ԱՄՆ-Ը ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Հա­րութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿա­լի­ֆոռ­նիա կու­րիեր՚ թեր­թի հրա­տա­րա­կիչ և խմ­բա­գիր

Սպի­տակ տու­նը վեր­ջերս հայ­տա­րա­րեց, որ ա­վե­լի քան 100 եր­կր­նե­րի հրա­վի­րել է մաս­նակ­ցե­լու դեկ­տեմ­բե­րի 9-10-ը կա­յա­նա­լիք առ­ցանց ՙԺո­ղովր­դա­վա­րու­թյան գա­գաթ­նա­ժո­ղո­վին՚։
Գա­գաթ­նա­ժո­ղո­վի հրա­վիր­ված­նե­րի թվում են Հա­յաս­տանն ու Վրաս­տա­նը, բայց ոչ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան, ո­րոնք բռ­նա­պե­տա­կան եր­կր­ներ են։ Հե­տաքր­քիրն այն է, որ վեր­ջին եր­կու եր­կր­նե­րը չէին դժ­գո­հել գա­գաթ­նա­ժո­ղո­վում ի­րենց բա­ցա­կա­յու­թյու­նից, մինչև տե­ղե­կա­նա­լը, որ Հա­յաս­տա­նը հրա­վիր­ված է։

Սպի­տակ տու­նը հայ­տա­րա­րեց, որ նա­խա­գահ Ջո Բայ­դենն ա­սել է. ՙմեր ժա­մա­նա­կի մար­տահ­րա­վերն է ցույց տալ, որ ժո­ղովր­դա­վա­րու­թյուն­նե­րը կա­րող են գոր­ծել՝ ՙբա­րե­լա­վե­լով ի­րենց սե­փա­կան ժո­ղովր­դի կյան­քը և լու­ծե­լով աշ­խար­հի առջև ծա­ռա­ցած ա­մե­նա­մեծ խն­դիր­նե­րը՚։ Նա­խա­գա­հը ՙվե­րա­կանգ­նեց դա­շինք­նե­րը մեր ժո­ղովր­դա­վար գոր­ծըն­կեր­նե­րի և դաշ­նա­կից­նե­րի հետ՝ հա­մախմ­բե­լով աշ­խար­հը՝ ոտ­քի կանգ­նե­լու մար­դու ի­րա­վունք­նե­րի խախ­տում­նե­րի դեմ, լու­ծե­լու կլի­մա­յա­կան ճգ­նա­ժա­մը և պայ­քա­րե­լու հա­մաշ­խար­հա­յին հա­մա­վա­րա­կի դեմ, այդ թվում՝ պատ­վաս­տա­նյու­թե­րի հա­րյու­րա­վոր մի­լիոն չա­փա­բա­ժին­ներ նվի­րա­բե­րե­լով աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րի՚։
Սպի­տակ տան հայ­տա­րա­րու­թյան մեջ նաև աս­վում է, որ այս գա­գաթ­նա­ժո­ղո­վին ՙմոտ մեկ տա­րի անց կհետևի երկ­րորդ, անձ­նա­կան ներ­կա­յու­թյամբ գա­գաթ­նա­ժո­ղո­վը։ Առ­ցանց գա­գաթ­նա­ժո­ղո­վը, ո­րը տե­ղի կու­նե­նա [2021 թ.] դեկ­տեմ­բե­րի 9-10-ին, կքա­ջա­լե­րի հանձ­նա­ռու­թյուն­ներն ու նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը ե­րեք հիմ­նա­կան թե­մա­նե­րով` պաշտ­պա­նու­թյուն ընդ­դեմ բռ­նա­պե­տու­թյան, կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քար և մար­դու ի­րա­վունք­նե­րի նկատ­մամբ հար­գան­քի խթա­նում։ Մեկ տար­վա խոր­հր­դակ­ցու­թյու­նից, հա­մա­կար­գու­մից և գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո նա­խա­գահ Բայ­դենն այ­նու­հետև կհ­րա­վի­րի հա­մաշ­խար­հա­յին ղե­կա­վար­նե­րին հա­վաք­վել ևս մեկ ան­գամ՝ ցու­ցադ­րե­լու ի­րենց հանձ­նա­ռու­թյուն­նե­րի ուղ­ղու­թյամբ ձեռք բեր­ված ա­ռա­ջըն­թա­ցը։ Եր­կու գա­գաթ­նա­ժո­ղով­նե­րը հա­մախմ­բե­լու են պե­տու­թյուն­նե­րի, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան, բա­րե­գոր­ծու­թյան և մաս­նա­վոր հատ­վա­ծի ղե­կա­վար­նե­րին, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա հա­մաշ­խար­հա­յին ղե­կա­վար­նե­րին լսել մի­մյանց և ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին, կի­սել հա­ջո­ղու­թյուն­նե­րը, խթա­նել մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և ան­կեղ­ծո­րեն խո­սել ժո­ղովր­դա­վա­րու­թյան առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րի մա­սին, որ­պես­զի միա­սին ամ­րապն­դեն հիմ­քե­րը ժո­ղովր­դա­վա­րու­թյան նո­րաց­ման հա­մար՚։
Սպի­տակ տան այս հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո բուռն քն­նար­կում ծա­վալ­վեց, թե ին­չու ո­րոշ եր­կր­ներ հրա­վիր­ված են գա­գաթ­նա­ժո­ղո­վին, իսկ ու­րիշ­նե­րը՝ ոչ։ Ակն­հայտ է, որ այս գա­գաթ­նա­ժո­ղո­վի նպա­տակն է՝ զի­նակ­ցու­թյուն ձևա­վո­րել ԱՄՆ-ի գլ­խա­վո­րու­թյամբ՝ ընդ­դեմ իր մր­ցա­կից­նե­րի՝ Չի­նաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի։ Ար­դյոք հրա­վիր­ված ղե­կա­վար­նե­րից ո­մանք ու­նե?ն մտա­հո­գու­թյուն, որ ի­րենց կդի­տար­կեն որ­պես ՙարևմտա­մետ՚ և ՙընդ­դեմ Չի­նաս­տա­նի ու Ռու­սաս­տա­նի՚։ Սա հատ­կա­պես զգա­յուն խն­դիր է Հա­յաս­տա­նի հա­մար, որն ա­մուր ռազ­մա­կան և տն­տե­սա­կան կա­պեր ու­նի Ռու­սաս­տա­նի հետ և գտն­վում է Չի­նաս­տա­նի հետ սերտ հա­րա­բե­րու­թյուն­ներ հաս­տա­տե­լու գոր­ծըն­թա­ցում։ Ինչ­պե?ս կվե­րա­բեր­վեն Չի­նաս­տանն ու Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյա­նը նման գա­գաթ­նա­ժո­ղո­վին։ Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ով ըն­դու­նել է ԱՄՆ-ի հրա­վե­րը, պետք է լր­ջո­րեն մտա­ծի նման գա­գաթ­նա­ժո­ղո­վին իր մաս­նակ­ցու­թյան հա­մար ռու­սա­կան բա­ցա­սա­կան ար­ձա­գան­քի մա­սին։ Սա­կայն մաս­նակ­ցու­թյու­նից հրա­ժար­վե­լը ևս կա­րող է հետևանք­ներ ա­ռա­ջաց­նել Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի հետ։
Հա­յաս­տա­նին հրա­վի­րե­լով գա­գաթ­նա­ժո­ղո­վին` Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը, հա­վա­նա­բար, հրա­պու­րում է Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը մեր­ձե­նալ Արևմուտ­քի հետ։ ՙԳա­գաթ­նա­ժո­ղո­վի կազ­մա­կերպ­ման աշ­խա­տանք­նե­րում ներգ­րավ­ված ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյան ՙՌոյ­թերս՚-ին ա­սել է, որ աշ­խար­հի բո­լոր տա­րա­ծաշր­ջան­նե­րից հրա­վեր­ներ են ու­ղարկ­վել ժո­ղովր­դա­վա­րու­թյան տար­բեր փորձ ու­նե­ցող եր­կր­նե­րի։ ՙԽոս­քը չէր գնում հաս­տա­տե­լու, որ ՙԴուք ժո­ղովր­դա­վա­րա­կան եք, դուք ժո­ղովր­դա­վա­րա­կան չեք՚։ Դա այն գոր­ծըն­թա­ցը չէ, ո­րի մի­ջով մենք ան­ցել ենք՚։ Բայ­դե­նի վար­չա­կազ­մի պաշ­տո­նյա­ներն ա­սում են, որ ի­րենք պետք է ՙընտ­րու­թյուն կա­տա­րեին՚՝ ա­պա­հո­վե­լու տա­րա­ծաշր­ջա­նա­յին բազ­մա­զա­նու­թյուն և լայն մաս­նակ­ցու­թյուն՚, հա­ղոր­դում է ՙՌոյ­թեր­սը՚։
Բնա­կա­նա­բար, Ադր­բե­ջա­նը և Թուր­քիա­յին այն­քան էլ գոհ չէին, որ Հա­յաս­տա­նին հրա­վի­րել են գա­գաթ­նա­ժո­ղո­վին, մինչ­դեռ ի­րենց ան­տե­սել էին։ Ադր­բե­ջա­նա­կան թեր­թե­րից մե­կում հրա­պա­րակ­ված՝ ՙԺո­ղովր­դա­վա­րու­թյան գա­գաթ­նա­ժո­ղո­վը կամ եր­կա­կի ստան­դարտ­նե­րի վառ օ­րի­նա­կը՚ վեր­նագ­րով հոդ­վա­ծում մեջ­բեր­վում է Ադր­բե­ջա­նի խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր Վու­գար Իս­կան­դա­րո­վին, ո­րը դժ­գո­հել է. ՙԾի­ծա­ղե­լի է, որ այն­պի­սի եր­կր­ներ, ինչ­պի­սիք են Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան և Հուն­գա­րիան, չեն հրա­վիր­վել գա­գաթ­նա­ժո­ղո­վին, որ­տեղ ժո­ղովր­դա­վա­րու­թյան մա­կար­դա­կը շատ ա­վե­լի բարձր է, քան հրա­վիր­ված եր­կր­նե­րի մեծ մա­սը՚։ Իս­կան­դա­րո­վը պետք է լիո­վին կույր լի­նի՝ չտես­նե­լու մար­դու ի­րա­վունք­նե­րի կո­պիտ խախ­տում­նե­րը և ժո­ղովր­դա­վա­րու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի բռ­նա­պե­տա­կան վար­չա­կար­գե­րում։
Ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­կան կայ­քե­րից մեկն էլ ա­վե­լի հե­ռուն գնաց՝ պն­դե­լով, որ Հա­յաս­տա­նը հրա­վիր­վել է շնոր­հիվ ԱՄՆ-ում ա­մե­րի­կա­հա­յե­րի ազ­դե­ցու­թյան. ՙՊետք չէ խո­րա­նալ նա­խորդ տա­րի­նե­րի մեջ, բա­վա­կան է տես­նել, թե ինչ է ե­ղել և շա­րու­նակ­վում է տե­ղի ու­նե­նալ Վա­շինգ­տոն-Հայ­կա­կան սփյուռք հա­րա­բե­րու­թյուն­նե­րում վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում։ Ա­մե­րի­կյան դի­վա­նա­գի­տու­թյան խո­նար­հում­նե­րը Երևա­նի նկատ­մամբ, հա­կաադր­բե­ջա­նա­կան ան­վերջ քն­նար­կում­ներն ու հայ­կա­կան լոբ­բիի պնդ­մամբ կա­յաց­ված ո­րո­շում­նե­րը ինք­նին խո­սուն են՚։
Թեև ադր­բե­ջա­նա­կան այս կայ­քը լիո­վին ուռ­ճաց­ված գնա­հա­տա­կան է տվել Վա­շինգ­տո­նում ա­մե­րի­կա­հա­յե­րի հզո­րու­թյա­նը, այ­նուա­մե­նայ­նիվ, դա ող­ջու­նե­լի հա­ճո­յա­խո­սու­թյուն է։ Ադր­բե­ջանն ու Թուր­քիան, թվում է, սար­սա­փում են ԱՄՆ-ում հայ­կա­կան լոբ­բիի քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյու­նից...