Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՌԱՏՈՆԸ ՈԳԵՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ Է ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Հայ ժողովրդի համար Մայիսի 9-ը եռատոն է՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, հայոց հին բերդաքաղաք Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի ստեղծման օր։ Եռատոնը շարունակում է մնալ աշխարհասփյուռ հայության նվիրական տոներից մեկը քառասունչորսօրյա պատերազմում մեր ունեցած տարածքային ու մարդկային ծանր կորուստներից հետո։ Այն խորհրդանշում է մեր ժողովրդի տոկունությունն ու խիզախությունը, անկախ, ինքնիշխան պետություն ունենալու անսասան կամքը։ Եռատոնը պատգամում է մեզ բոլորիս հիշել Հայրենիքի նվիրյալներին, կառուցել նրանց երազած երկիրը՝ ամրապնդելով անկախ պետականությունը։

Մա­յի­սի 9-ին վեր­հի­շում-վե­րարժևո­րում ենք կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի հեն­քի վրա կա­նո­նա­վոր բա­նա­կի ստեղծ­ման ոչ դյու­րին ու­ղին։ Ադր­բե­ջա­նի կող­մից պար­տադր­ված ծանր պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում ստեղծ­վեց Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը, ո­րը պի­տի ա­պա­հո­վեր ան­կա­խու­թյուն հռ­չա­կած Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը։ Չնա­յած նրան, որ այ­սօր նոս­րա­ցել են մեր բա­նա­կի շար­քե­րը, այ­դու­հան­դերձ, ա­մուր է նրա հիմ­քը, ո­գին՝ ան­կոտ­րում, ո­րով­հետև դա այն ժո­ղովր­դի բա­նակն է, որն, ի­րա­վամբ, հպար­տա­նում է Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կի կերտ­ման գոր­ծում ի­րենց ծան­րակ­շիռ ա­վան­դը ներդ­րած 4 մար­շալ­նե­րով ու ծո­վա­կա­լով, Խոր­հր­դա­յին միու­թյան 104 հե­րոս­նե­րով, մար­տա­կան ու փառ­քի շքան­շան­նե­րի 70 հա­զար աս­պետ­նե­րով։
Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հիմ­քը դր­վեց Շու­շիի ա­զա­տագր­մամբ։ Մինչ այդ, կա­մա­վո­րա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հա­մա­կար­գել է ընդ­հա­տա­կյա ինք­նա­պաշտ­պա­նա­կան կո­մի­տեն։ ԼՂՀ Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գա­հու­թյան 1992թ. մար­տի 4-ի ո­րոշ­մամբ գն­դա­պետ Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նը նշա­նակ­վեց Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տար։ Ռազ­մա­վա­րա­կան ա­ռու­մով կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող Շու­շիի ա­զա­տագ­րու­մը ե­զա­կի գոր­ծո­ղու­թյուն էր հայ ռազ­մար­վես­տի պատ­մու­թյան մեջ, ո­րը մշակ­վեց ու ի­րա­կա­նաց­վեց ան­թե­րի։ Ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներն ի­րենց գնա­հա­տա­կան­նե­րում ըն­դգ­ծել են, որ Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը դար­ձել է մեր ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի մար­տա­կան լուրջ մկր­տու­թյու­նը։ Դրա­նից հե­տո թվա­քա­նա­կով ու սպա­ռա­զի­նու­թյամբ մի քա­նի ան­գամ հայ­կա­կան ու­ժե­րին գե­րա­զան­ցող հա­կա­ռա­կոր­դը պա­տե­րազ­մի ամ­բողջ ժա­մա­նա­կաըն­թաց­քում չի կա­րո­ղա­ցել հաղ­թա­հա­րել պարտ­վա­ծի բար­դույ­թը։ Շու­շիի ա­զա­տագր­մա­նը հա­ջոր­դել է Լա­չի­նի մի­ջանց­քի բաց­ման ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը, ո­րի ար­դյուն­քում ճեղք­վել է շր­ջա­փակ­ման օ­ղա­կը և բաց­վել Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին կա­պող «կյան­քի ճա­նա­պար­հը»։
Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կած Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը հե­րո­սա­բար դի­մա­կա­յեց 2016թ. ադր­բե­ջա­նա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յին՝ կա­սեց­նե­լով թշ­նա­մու ա­ռաջ­խա­ղա­ցու­մը։ Քա­ջու­թյան ու ան­սահ­ման նվի­րու­մի օ­րի­նակ ցույց տվե­ցին ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րը։ Քա­ռօ­րյա պա­տե­րազ­մից չորս տա­րի անց մեր ժո­ղո­վուրդն իր մաշ­կի վրա զգաց քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մի ողջ ար­հա­վիր­քը։ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը Թուր­քիա­յի ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյամբ ու Մեր­ձա­վոր Արևել­քից իր եր­կիր տե­ղա­փո­խած ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րի ներգ­րավ­մամբ մի նոր պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան դեմ։ Այդ պա­տե­րազմն ու­նե­ցավ ա­ղե­տա­լի հետևանք­ներ՝ հա­զա­րա­վոր զո­հեր, վի­րա­վոր­ներ, գե­րե­վար­ված զին­ծա­ռա­յող­ներ ու քա­ղա­քա­ցիա­կան ան­ձինք, ա­վե­րա­ծու­թյուն­ներ ու նյու­թա­կան կո­րուստ­ներ։ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի ար­դյուն­քում ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րի հետ կորց­րինք նաև Հադ­րու­թի, Շու­շիի, Աս­կե­րա­նի, Մար­տու­նու, Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րի տաս­նյակ գյու­ղեր՝ Հադ­րութ և Շու­շի քա­ղաք­նե­րը նե­րա­ռյալ։ Ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում թույլ տր­ված ո­րոշ սխալ­նե­րի հետևան­քով հայ ժո­ղո­վուր­դը կանգ­նեց այն­պի­սի մար­տահ­րա­վեր­նե­րի ա­ռաջ, ո­րոնք, ի վեր­ջո, ճա­կա­տագ­րա­կան ե­ղան Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի հա­մար։
Քա­ռա­սուն­չոր­սօ­րյա պա­տե­րազ­մում հայ զին­վո­րը չի պարտ­վել, նրա մար­տա­կան ո­գին նույնն է մնա­ցել, ինչ­պի­սին ե­ղել է Շու­շին ու մյուս հայ­կա­կան տա­րածք­ներն ա­զա­տագ­րե­լիս։ Պարտ­վել է ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը։ Պար­տու­թյու­նը, սա­կայն, կոր­ծա­նում չէ։ Ինք­նա­կազ­մա­կերպ­վե­լու, ու­ժե­րը վե­րա­կանգ­նե­լու, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կա­տա­ղի մր­ցակ­ցու­թյան պայ­ման­նե­րում անս­խալ կողմ­նո­րոշ­վե­լու հա­մար նախևա­ռաջ պետք է բա­ցա­հայ­տել թույլ տր­ված սխալ­նե­րի պատ­ճառ­նե­րը՝ հա­մա­պա­տաս­խան հետևու­թյուն­նե­րի հան­գե­լու մի­տու­մով։ Այ­սօր­վա ա­ռաջ­նա­հեր­թու­թյունն Ար­ցա­խի փր­կու­թյունն է, ո­րը պա­հան­ջում է ազ­գա­յին միաս­նու­թյուն ու հա­մախ­մբ­վա­ծու­թյուն: Այս ի­մաս­տով Ե­ռա­տո­նը շա­րու­նա­կում է մնալ ո­գեշ­նչ­ման աղ­բյուր հա­մայն հա­յու­թյան հա­մար։ Հա­կա­մար­տու­թյու­նը լուծ­ված չէ և մեր ան­կա­խու­թյունն էլ սա­կարկ­ման են­թա­կա չէ։ Հա­կա­մար­տու­թյան հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման պետք է գնալ բա­ցա­ռա­պես ազ­գա­յին շա­հի վրա հիմն­ված բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գով՝ ա­ռաջ մղե­լով Ար­ցա­խի ժո­ղովր­դի քա­ղա­քա­կան կամ­քից բխող հս­տակ դիր­քո­րո­շու­մը։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ