Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՑԻ ՃԱՆԱՉՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԵ-ՖԱԿՏՈ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ

Արցախի Հան­րա­պե­տու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նը
հար­ցազ­րույց է տվել NEWS.am-ին

- Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը մշ­տա­պես նշում է ԼՂ հար­ցով ՄԱԿ-ի 4 բա­նա­ձե­ւե­րը, հայ­կա­կան կող­մին մե­ղադ­րում դրանք չկա­տա­րե­լու մեջ։ Ադր­բե­ջա­նը կա­տա­րե՞լ է դրանք։

- ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի 4 բա­նա­ձե­ւե­րի հի­շա­տա­կու­մը դար­ձել է պաշ­տո­նա­կան Բաք­վի ա­մե­նա­սի­րե­լի դի­վա­նա­գի­տա­կան ՙշլյա­գե­րը՚։ Ընդ ո­րում, մենք տես­նում ենք դա­սա­կան PR-ար­շավ եւ տե­ղե­կատ­վա­կան մա­նի­պու­լյա­ցիա։ Ադր­բե­ջա­նը ա­մեն տե­ղի եւ ան­տե­ղի ա­ռի­թով հի­շա­տա­կում է այդ բա­նա­ձե­ւե­րը՝ շր­ջան­ցե­լով դրանց ի­մաստն ու տեքս­տե­րը։ Օ­րի­նակ, այդ բա­նա­ձե­ւե­րից ոչ մե­կում նշ­ված չէ, որ Հա­յաս­տա­նը ագ­րե­սոր է եւ իր զոր­քերն օգ­տա­գոր­ծում է Ադր­բե­ջա­նի դեմ։ Ա­վե­լին, բա­նա­ձե­ւե­րում փաս­տա­ցի ճա­նաչ­վում է Ղա­րա­բա­ղի սու­բյեկ­տայ­նու­թյու­նը եւ դե-ֆակ­տո գո­յու­թյու­նը որ­պես ա­ռան­ձին կազ­մա­վո­րում։ Սա­կայն պաշ­տո­նա­կան Բա­քուն, բնա­կա­նա­բար, այդ աս­պեկտ­նե­րը չի նշում եւ փոր­ձում է յու­րո­վի մեկ­նա­բա­նել, ա­վե­լի ճիշտ՝ կեղ­ծել տվյալ փաս­տաթղ­թե­րը՝ կոպ­տո­րեն խախ­տե­լով հիմ­նա­րար սկզ­բունք­նե­րը, ո­րոնք նշ­ված են այդ բա­նա­ձե­ւե­րում։
- Հաշ­վի առ­նե­լով այն, որ բա­նա­ձե­ւե­րի տեքս­տին հան­րու­թյան լայն շեր­տե­րը ծա­նոթ չեն, կա­րե­լի՞ է հա­սա­նե­լի լեզ­վով բա­ցատ­րել՝ ի՞նչ են դրանք են­թադ­րում, ո՞ւմ են հաս­ցեագր­ված, որ­քա­նո՞վ են ի­րա­վա­չափ Ադր­բե­ջա­նի կշ­տամ­բանք­նե­րը։
- Բա­նա­ձե­ւե­րի տեքս­տե­րը հա­սա­նե­լի են, դրանք գաղտ­նի փաս­տաթղ­թեր չեն։ Դրանք են՝ 1993թ. ապ­րի­լի 30-ի N822, 1993թ. հու­լի­սի 29-ի N853, 1993թ. հոկ­տեմ­բե­րի 14-ի N874 եւ 1993թ. նո­յեմ­բե­րի 12-ի N884 ՄԱԿ ԱԽ բա­նա­ձե­ւե­րը։ Դրանք վե­րա­բե­րում են Ար­ցա­խի զին­ված ու­ժե­րի կող­մից այն տա­րածք­նե­րի ա­զատ­ման հար­ցին, ո­րոնք Ադր­բե­ջա­նի կող­մից վե­րած­վել են հե­նա­կե­տե­րի՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի դեմ ագ­րե­սիա­յի հա­մար։ Հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման կոչ է ա­նում։ Հարկ է նշել, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը եր­բեք օ­կու­պանտ չի ե­ղել։
Օ­կու­պա­ցիան են­թադ­րում է օ­տար պե­տու­թյան տա­րած­քը զավ­թե­լու նա­խա­պես կազ­մա­կերպ­ված գոր­ծո­ղու­թյուն՝ նպա­տակ ու­նե­նա­լով օգ­տա­գոր­ծել այդ տա­րած­քի ռե­սուրս­նե­րը եւ բա­վա­րա­րել ռազ­մա­քա­ղա­քա­կան ինչ-որ հա­վակ­նու­թյուն­ներ։ Չնա­յած այն հան­գա­ման­քին, որ 1992-94 թվա­կան­նե­րին ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րը պատ­մա­կա­նո­րեն հայ­կա­կան տա­րածք­ներ են ե­ղել, Ար­ցա­խը եր­բեք չի պլա­նա­վո­րել այդ տա­րածք­նե­րը վերց­նել իր վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Սա հար­կադր­ված մի­ջոց էր Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով, ո­րը լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծեց Ար­ցա­խի դեմ եւ այդ տա­րածք­նե­րը դարձ­րեց իր ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյան ի­րա­կա­նաց­ման հիմ­նա­կան պլաց­դար­մը։ Այս­պի­սով, մեզ այլ բան չէր մնում, քան ճն­շել ագ­րե­սո­րի մար­տա­կան կե­տե­րը, ո­րոնք Ար­ցա­խում մահ ու ա­վե­րա­ծու­թյուն էին սփ­ռում։
- Ադր­բե­ջա­նը, երբ ի­րեն հար­մար է, ի­րեն ներ­կա­յաց­նում է Ադր­բե­ջա­նի ԽՍՀ սահ­ման­նե­րի ի­րա­վա­հա­ջորդ։ Սա­կայն Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­ձայն՝ դա այդ­պես չէ։ Ի՞նչ են են­թադ­րում ԱԺՀ սահ­ման­նե­րը, եւ ինչ­պի­սի՞ն է ե­ղել եւ կա Ադր­բե­ջա­նի ա­խոր­ժա­կը։
- Իս­կա­պես, ի­րա­վա­կան հար­թու­թյու­նում Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը բա­ցար­ձա­կա­պես հիմ­քեր չու­նի հա­վակ­նե­լու Ար­ցա­խին։ Հայտ­նի է, որ Ադր­բե­ջան ա­նու­նով պե­տու­թյունն ա­ռա­ջին ան­գամ աշ­խար­հի քար­տե­զի վրա հայ­տն­վել է 1918 թվա­կա­նին, ընդ ո­րում՝ պատ­մա­կան Ադր­բե­ջա­նը գտն­վում էր Ի­րա­նում։ Ան­դր­կով­կա­սում Ադր­բե­ջան կոչ­վող պե­տու­թյան ստեղ­ծու­մը, պան­թյուր­քիզ­մի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան գործ­նա­կան նյու­թա­կա­նաց­ման հա­մար, Թուր­քիա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­քա­րի եւ էքս­պան­սիո­նիս­տա­կան նպա­տակ­նե­րի ար­դյունքն էր։ Նո­րաս­տեղծ Ադր­բե­ջա­նը փոխ­նակ մոր՝ Թուր­քիա­յի հետ սահ­ման ու­նե­նա­լու հա­մար սկ­սեց տա­րած­քա­յին պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նել բո­լոր հա­րե­ւան­նե­րին։ Ա­հա թե ինչ­պես է ա­ռա­ջա­ցել Ղա­րա­բա­ղի հար­ցը. Ար­ցա­խի հա­մար, ո­րը միշտ ե­ղել է հայ­կա­կան էթ­նոազ­գա­յին, պատ­մա­կան, մշա­կու­թա­յին եւ քա­ղա­քա­կան լանդ­շաֆ­տի ան­բա­ժա­նե­լի մա­սը, Ադր­բե­ջա­նի պն­դում­նե­րը ան­հե­թեթ էին եւ ա­նըն­դու­նե­լի։
Ի դեպ, Ազ­գե­րի լի­գան չճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին նկր­տում­նե­րը՝ մեր­ժե­լով վեր­ջի­նիս ան­դա­մակ­ցու­թյու­նը։ Եվ սա ար­դեն մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված ի­րա­վա­կան փաս­տա­թուղթ է, ո­րը հաս­տա­տում է ադր­բե­ջա­նա­կան պա­հանջ­նե­րի ան­հե­թե­թու­թյու­նը։
Ինչ վե­րա­բե­րում է խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կաշր­ջա­նին, ա­պա Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի կող­մից ըն­դուն­ված ա­ռա­ջին ո­րո­շում­նե­րից մե­կը ե­ղել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ճա­նա­չու­մը որ­պես Հա­յաս­տա­նի ան­բա­ժա­նե­լի մաս։ Այ­նու­հե­տեւ կր­կին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով Ղա­րա­բա­ղը բռ­նի կեր­պով փո­խանց­վեց Ադր­բե­ջա­նին, թեեւ տա­րա­ծաշր­ջա­նի պատ­մա­կան էթ­նոազ­գա­յին եւ այլ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով Ղա­րա­բա­ղը դե­ռեւս պահ­պա­նեց իր պե­տա­կա­նու­թյու­նը ինք­նա­վար մար­զի տես­քով՝ սա­կայն կորց­նե­լով մեծ մա­սը։
Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար մար­զի կար­գա­վի­ճա­կը ե­րաշ­խա­վոր­ված էր ԽՍՀՄ Սահ­մա­նադ­րու­թյամբ եւ չէր կա­րող վե­րա­նայ­վել կամ չե­ղարկ­վել Ադր­բե­ջա­նի կամ­քով, ին­չը ցույց է տա­լիս նաեւ խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի լիա­կա­տար ինք­նիշ­խա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը։
Սա ըն­դա­մե­նը ընդ­հա­նուր պատ­կերն է։ Այս թե­մա­յով գր­վել են տար­բեր հե­տա­զո­տու­թյուն­նե­րի տաս­նյակ հա­տոր­ներ։
Սա­կայն հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, ցա­վոք, պատ­մաի­րա­վա­կան եւ ի­րա­վա­կան աս­պեկտ­նե­րը հա­ճախ հե­տին պլան են մղ­վում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ այլ շա­հե­րից ել­նե­լով։ Ուս­տի Ադր­բե­ջա­նի եւ նրան ա­ջակ­ցող եր­կր­նե­րի դիր­քո­րո­շու­մը հիմն­ված է ոչ թե պատ­մաի­րա­վա­կան աս­պեկտ­նե­րի, այլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ աշ­խար­հատն­տե­սա­կան բնույ­թի շա­հե­րի վրա։
- Այժմ շատ է խոս­վում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նագծ­ման մա­սին։ Գոր­ծըն­թա­ցի տրա­մա­բա­նա­կան ա­վար­տը տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան փո­խա­դարձ ճա­նա­չումն է։ Ինչ­պե՞ս դա կազ­դի ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի վրա։
- Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի հիմ­նա­կան նպա­տակն է սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նագծ­ման ար­դյուն­քում հաս­նել Ար­ցա­խի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյան ճա­նաչ­մա­նը։ Բայց ես վս­տահ եմ, որ դա տե­ղի չի ու­նե­նա։ Նման սցե­նարն ան­խու­սա­փե­լիո­րեն կհան­գեց­նի հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան փլուզ­մա­նը, ո­րը միայն ժա­մա­նա­կի հարց է լի­նե­լու։
- Ադր­բե­ջա­նի ԱԳՆ ղե­կա­վա­րը հայ­տա­րա­րել է բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին՝ Ադր­բե­ջա­նի օ­կու­պաց­ված տա­րածք­ներ ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի ա­ռա­քե­լու­թյան այց կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով։ Ի՞նչ եք կար­ծում, ի՞նչ նպա­տակ է հե­տապն­դում կազ­մա­կեր­պել այդ այ­ցը։
- Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­ված Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյուն է տար­վում, ոչն­չաց­վում են հայ­կա­կան մշա­կույ­թի ու պատ­մու­թյան հետ­քե­րը, հայ­կա­կան բո­լոր ճար­տա­րա­պե­տա­կան հու­շար­ձան­նե­րը։ Մենք շա­հագր­գռ­ված ենք եւ մեկ ան­գամ չէ, որ հայ­տա­րա­րել ենք, որ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը եւ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը պետք է հա­մա­պա­տաս­խան քայ­լեր ձեռ­նար­կեն նման ակ­տի­վու­թյու­նը կան­խե­լու հա­մար։ Բնա­կա­նա­բար, Ադր­բե­ջանն ա­մեն կերպ խան­գա­րում է մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին՝ այ­ցե­լել այդ տա­րածք­ներ։ Բա­քուն պար­զա­պես մեր­ժում է նման ա­ռա­ջարկ­նե­րը եւ ար­գե­լում մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րի մուտ­քը հա­մա­պա­տաս­խան տա­րա­ծաշր­ջան­ներ։

Միեւ­նույն ժա­մա­նակ, ադր­բե­ջա­նա­կան ա­գիտպ­րո­պը պար­բե­րա­բար կազ­մա­կեր­պում է ՙկեղծ շր­ջա­գա­յու­թյուն­ներ՚, ո­րոնց ըն­թաց­քում ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից վճար­վող տար­բեր եր­կր­նե­րի հա­սա­րա­կա­կան եւ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ այ­ցե­լում են պատ­րաստ­ված հար­թակ­ներ, որ­տեղ տե­ղում ՙծա­նո­թա­նում՚ են ՙհայ­կա­կան վան­դա­լիզ­մին՚։ Ցա­վոք, տե­սա­նե­լի ա­պա­գա­յում հնա­րա­վոր չէ փո­խել այս ի­րա­վի­ճա­կը, քա­նի որ հա­յա­տյա­ցու­թյունն Ադր­բե­ջա­նի պե­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյունն է։
- Քա­նի՞ ան­գամ են ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը մինչ պա­տե­րազ­մը այ­ցե­լել Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ եւ նա­խա­տես­վու՞մ է ար­դյոք այց Ար­ցախ։
- Մենք շա­հագր­գռ­ված ենք ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի հա­տուկ ա­ռա­քե­լու­թյան այ­ցով տա­րա­ծաշր­ջան։ Բայց այս­տեղ հիմ­նա­կան խո­չըն­դո­տը դար­ձյալ Ադր­բե­ջանն է եւ դրա դժ­կա­մու­թյու­նը` թույլ տալ մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին մուտք գոր­ծել տա­րա­ծաշր­ջան՝ վա­խե­նա­լով օ­բյեկ­տիվ հե­տաքն­նու­թյու­նից։
- Ո՞րն է օ­կու­պաց­ման մեջ հայ­տն­ված հայ­կա­կան հու­շար­ձան­նե­րի ու թան­գա­րան­նե­րի ճա­կա­տա­գի­րը։
- Ցա­վոք, դրանց մեծ մա­սը, ըստ ե­րե­ւույ­թին, թա­լան­վել եւ ա­վեր­վել է, սա­կայն վերջ­նա­կան պատ­կե­րը կա­րե­լի է ստա­նալ միայն մի­ջազ­գա­յին մո­նի­տո­րին­գից հե­տո։
- Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի դե­րը։
- Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­խումբն այ­սօր ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում խա­ղա­ղու­թյան եւ կա­յու­նու­թյան պահ­պան­ման հիմ­նա­կան ե­րաշ­խա­վորն է։ Ե­թե չլի­նեին ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը, Թուր­քիան եւ Ադր­բե­ջանն ան­մի­ջա­պես նոր պա­տե­րազմ կսկ­սեն՝ նպա­տակ ու­նե­նա­լով ոչն­չաց­նել Ար­ցախն ու հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյու­նը։
- 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան ստո­րագ­րու­մից հե­տո Ադր­բե­ջա­նի սադ­րանք­նե­րը չեն դա­դա­րում։ Ըստ Ձեզ՝ ո՞վ է այս սադ­րանք­նե­րի հաս­ցեա­տե­րը։
- Ադր­բե­ջա­նա­կան սադ­րանք­նե­րը հե­տապն­դում են եր­կու նպա­տակ՝ ա­ռա­ջի­նը՝ ա­հա­բե­կել Ար­ցա­խին, ար­ցա­խյան հա­սա­րա­կու­թյան մեջ խու­ճապ եւ ա­պա­գա­յում ա­նո­րո­շու­թյուն սեր­մա­նել եւ հաս­նել հայ բնակ­չու­թյան ար­տա­գաղ­թին իր պատ­մա­կան հայ­րե­նի­քից։
Բա­քուն հաս­կա­նում է, որ քա­նի դեռ տա­րա­ծաշր­ջա­նում ռու­սա­կան զոր­քեր կան, ղա­րա­բա­ղյան հար­ցը ու­ժով լու­ծել եւ նոր լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծել անհ­նար է։ Հար­ձա­կում Ար­ցա­խի վրա ինք­նա­բե­րա­բար կն­շա­նա­կի հար­ձա­կում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ կոն­տին­գեն­տի վրա, այ­սինքն` Ռու­սաս­տա­նի։ Քա­նի դեռ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը Ար­ցա­խում են, Ար­ցախն ա­պա­հով կլի­նի։
Բա­քուն և Ան­կա­րան նույն­պես քաջ գի­տակ­ցում են, որ Ար­ցա­խի գո­յու­թյու­նը թույլ չի տա­լիս ձե­ւա­փո­խել Ան­դր­կով­կա­սի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան լանդ­շաֆ­տը, որ­տեղ Թուր­քիա­յի հո­վա­նա­վո­րու­թյան տակ գտն­վող ար­մա­տա­կա­նու­թյու­նը լի­նե­լու է գե­րիշ­խող վեկ­տո­րը, որն իր հեր­թին հղի է սար­սա­փե­լի հե­տե­ւանք­նե­րով եւ ի­րա­վի­ճա­կի ան­կան­խա­տե­սե­լի սրա­ցում­նե­րով Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, Հյու­սի­սա­յին Կով­կա­սում, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում, Վոլ­գա­յի տա­րա­ծաշր­ջա­նում, Սի­բի­րում եւ ժա­մա­նա­կի ըն­թաց­քում Եվ­րա­սիա­յի ա­վե­լի մեծ տա­րածք­նե­րում։
Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նման զար­գաց­ման դեպ­քում Ռու­սաս­տա­նը կհայ­տն­վի հատ­կա­պես ծանր վի­ճա­կում։ Ակն­հայտ է, որ Ղա­րա­բա­ղում Ադր­բե­ջա­նի սադ­րանք­ներն ուղղ­ված են նաեւ Ռու­սաս­տա­նի դեմ, եւ դա պաշ­տո­նա­կան Բաք­վի երկ­րորդ նպա­տակն է։
- Որ­քա­նո՞վ է ար­դյու­նա­վետ թուր­քա­կան կող­մի պնդ­մամբ ստեղծ­ված մո­նի­տո­րին­գի կենտ­րո­նը։
- Մո­նի­տո­րին­գի կենտ­րո­նը տեխ­նի­կա­կան կա­ռույց է, եւ մո­նի­տո­րին­գի կենտ­րո­նի թուրք զին­վո­րա­կան­ներն ի­րենք չեն ո­րո­շում ի­րենց պահ­ված­քի փի­լի­սո­փա­յու­թյու­նը։ Պե­տու­թյան վար­քագ­ծի փի­լի­սո­փա­յու­թյու­նը ո­րոշ­վում է այդ երկ­րի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյան կող­մից, եւ այս հա­մա­տեքս­տում մենք Թուր­քիա­յի մո­տե­ցում­նե­րի փո­փո­խու­թյուն­ներ չենք տես­նում ինչ­պես ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում, այն­պես էլ այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում։ Այս քա­ղա­քա­կա­նու­թյու­նը բնու­թագր­վում է ծայ­րա­հեղ ագ­րե­սի­վու­թյամբ, շո­վի­նիզ­մով, էքս­պան­սիո­նիզ­մով։ Բնա­կա­նա­բար, այս ա­մե­նով ներ­ծծ­ված է Թուր­քիա­յի ար­տա­քին եւ ռազ­մա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, կան­խո­րո­շում դրա քայ­լե­րը։ Սա­կայն հաշ­վի առ­նե­լով, որ մո­նի­տո­րին­գի կենտ­րո­նը հա­մա­տեղ ռուս-թուր­քա­կան է, ռու­սա­կան գոր­ծո­նը զս­պող ու կա­յու­նաց­նող է։
Ժա­մա­նա­կը ցույց կտա, թե որ­քա­նով ար­դյու­նա­վետ կդր­սե­ւոր­վի թուր­քա­կան ներ­կա­յու­թյու­նը։ Պար­զա­պես պատ­մու­թյու­նը ցույց է տա­լիս, որ եր­բեք չի ե­ղել դեպք, երբ Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը ո­րո­շա­կի տա­րա­ծաշր­ջան­նե­րում տե­ւա­կան խա­ղա­ղու­թյան կամ կա­յու­նու­թյան հան­գեց­նի։
- Սադ­րանք­ներն ինչ­պես ե­ղել, այն­պես էլ շա­րու­նակ­վում են, իսկ կենտ­րո­նը դեռ ոչ մի հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն չի ա­րել։ Կենտ­րո­նը հա­մա­գոր­ծակ­ցու՞մ է ԵԱՀԿ միջ­նորդ­նե­րի հետ։
- Իս­կա­պես, ադր­բե­ջա­նա­կան կող­մը շա­րու­նա­կում է հա­վա­տա­րիմ մնալ իր ա­վան­դա­կան ագ­րե­սիվ եւ ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, եւ նման պահ­ված­քի փի­լի­սո­փա­յու­թյու­նը դժ­վար թե վե­րա­նայ­վի, ին­չի մա­սին մենք միշտ խո­սում ենք։ Ադր­բե­ջա­նին նման պահ­ված­քի հա­մար ա­ռա­ջին հեր­թին ա­ջակ­ցում եւ ո­գեշն­չում է Թուր­քիան։
Չեմ կա­րող հս­տակ ա­սել, թե մո­նի­տո­րին­գի կենտ­րո­նը որ­քան սերտ է հա­մա­գոր­ծակ­ցում ԵԱՀԿ միջ­նորդ­նե­րի հետ, բայց հիմ­նա­կան կա­յու­նաց­նող դե­րը, կրկ­նում եմ, խա­ղում է Ռու­սաս­տա­նը եւ դրա խա­ղա­ղա­պահ կոն­տին­գեն­տը։ Իսկ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կիրն է։
- Ան­ցած ա­մառ Ար­ցա­խը ջրի պա­կա­սի խնդ­րի առ­ջեւ էր կանգ­նել։ Ար­դյո՞ք դա կապ­ված է Ադր­բե­ջա­նի կող­մից Ար­ցա­խի տա­րած­քի մի մա­սի օ­կու­պաց­ման հետ եւ ինչ­պե՞ս է խն­դի­րը լուծ­վում։
- Մինչ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ Ադր­բե­ջա­նի, Թուր­քիա­յի եւ մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի ագ­րե­սիան մեր երկ­րի ջրա­յին անվ­տան­գու­թյան մա­կար­դակն ա­մե­նա­բար­ձր­նե­րից էր աշ­խար­հում։ Այժմ ի­րա­վի­ճա­կը կտ­րուկ փոխ­վել է։ Այս տար­վա ամ­ռա­նը մենք իս­կա­պես բախ­վե­ցինք ջրա­յին ռե­սուրս­նե­րի լուրջ դե­ֆի­ցի­տի, բայց դա ա­վե­լի շուտ ան­նա­խա­դեպ ե­րաշ­տի ար­դյունք էր։
- Քն­նարկ­վո՞ւմ է ար­դյոք Ստե­փա­նա­կեր­տի օ­դա­նա­վա­կա­յա­նի բաց­ման հնա­րա­վո­րու­թյու­նը։
- Այդ հար­ցը շա­րու­նա­կում է մնալ օ­րա­կար­գում։ Մենք շա­հագր­գռ­ված ենք, որ­պես­զի Ստե­փա­նա­կեր­տի օ­դա­նա­վա­կա­յա­նը վեր­սկ­սի իր աշ­խա­տան­քը, եւ հու­սով ենք, որ դա մի օր տե­ղի կու­նե­նա։