար­գաց­ման մի ծրա­գիր, ո­րը բազ­մա­մի­լիարդ ներդ­րում­ներ է պա­հան­ջում։ Բայ­դեն-Զե­լենս­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րի ՙչոր ար­դյուն­քը՚, սա­կայն, Ուկ­րաի­նա­յի զին­ված ու­ժե­րի կա­րիք­նե­րի հա­մար ա­մե­րի­կյան 60 մի­լիոն դո­լա­րի հատ­կա­ցումն էր։
Ոչ ոք հա­նուն Ուկ­րաի­նա­յի Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մե­լու խե­լաց­նոր ծրա­գիր չու­նի։ Հաս­կա­նա­լի է, որ Ուկ­րաի­նա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի վա­շինգ­տո­նյան այ­ցը շտապ կազ­մա­կերպ­վել է Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս միու­թե­նա­կան պե­տու­թյան ՙԴեկ­րե­տի՚ ստո­րագր­ման՝ Եվ­րա­միու­թյան եր­կր­նե­րի հա­մար խիստ մտա­հո­գիչ, տպա­վո­րու­թյու­նը մեղ­մե­լու հա­մար։ Կիե­ւում պն­դում են, որ Լու­կա­շեն­կոն Ռու­սաս­տա­նին Ուկ­րաի­նան ՙաք­ցա­նե­լու լրա­ցու­ցիչ լծակ է հանձ­նել՚։ Ռու­սաս­տա­նի փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը հա­մա­րում են, որ Լու­կա­շեն­կոն ՙայ­լեւս ուկ­րաի­նա­կան ՙմի­ջանցքն՚ օգ­տա­գոր­ծել չի կա­րող, այ­լեւս ան­ցյա­լում է ժա­մա­նա­կը, երբ նա կա­րո­ղա­նում էր խա­ղար­կել Ա­րեւ­մուտ­քի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խա­ղա­քար­տը՚։
Լու­կա­շեն­կոն, ի­րոք, տե­ւա­կան ժա­մա­նակ ոչ միայն ռուս-ուկ­րաի­նա­կան դի­մա­կա­յու­թյու­նից տն­տե­սա­կան շահ է ստա­ցել, այ­լեւ փոր­ձել է քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար լի­նել Դոն­բա­սի հար­ցով բա­նակ­ցու­թյուն­նե­րում՝ պահ­պա­նե­լով զգու­շա­վո­րու­թյուն։ Միու­թե­նա­կան պե­տու­թյան ՙԴեկ­րե­տի՚ ստո­րագ­րու­մը Բե­լա­ռու­սի նա­խա­գա­հին վերջ­նա­կա­նա­պես ա­պա­լե­գի­տի­մաց­նում է եվ­րո­պա­կան քա­ղա­քակր­թա­կան մի­ջա­վայ­րում։ Ուկ­րաի­նա­յի պա­րա­գա­յում դա նշա­նա­կում է, ի­րոք, քա­ղա­քա­կան ՙշր­ջա­փա­կում՚, ին­չը, բնա­կա­նա­բար, Կիե­ւը փոր­ձում է փոխ­հա­տու­ցել Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ ՙռազ­մա­վա­րա­կան՚ հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ։
ՙԱ­րեւմ­տյան ճա­կա­տում՚ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր ի­րո­ղու­թյու­նը, երբ Բե­լա­ռուս-ՆԱ­ՏՕ շփ­ման ա­րեա­լը ՙԴեկ­րե­տով՚ ճա­նաչ­վում է ՙմիաս­նա­կան սահ­ման՚, չի կա­րող ան­տար­բեր թող­նել ո՜չ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րին, ո՜չ, մա­նա­վանդ, Եվ­րա­միու­թյա­նը։ Այս հա­մա­տեքս­տում միան­գա­մայն հաս­կա­նա­լի է լեհ-բե­լա­ռու­սա­կան, բե­լա­ռու­սա-լատ­վիա­կան սահ­մա­նի շուրջ ա­րեւմ­տյան քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­կան գոր­ծիչ­նե­րի ՙան­հան­գս­տու­թյու­նը՚։ Գեր­մա­նիա­յի հե­ռա­ցող կանց­լեր Մեր­կե­լը նույ­նիսկ հասց­րել է ի­րա­վի­ճա­կը ո­րա­կել Եվ­րա­միու­թյան դեմ ՙհիբ­րի­դա­յին պա­տե­րազմ՚։
Բուն խն­դի­րը նրա­նում է, որ Բե­լա­ռու­սում ար­ձա­նագր­վել է միգ­րանտ­նե­րի ան­նա­խա­դեպ ներ­հոսք, մի քա­նի հա­զար մարդ, հիմ­նա­կա­նում՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից եւ Աֆ­րի­կա­յի հյու­սից, կու­տակ­վել է բե­լա­ռու­սա-լե­հա­կան սահ­մա­նին եւ պա­հան­ջում է այդ եր­կիր ա­պօ­րի­նի մուտք։ Լե­հա­կան սահ­մա­նա­պահ ու­ժե­րը ստիպ­ված են ե­ղել ար­ցուն­քա­բեր գազ կի­րա­ռել, բայց խն­դի­րը դրա­նով չի լուծ­վում։ Մա­մու­լը գրում է, որ Եվ­րա­միու­թյու­նը հե­տաքն­նում է, թե այդ մար­դիկ ինչ­պե՞ս են հայ­տն­վել Բե­լա­ռու­սի տա­րած­քում։
Կաս­կած­ներ կան, որ միգ­րանտ­նե­րը Մինսկ են տե­ղա­փոխ­վել Թուր­քիա­յից եւ Սի­րիա­յից։ Ե­թե ա­պա­ցույց­ներ գտն­վեն, ա­պա Եվ­րա­միու­թյու­նը կար­գե­լի ՙԹուր­քա­կան ա­վիաու­ղի­նե­րի՚ ինք­նա­թիռ­նե­րի մուտքն իր տա­րածք։ Շր­ջա­նառ­վում է կար­ծիք, որ Թուր­քիա­յի եւ Բե­լա­ռու­սի նա­խա­գահ­նե­րի մի­ջեւ ՙկան գաղտ­նի հա­մա­ձայ­նու­թյուն­ներ՝ ուղղ­ված Եվ­րա­միու­թյան դեմ՚։ Թուր­քիան մեկ ան­գամ միգ­րանտ­նե­րի հար­ցով ԵՄ նկատ­մամբ ճն­շում գոր­ծադ­րել է։ Թուր­քիա­յում սի­րիա­ցի փախս­տա­կան­նե­րին տե­ղա­բաշ­խե­լու եւ նրանց կա­րիք­նե­րը հո­գա­լու հա­մար Եվ­րա­միու­թյու­նը տրա­մադ­րել է 5,1 մի­լիարդ ֆունտ-ստեռ­լինգ։

ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը գտ­նում է, որ նույն կերպ ԵՄ-ն կա­րող է մի­ջոց­ներ տրա­մադ­րել նաեւ Բե­լա­ռու­սին, որ­պես­զի միգ­րանտ­նե­րը մնան այն­տեղ։ Բե­լա­ռու­սա-լե­հա­կան եւ բե­լա­ռու­սա-լիտ­վա­կան սահ­մա­նին կու­տակ­ված միգ­րանտ­նե­րը, սա­կայն, հայ­տա­րա­րում են, որ ի­րենց վերջ­նան­պա­տակն է՝ հաս­տատ­վել Ա­րեւմ­տյան Եվ­րո­պա­յում։ Ըստ ե­րե­ւույ­թին՝ Գեր­մա­նիա­յում եւ Ավ­ստ­րիա­յում։ Այս դեպ­քում ՙա­րեւմ­տյան ճա­կա­տում՚ ան­հան­գս­տու­թյու­նը շատ ո­րո­շա­կիո­րեն թուր­քա­կան հե­տա­գիծ է դի­տել տա­լիս։
Վեր­ջին մի քա­նի ա­միս­նե­րին Գեր­մա­նիա­յում տաս­նյակ մզ­կիթ­ներ եւ հո­գե­ւոր դպ­րոց­ներ են փակ­վել, ո­րոնք գոր­ծում էին Թուր­քիա­յի ՙոչ կա­ռա­վա­րա­կան կա­ռույց­նե­րի՚ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ։ Գեր­մա­նիան եւ Ավ­ստ­րիան շուրջ հա­րյուր թուրք հո­գե­ւո­րա­կան­ներ են ար­տաք­սել՝ որ­պես Թուր­քիա­յի Ազ­գա­յին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան գոր­ծա­կալ­նե­րի։ Այս ի­մաս­տով Եվ­րա­միու­թյա­նը, Գեր­մա­նիա­յին եւ Ավ­ստ­րիա­յին ան­հան­գս­տաց­նե­լու թուր­քա­կան շա­հագր­գռ­վա­ծու­թյու­նը բա­ցատ­րե­լի է, բայց ին­չու՞ է այդ ՙխա­ղին՚ խառն­վել նաեւ Լու­կա­շեն­կոն՝ մնում է ա­ռեղծ­ված։
Միայն դիկ­տա­տո­րա­կան հա­կում­նե՞րն են նրան կա­պում Էր­դո­ղա­նի հետ, թե նա դար­ձել է ռուս-թուր­քա­կան ինչ-որ ՙպայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի պա­տա՞նդ՚։ Կա­րե­լի է մի քա­նի են­թադ­րու­թյուն ա­նել, բայց ա­ռայժմ ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ Եվ­րա­միու­թյան հետ Բե­լա­ռու­սի նոր դի­մա­կա­յու­թյան մեջ Ռու­սաս­տա­նը լիո­վին մա­քուր է։ Այ­դու­հան­դերձ, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով Մոսկ­վան, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, շա­հա­ռու է՝ որ­քան սուր են Լու­կա­շեն­կո­յի տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը Եվ­րա­միու­թյան հետ,այն­քան նա կորց­նում է Ա­րեւ­մուտ­քի հետ ՙպա­հուս­տա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան՚ հնա­րա­վո­րու­թյու­նը եւ, ի վեր­ջո, ՙլիո­վին հան­ձն­վում՚ Մոսկ­վա­յին։
Մեր դեպ­քում հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը նրա­նում է, որ ե­թե Ռու­սաս­տան-Բե­լա­ռուս ռազ­մա­կան ին­տեգ­րա­ցիան վե­րա­ճի ու­նի­ֆի­կաց­ման, ա­պա այն նե­րա­ռե­լու է ոչ միայն պաշտ­պա­նա­կան, այ­լեւ ռազ­մաար­դյու­նա­բե­րա­կան եւ սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի վա­ճառ­քի ո­լորտ­նե­րը։ Այս դեպ­քում թշ­նա­մա­կան կող­մի՝ Ադր­բե­ջա­նի, հնա­րա­վո­րու­թյու­նը կա­րող է սահ­մա­նա­փակ­վել միայն Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րով։ Այդ դեպ­քում Բաք­վի քա­ղա­քա­կան մա­նեւ­րի դաշ­տը նկա­տե­լիո­րեն կսեղմ­վի։