Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱԴՐՈՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է

Ռու­զան ԻՇ­ԽԱ­ՆՅԱՆ

Վլա­դի­միր Պու­տի­նի խոր­հր­դան­շա­կան նվե­րը

Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան նա­խա­գա­հի, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի՝ Սո­չիում կա­յա­ցած ե­ռա­կողմ հան­դիպ­ման ար­դյունք­նե­րով ըն­դուն­վեց հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն, ո­րում  ա­ռաջ­նա­հերթ կարևոր­վեց 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյամբ ԼՂ հա­կա­մար­տու­թյան գո­տում հրա­դա­դա­րի և բո­լոր ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ամ­բող­ջա­կան դա­դա­րեց­ման ի­րա­գործ­ման, ինչ­պես նաև տա­րա­ծաշր­ջա­նում բո­լոր տն­տե­սա­կան և տրանս­պոր­տա­յին կա­պերն ա­պաշր­ջա­փա­կե­լու մա­սին  2021թ. հուն­վա­րի 11-ի հայ­տա­րա­րու­թյան կա­տար­ման ըն­թաց­քը։ 

Նման հան­դի­պում­նե­րին, լի­նեն դրանք Մոսկ­վա­յի միջ­նոր­դու­թյամբ, թե Մինս­կի խմ­բի ե­ռա­նա­խա­գա­հու­թյան ձևա­չա­փով, միջ­նորդ­նե­րը պար­տա­վո­րեց­նում են հա­կա­մար­տող կող­մե­րին պահ­պա­նել հրա­դա­դա­րի ռե­ժի­մը՝ ռազ­մա­կան էս­կա­լա­ցիան բա­ցա­ռե­լու, տա­րա­ծաշր­ջա­նի կա­յու­նու­թյու­նը չխա­թա­րե­լու հա­մար։ Այս հանձ­նա­ռու­թյու­նը, սա­կայն, Ադր­բե­ջա­նին չի խան­գա­րում ու­զած պա­հին ա­պա­կա­յու­նաց­նել ի­րա­վի­ճա­կը՝ ինչ­պես ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան գո­տում, այն­պես էլ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին։ Ընդ ո­րում, ադր­բե­ջա­նա­կան կողմն այս մա­սին խո­սում է բա­ցա­հայտ` մտադ­րու­թյուն­նե­րը չթաքց­նե­լով։ Սո­չիում ՌԴ նա­խա­գա­հի հետ երկ­կողմ հան­դիպ­ման ըն­թաց­քում Իլ­համ Ա­լիևն ա­սաց, որ վեր­ջին շր­ջա­նում Ար­ցա­խում հն­չած կրա­կոց­ներն ու սպա­նու­թյուն­նե­րը ե­ղել են կեն­ցա­ղա­յին հո­ղի վրա վի­ճա­բա­նա­կան թե­մա­նե­րի ար­դյունք, իսկ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցած ռազ­մա­կան բա­խում­նե­րը չեն մտ­նում Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տու մեջ։ Ի՞նչ է նկա­տի ու­նե­ցել հարևան երկ­րի ղե­կա­վա­րը՝ ՙկեն­ցա­ղա­յին հո­ղի վրա վի­ճա­բա­նու­թյուն՚ ա­սե­լով։ Ադր­բե­ջան­ցի դի­պու­կա­հա­րը սե­փա­կան հո­ղա­մա­սում աշ­խա­տող Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցուն սպա­նեց այն պա­հին, երբ նրա կող­քին կանգ­նած էր ռուս խա­ղա­ղա­պա­հը։ Ադր­բե­ջա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցի­չը Շու­շիի մո­տա­կայ­քում՝ չե­զոք գո­տում, մի քա­նի կրա­կա­հեր­թով սպա­նեց ջրա­տար խո­ղո­վա­կի վրա աշ­խա­տող հայ ե­րի­տա­սար­դին, վի­րա­վո­րեց մյուս ե­րեք աշ­խա­տող­նե­րին։ Աշ­խա­տա­վոր մարդ­կանց ձեռ­քին զենք չկար, նրանք զբաղ­ված էին խա­ղա­ղա­պահ­նե­րին ջուր մա­տա­կա­րա­րե­լու գոր­ծով։ Ի՞նչ վի­ճա­բա­նու­թյուն կա­րող էր լի­նել դի­պու­կա­հա­րի և նրա կող­մից թի­րա­խա­վոր­ված մար­դու միջև, ինչ­պե՞ս դա պատ­կե­րաց­նել։ Ադր­բե­ջա­նի հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հետ կապ­ված՝ Ա­լիևի ակ­նարկն այս­պի­սին էր՝ այն­տեղ, որ­տեղ ռուս խա­ղա­ղա­պահ­ներն են, Բա­քուն հան­գս­տու­թյուն կպահ­պա­նի։ Դա հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին չի վե­րա­բե­րում։ Բայց, ար­դյո՞ք, Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում ադր­բե­ջան­ցի­նե­րը պահ­պա­նե­լու են հրա­դա­դա­րը։ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հա­մոզ­վա՞ծ է, որ հե­տայ­սու կող­մե­րի միջև ՙվի­ճա­բա­նա­կան թե­մա­ներ՚, այն էլ` ՙկեն­ցա­ղա­յին հո­ղի վրա՚, չեն լի­նե­լու։ Ա­լիևը հա­տուկ շեշ­տեց, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցած ռազ­մա­կան բա­խում­նե­րը չեն մտ­նում Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տու մեջ։ Հարկ է նկա­տել այս վեր­ջին ար­տա­հայ­տու­թյան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան են­թա­տեքս­տը։
Սո­չիի հան­դիպ­ման ու­շագ­րավ դր­վագ­նե­րից մե­կը, ո­րը, կար­ծես, ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյան չար­ժա­նա­ցավ, Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի կող­մից պատ­րաստ­ված նվերն էր։ Այն Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րին փո­խանց­վեց ե­ռա­կողմ հան­դի­պու­մից հե­տո։ Պե­տա­կան գոր­ծիչ­նե­րի մոտ ըն­դուն­ված է կարևոր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ խոր­հր­դան­շա­կան որևէ իր նվի­րել կամ ինչ-որ բան ցու­ցադ­րել։ Պու­տի­նը Փա­շի­նյա­նին ու Ա­լիևին ձի­թե­նու ճյուղ նվի­րեց՝ ա­սե­լով, որ այն խոր­հր­դան­շում է խա­ղա­ղու­թյուն ու բար­գա­վա­ճում։ Այ­նու­հետև հույս հայտ­նեց, որ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը կի­րա­գործ­վեն և կս­տեղծ­վեն պայ­ման­ներ Հա­րա­վա­յին Կով­կա­սում, ընդ­հա­նուր առ­մամբ, հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մանն ուղղ­ված հա­ջորդ քայ­լե­րի հա­մար։ Ձի­թե­նու ճյու­ղը կա­րող է տար­բեր մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ու­նե­նալ, բայց այս դեպ­քում, երբ խոս­քը Հա­րա­վա­յին Կով­կա­սում թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի ծա­վա­լա­պաշ­տա­կան նկր­տում­նե­րի մա­սին է, ա­կա­մա­յից մտա­բե­րում ենք մեկ այլ տա­րա­ծաշր­ջա­նում՝ Մեր­ձա­վոր Արևել­քում, 2018թ. հուն­վա­րին Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բի կող­մից ձեռ­նարկ­ված ՙՁի­թե­նու ճյուղ՚ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը։ Նպա­տա­կը Սի­րիա­յի հյու­սիս-արևմուտ­քում գտն­վող՝ քր­դե­րով բնա­կեց­ված Աֆ­րին շր­ջա­նը զավ­թելն էր։ Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րեց, թե ձի­թե­նին շատ կարևոր է ի­րենց հա­վատ­քում և ըն­կալ­վում է որ­պես խա­ղա­ղու­թյան խոր­հր­դա­նիշ (ձի­թե­նու ծառն Աֆ­րի­նի խոր­հր­դա­նիշն է, այդ շր­ջա­նը հա­մար­վում է ձի­թե­նու ար­տադ­րու­թյան կարևոր կենտ­րոն)։ Այ­նինչ, պարզ էր, որ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը կրում էր ագ­րե­սիվ, հար­ձա­կո­ղա­կան բնույթ։ Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյանն ի պա­տաս­խան քր­դա­մետ Ժո­ղո­վուրդ­նե­րի դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցու­թյունն այդ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը ո­րա­կեց օ­կու­պա­ցիա՝ շեշ­տե­լով, որ պա­տե­րազմ սկ­սե­լիս Թուր­քիան, որ­պես կա­նոն, օգ­տա­գոր­ծում է խա­ղա­ղու­թյան խոր­հր­դա­նիշ­ներ։ Ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ար­դյուն­քում Թուր­քիան Սի­րիա­յի քր­դե­րին դուրս մղեց Աֆ­րի­նից, այ­նու­հետև գործ­նա­կան քայ­լեր ձեռ­նար­կեց շր­ջա­նի ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը փո­փո­խու­թյան են­թար­կե­լու ուղ­ղու­թյամբ։
Թուր­քիա­յի նա­խա­գա­հի ՙՁի­թե­նու ճյուղ՚ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը ներ­խու­ժում էր սի­րիա­կան տա­րածք, ռազ­մա­կան ագ­րե­սիա ինք­նո­րոշ­ման հա­մար պայ­քա­րող ժո­ղովր­դի դեմ։ Ճիշտ է, Թուր­քիան վե­րա­դար­ձել է Հա­րա­վա­յին Կով­կաս, բայց այս տա­րա­ծաշր­ջա­նի ի­րո­ղու­թյուն­ներն այլ են, և գլ­խա­վոր մո­դե­րա­տորն այս դեպ­քում Ռու­սաս­տանն է։ Սո­չիի հան­դիպ­մա­նը Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րին ձի­թե­նու ճյուղ նվի­րե­լով՝ Պու­տի­նը հաս­կաց­րել է մյուս խա­ղա­ցող­նե­րին, ա­ռա­ջին հեր­թին Թուր­քիա­յին, որ հարկ է աչ­քի ա­ռաջ ու­նե­նալ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում և ըն­դու­նել, որ խա­ղա­ղու­թյուն պա­հողն ու պար­տադ­րողն այս­տեղ Ռու­սաս­տանն է։